Նիդեռլանդներում մեկնարկում է Եվրոպայում խոշորագույն ագրոֆոտովոլտաիկայի նախագիծը
Նիդեռլանդներում մեկնարկում է Եվրոպայում խոշորագույն ագրոֆոտովոլտաիկայի նախագիծը։ Արևային էներգիայի այս նախագծով վահանակներ են տեղադրվելու հատապտուղների ցանքսերի վրա։
Երբ այս արտառոց նախագիծն իրականացվի նիդեռլանդացի գյուղատնտես Մարտեն Վանհոֆը, որը հատապտուղների տարբեր տեսակներ է արտադրում, կստանա 24200 նոր արևային վահանակներ, որոնք պաշտպանում են իր ցանքատարածությունները։ Այդ վահանակներն արտադրելու են կանաչ էլեկտրաէներգիա, ինչը բավարար կլինի ոչ միայն նրա ամբողջ արտադրության, այլ նաև մոտ 2800 տնային տնտեսությունների համար։ «GroenLeven» ընկերությունը նախկինում ևս մի քանի փոքր նախագծեր իրականացրել է Վանհոֆի համար, իսկ այժմ անցել է խոշորագույն նախագծին։Դրա հաջողելուց հետո ընկերությունը մտադիր է նման առաջարկներ անել Եվրոպայում գտնվող ֆերմերային բոլոր ընկերություններին։
Արգորոֆոտովոլտայիկան հրաշալի օրինակ է տարածքի բազմաֆունկցիոնալ օգտագործման։ Հողի միևնույն տարածքում արտադրվում են մրգեր և հատապտուղներ, բանջարեղեն,միաժամանակ մշակվում է արևային էներգիան, ավելին արևային վահանակները բերքը պաշտպանում են ցանկացած տեսակի եղանակային խնդիրներից։ Սովորաբար բերքը արևից անձրևից, կարկուտից պաշտպանելու համար պլաստիկե թաղանթ է օգտագործվում, իսկ այժմ դրա փոխարեն արևային վահանակներ են լինելու, որոնք հնարավոր կլինի դիրքերը փոխելու միջոցով՝ ամբողջությամբ փակել արևի և անձրևի մուտքը դեպի բերք, կամ էլ հակառակը՝ բացելով և ուղղելով դեպի արևը, թե՛ մթերքը ապահովել արևով և թե՛ վահանակները։
Մինչ օրս «GroenLeven» Նիդեռլանդներում մի քանի ագրոնախագծեր է իրականացրել արևային վահանակների տեղադրման ուղղությամբ, դրանց ընդհանուր հզորությունն այժմ կազմում է մինչև 15 մեգավատտ, սակայն ընկերությունը հայտարարել է, թե կարող է տասնապատկել, անգամ հարյուրապատկել նախագծերը, եթե համապատասխան առաջարկներ ունենա ֆերմերային տնտեսությունների և տարբեր պետությունների ղեկավարությունների կողմից։ Հոլանդական այս նախագիծը չափազանց ուշագրավ է նաև Հայաստանի համար, որը ևս տարածքի խնդիր ունի, իսկ այս կերպ կկարողանա թե՛ զարգացնել իր գյուղատնտեսությունը և թե՛ արևային էներգետիկան։ Մեր երկրում արևային վահանակներ արտադրող միայն մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը»։
Նարինե Դիլարյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան