ԱրարատԲանկը՝ ՖԻՆՔԱ ՈՒՎԿ ՓԲԸ-ի պարտատոմսերի տեղաբաշխող
«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն կիրականացնի անվանական արժեկտրոնային դրամային (ծածկագիր՝ AMFNCAB2EER0) և դոլարային (ծածկագիր՝ AMFNCAB2FER7) պարտատոմսերի տեղաբաշխում։
ԱրարատԲանկը հանդես կգա որպես պարտատոմսերի տեղաբաշխող և շուկա ստեղծող։
Ինչպես հայտնել են բանկից, պարտատոմսերի տեղաբաշխումը կիրականացվի Հայաստանի ֆոնդային բորսայում աճուրդի միջոցով մայիսի 30-ից հունիսի 2-ը, ամեն օր, ժ․ 11։00-13։30։
Նշվում է, որ դրամային պարտատոմսերի անվանական արժեքը 50 հազ. ՀՀ դրամ է, ընդհանուր ծավալը՝ 800,000,000 ՀՀ դրամ, արժեկտրոնային տոկոսադրույքը՝ տարեկան 13%, իսկ դոլարային պարտատոմսերի անվանական արժեքը` $100, ընդհանուր ծավալը՝ $2,000,000, արժեկտրոնային տոկոսադրույքը՝ 7.5%։
«Թե դրամային, թե դոլարային պարտատոմսերի շրջանառության ժամկետը 24 ամիս է։ Տեղաբաշխվելուց հետո պարտատոմսերը կցուցակվեն Հայաստանի ֆոնդային բորսայում»,- նշված է բանկի հաղորդագրության մեջ։
Հարցերի դեպքում զանգահարել 010 59 23 01, 010 59 23 23 հեռախոսահամարներով:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ադրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան