Եվրամիությունն այլևս կախված չէ ռուսական հանածո վառելիքից արևի շնորհիվ
Եվրամիությունն այլևս կախված չէ ռուսական հանածո վառելիքից: Այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Թիմ Մաքֆին:
Նրա խոսքով, վերջին 12 ամիսների ընթացքում ԵՄ-ն ցույց է տվել, որ ունակ է դիմակայել Ռուսաստանին և էներգիայի աղբյուրները որպես զենք օգտագործելու նրա փորձերին։ «Ռուսական ածխի ներմուծումը ԵՄ դադարել է, նավթի ներմուծումը չնչին մասն է կազմում այն ամենի, ինչ եղել է պատերազմից առաջ, իսկ ռուսական գազն արագորեն անհետանում է ԵՄ շուկայից»,-նշել է Մաքֆին:
Այսպես, ռուսական խողովակաշարային գազի մատակարարումները պատմականորեն կազմել են Եվրամիության ներմուծման մոտ 45-50 տոկոսը՝ նախքան Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումն Ուկրաինա։ 2023 թվականի մարտին այդ ցուցանիշը նվազել է մինչև 8 տոկոս։ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը պարզաբանել է, որ դա հնարավոր է դարձել երեք գործոնների շնորհիվ։ Այդ գործոններից մեկը վերականգնվող աղբյուրներից ստացվող էներգիան է. 2022 թվականին Եվրամիությունում 16 տոկոսով ավելի շատ հողմային և արևային էներգիա են արտադրել, քան մեկ տարի առաջ, ինչը թույլ է տվել փոխարինել 11 միլիարդ խորանարդ մետր ռուսական գազը, հայտնել են Բրյուսելում: Այս ուղղության հետագա զարգացման համար ԵՄ անդամ երկրները մուտք ունեն 270 միլիարդ եվրո արժողությամբ հիմնադրամ, որը ստեղծվել է՝ նպատակ ունենալով օգնել նրանց հրաժարվել ռուսական էներգակիրներից։
Արևային էներգիայի շեշտակի զարգացումը ԵՄ-ում հնարավորություն է տվել նվազեցնել կախվածությունը ոչ միայն Ռուսաստանի հանածո վառելիքից, այլև Չինաստանից, որը համարվում է Արևմուտքի ամենամեծ հակառակորդը։
Ըստ էության, եվրապաշտոնյան իր այս արձանագրումներն անելով վկայում է արևային էներգիայի ահռելի նշանակությունը ոչ միայն տնտեսական, այլև, առաջին հերթին, քաղաքական իմաստով։ Հենց արևն է, որ նպաստում է քաղաքական կապվածության թոթափմանը։ Իսկ մենք բազմիցս ենք փաստել արևային էներգիայի զարգացման կարևորությունը երկրների քաղաքական ինքնիշխանության համար։
Հայաստանում, ուր արևային վահանակներ արտադրող միայն մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը», օդի պես անհրաժեշտ է արևային էներգիայի զարգացումը, ինչը մեր երկրին նույնպես կօգնի ձերբազատվել վառելիքի հետևանքով առաջացած քաղաքական կախվածությունից։
Սուրեն Մնացականյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան