«Աուդիտորների Պալատ»-ի նախագահ Նաիրի Սարգսյանը Ք.Նոյեմբերյանում հանդես կգա «ՀԱՐԿԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ» թեմայով դասախոսությամբ
Մեր հաջորդ հանդիպումը կկայանա Ք․ Նոյեմբերյանում Մայիսի 20-ին։
«ՀԱՐԿԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ» սեմինարի ընթացքում կտրվեն հետևյալ հարցերի պատասխանները՝
Ինչպե՞ս ապահովել գործարարության օրինականություն,
Ինչպե՞ս ստեղծել անվտանգ բիզնես միջավայր,
Ինչպե՞ս ձևավորել պետություն–մասնավոր հատված առողջ փոխհարաբերություններ։
Սեմինարն ուղղված է գործարարների կառավարչական հմտությունների և արդյունավետ որոշումների կայացման զարգացմանը, հարկատուների շահերի պաշտպանությանը։
Սեմինարի ընթացքում բանախոսը կանդրադառնա հետևյալ թեմաներին`
Հարկային ռիսկերի գնահատում և կառավարում,
Համալիր հարկային ստուգում,
Օպերատիվ հետախուզական միջոցառում,
Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգում,
Ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների կիրառման ճշտության ստուգում,
Աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպելու և (կամ) աշխատողի համար գրանցման հայտ ներկայացնելու ճշտության ստուգում,
Հարկային ուսումնասիրություններ,
Հարկային բեռի պլանավորում, հարկման դաշտի ճիշտ ընտրություն,
ԱԱՀ-ի, Շահութահարկի և Եկամտային հարկի ծուղակներ,
Կանխիկ և անկանխիկ գործառնություններ,
Հարկային մարմինների գործողությունների դեմ բողոքարկում,
Հարկային իրավախախտումների համար նախատեսված քրեական պատասխանատվություն,
Կազմակերպությունների իրական շահառուների վերաբերյալ հայտարարություն և այլն։
Սեմինարին խորհուրդ է տրվում մասնակցել հաշվապահների հետ միասին։ Մասնակցությունը հաստատելու համար անցնել հետևյալ հղումով՝ https://docs.google.com/forms/d/1vP4Yvb90dhokn2Y7Zt0W9RCPMc8tiWCBdvP4NMkiUro/edit
Մանրամասներին ծանոթանալու համար գրեք մեզ կամ զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով +374 12 411 422 / +374 93 35 23 45։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան