Նոր համակարգի տեղադրմամբ ԶՊՄԿ-ն կանխատեսում է փոշու արտանետումների կրճատում
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի «ՀՀ Սյունիքի մարզի Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի օգտակար հանածոների արդյունահանման նախագծի փոփոխություն (Սորուն լեռնային զանգվածի տեղափոխման ավտոմատացված երկաթուղային համակարգի (SARD–1200) կառուցում և բացահանքի վերջնական եզրագծի փոփոխություն)» նախատեսող գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության հիմնական գնահատման (ՇՄԱԳ) հաշվետվության վերաբերյալ հանրային չորրորդ քննարկումները տեղի կունենան 2023թ. մայիսի 31-ին` ժամը 14:00-ին, Քաջարանի մշակույթի պալատում:
Հանքի սորուն լեռնային զանգվածի տեղափոխման ավտոմատացված երկաթուղային համակարգը նախատեսված է բացահանքի տարածքում սորուն ապարների շուրջօրյա տեղափոխման աշխատանքներ իրականացնելու համար:
Ըստ հաշվետվության՝ նախատեսվող գործունեությունը կապահովի արտանետումների և փոշու նվազեցում: Մասնավորապես, կանխատեսվում է, որ դատարկ ապարների բարձման և բեռնաթափման արդյունքում արտանետվող փոշու քանակությունը 42տ/տ-ուց կկրճատվի 21 տ/տ-ի, իսկ դատարկ ապարների տեղափոխման ընթացքում արտանետվող փոշու քանակությունը՝ 167.31 տ-ով:
Նախատեսվող գործունեությունն ամբողջությամբ նախատեսված է արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության և արդյունաբերական գործառնական նշանակությամբ հողերի վրա, որոնց մակերեսը կազմում է 688․77 հա:
Ընկերությանը տրամադրված օգտակար հանածոյի մնացորդային հաշվեկշռային պաշարները 01.01.2022թ. դրությամբ կազմում են. հանքաքար՝ 415575160 տոննա, պղինձ՝ 832313,920 տոննա, մոլիբդեն՝ 156168,276 տոննա։ Համաձայն ՇՄԱԳ հաշվետվության` բացահանքում տարեկան արդյունահանվելու է 22 մլն. տ հանքաքար, մակաբացման աշխատանքների միջին տարեկան ծավալը կազմելու է 5 552.0 հազ. խմ:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ադրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան