Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանին
Հասարակություն

Ծառուկյանը պնդել է` գործը պետք է կարճել հանցանքը կատարված չլինելու հիմքով

Էմին Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
Այսօր՝ 2023թ. ապրիլի 25-ին, ՀՀ գլխավոր դատախազությունը «Կուսակցության նախագահն ու ընկերության գլխավոր տնօրենն ընտրողներին կաշառք են տվել. դատախազը գործն ուղարկել է դատարան» վերնագրով հաղորդագրություն է տարածել առ այն, թե իբրև Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Կուսակցության նախագահ Գ.Ծ.-ն և Ընկերության գլխավոր տնօրեն Ս.Ա.-ն, հանցավոր խմբի կազմում, ՀՀ Ազգային ժողովի 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցած կուսակցությունների դաշինքի և դրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար ընտրողներին կաշառք են տվել, 2023 թվականի ապրիլի 21-ին հսկող դատախազի կողմից հաստատված մեղադրական եզրակացությունը վարույթի նյութերի հետ հանձնվել է Հակակոռուպցիոն դատարան»: /https://www.prosecutor.am/am/mn/9045/
 
Գագիկ Կոլյայի Ծառուկյանի պաշտպանական խումբը բազմիցս հանդես է եկել հայտարարությամբ, որ Գագիկ Ծառուկյանն առնչություն չունի իրեն մեղսագրված ենթադրյալ հանցավոր արարքի կատարմանը, քրեական վարույթով ձեռք չի բերվել գեթ մեկ փաստական տվյալ, որը կհաստատի, որ Գագիկ Ծառուկյանն առհասարակ առնչություն ունի ՀՀ Ազգային ժողովի 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցած կուսակցությունների դաշինքի և դրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար ընտրողներին կաշառք տալուն: Այժմ, երբ քրեական գործն ուղարկվել է դատարան, համոզված ենք, որ հրապարակային դատական լսումների ընթացքում պաշտպանության խմբի պնդումները հասու կդառնան նաև հանրության լայն շրջանակներին և կհերքվի Գագիկ Ծառուկյանի օբյեկտիվ կապն իրեն մեղսագրված ենթադրյալ հանցավոր արարքի կատարման հետ:
 
Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ դեռևս նախաքննության փուլում քրեական վարույթն իրականացնող մարմինը Գագիկ Կոլյայի Ծառուկյանին առաջարկել է դադարեցնել քրեական հետապնդումը՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով, սակայն Գագիկ Ծառուկյանն առարկել է այդ հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու դեմ, պնդել է, որ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման մեջ նկարագրված ենթադրյալ հանցավոր արարքը չի կատարել և միջնորդել է քրեական հետապնդումը դադարեցնել՝ մեղսագրվող արարքը չկատարելու հիմքով: