ՎՏԲ-Հայաստան Բանկը բարձրացնում է ՀՀ դրամով ավանդների տոկոսադրույքները
ՎՏԲ-Հայաստան Բանկը բարձրացրել է ՀՀ դրամով «Պրոգրես» ավանդի տոկոսադրույքը 1 տոկոսային կետով: Ավանդի առավելագույն տոկոսադրույքը կկազմի տարեկան 10%՝ միջոցները 12 ամսով ներդնելու դեպքում: Այսօր ավանդային այս առաջարկը երկրի բանկային շուկայում ամենաշահավետ տարբերակներից մեկն է։
«Պրոգրես» ավանդի շրջանակներում ՀՀ դրամով միջոցների ներդրումը հնարավոր է 1 ամսից մինչև 2 տարի ժամկետով: 12 ամիս ժամկետով ավանդ ներդնելիս՝ առավելագույն եկամտաբերությունը կկազմի տարեկան 9,97%: Ավանդի նվազագույն գումարը 30,000 ՀՀ դրամ է։
Ավանդի տոկոսագումարի հաշվարկման եղանակը հաճախորդն ինքն է ընտրում՝ ժամկետի վերջում կամ սկզբում, կամ ամսական: Ավանդը նախատեսում է համալրման հնարավորություն։ 181-րդ օրվանից ավանդի վաղաժամկետ մարման դեպքում տոկոսները մասնակի պահպանվում են․ վերահաշվարկը կատարվում է սահմանված տոկոսադրույքից -2% տոկոսադրույքով։ «Պրոգրես» ավանդը նախատեսում է նաև ավանդի գրավով վարկ ստանալու հնարավորություն՝ մինչև ավանդի գումարի 95%-ի չափով։
«Այս տարի, վերաֆինանսավորման բարձր տոկոսադրույքի ֆոնին, շարունակվում է բնակչության կողմից խնայողությունների տեսակարար կշռի ավելացման միտումը։ Ներդրված միջոցների հիմնական ծավալը բաժին է ընկնում ազգային արժույթով ավանդներին, մինչդեռ հաճախորդներն ավելի հաճախ ընտրում են 6-ից 12 ամիս ժամկետով ավանդատեսակներ՝ առավելագույն եկամտաբերությամբ: Առաջին եռամսյակի արդյունքներով՝ վերջիններիս մասնաբաժինը կազմել է դրամային ավանդների ընդհանուր պորտֆելի 40%-ը։ Մեր կանխատեսումներով այս միտումը կշարունակվի նաև երկրորդ կիսամյակում»,- նշում է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի - Տնօրինության նախագահի տեղակալ Տարաս Կլադչենկոն։
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդներին ավանդների ձևակերպումը հասանելի է հեռահար ուղիներով, Վիդեո բանկինգ ծառայության միջոցով և մասնաճյուղերում: Ավանդները հնարավոր է համալրել Բանկի թվային ծառայությունների, TelCell և EasyPay վճարային տերմինալների միջոցով, ինչպես նաև Հայփոստի փոստային բաժանմունքներում։
Ֆիզիկական անձանց ավանդները երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից, սահմանաչափերը որոշվում են՝ կախված ներդրված միջոցների գումարից: Ավանդի տոկոսագումարից գանձվող եկամտահարկը կազմում է տարեկան 10%:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»