Ucom-ը հանդես է եկել տան համար նախատեսված շարժական ինտերնետի նոր՝ uHOME առաջարկով
«Յուքոմ» ընկերությունը հանդես է եկել շարժական ինտերնետի նոր` uHome առաջարկով, որի շնորհիվ բաժանորդները կունենան արագ, կայուն և անսահմանափակ շարժական ինտերնետի հնարավորություն տանը։
Միանալով uHome 6500 սակագնային փաթեթին առնվազն 12 ամսով` բաժանորդները յուրաքանչյուր ամիս ընդամենը 6500 դրամ ամսավճարի դիմաց կստանան անսահմանափակ գերարագ ինտերնետ նոր՝ տան համար նախատեսված Wi-Fi սարքով, ինչպես նաև 100 SMS-հաղորդագրություն՝ տեղական համարներին ու Արցախ ուղարկելու համար։
«Այս առաջարկը կհետաքրքրի բոլոր նրանց, ովքեր իրենց մարզային տանը կամ ամառանոցում չունեն ֆիքսված կապ կամ Wi-Fi ցանց, բայց ինտերնետն առաջին անհրաժեշտություն է նոութբուքից, պլանշետից, հեռուստատեսությունից կամ խելացի տան պարագաներից լիարժեք օգտվելու համար։ Այն կգոհացնի ոչ միայն ընտանիքներին, այլև մարզային փոքր ձեռնարկատերերին, քանի որ նոր՝ ավելի հզոր Wi-Fi սարքերի շնորհիվ հնարավոր է աշխատացնել տան, գրասենյակի կամ պահեստային տարածքի տեսահսկման համակարգը՝ ունենալով շատ ինտերնետ թե՛ նախընտրելի տարածքում, թե՛ սմարթֆոնում», - նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Հավելենք, որ նոր 4G Wi-Fi սարքերը թույլ կտան օգտվել անսահմանափակ գերարագ ինտերնետից ավելի մեծ հեռավորության վրա ի տարբերություն շուկայում առկա հին սերնդի սարքավորումների։ uHome-ի հետ բաժանորդները կարող են անհոգ լինել՝ բերելով սարքավորումը տուն և անմիջապես տեղադրելով SIM քարտը, այդպիսով նաև մոռանալով համակցման աշխատանքների կամ պատը ծակելու մասին։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան