Արևային էներգիայի նոր զարգացումը. Չինաստանը՝ էներգետիկ «գորիլլա»
«Ember» ընկերությունն ուսումնասիրել է աշխարհի էլեկտրաէներգիայի 93 % -ը ապահովող 78 երկրներ և պարզել, որ այդ երկրներից 60-ը իրենց էլեկտրաէներգիայի 10 և ավելի տոկոսն ապահովում են քամու և արևի շնորհիվ, ընդ որում եվրոպական մի շարք երկրներ բավականին լուրջ արդյունք են գրանցել։ Անցած տարվա ընթացքում Դանիայում քամու և արևի էներգիայի արտահանման ծավալները ամենաբարձրն են եղել։ Այդ երկիրը վերականգնվող աղբյուրների շնորհիվ արտադրել է իր ամբողջ ծավալի 60,8 %-ը, Լիտվան և Լյուքսեմբուրգը հաջորդում են՝ 48,4 և 46,6 % համապատասխանաբար։
Բացարձակ թվով հաշվելով առաջին տեղում Գերմանիան է, որը 185 տերավատտ ժամ էլեկտրաէներգիա է արտադրել քամու և արևային էլեկտրաէներգիայի շնորհիվ, երկրորդ և երրորդ տեղերում Իսպանիան և Մեծ Բրիտանիան են։ Եվրոպան ընդհանուր առմամբ 805 տերավատտ ժամ էլեկտրաէներգիա է արտադրել վերականգնվող աղբյուրների շնորհիվ, ինչը զգալի պակաս է Չինաստանի ցուցանիշից։ Այդ երկիրը, որը աշխարհի մակարդակով առաջատարն է, 2022 թվականին արտադրել է 1241 տերավատտ ժամ էլեկտրաէներգիա արևային կայանների շնորհիվ։
Արևելյան Ասիայում «Գրինփիսի» առաջատար փորձագետ Լի Շուոյի մեկնաբանությամբ, «Չինաստանը նման է հսկայական գորիլլայի»՝ արևային էներգիայի արտադրության մեջ։ Նման ծավալները բացատրվում են ոչ միայն Չինաստանի ահռելի մասշտաբներով, այլև նրա էլեկտրաէներգետիկ ոլորտի զարգացման արագընթաց տեմպերով։ Չինաստանը, իհարկե, առաջատարն է նաև էներգիայի վերականգնվող աղբյուրների գլոբալ էքսպանսիայի առումով։ Միևնույն ժամանակ երկիրը նաև ավելացնում է ածխային նախագծերի թիվը։
Արևային ֆոտոէլեկտրական սարքավորումների գլոբալ հզորության մեջ իրենց զգալի ավանդն ունեն նաև ԱՄՆ-ը, Հնդկաստանը և Ճապոնիան, թեպետ ոչ այն չափով, ինչպիսին կցանկանային։ Հայաստանի մասին խոսելն ընդհանրապես ավելորդ է։ Մեր երկրում արևային վահանակներ արտադրող ընդամենը մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը», և համաշխարհային մասշտաբով Հայաստանը չափազանց հետ է մնում առաջատար հարյուրյակից։
Դիանա Սարուխանյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան