Ucom-ում գործում է ռոումինգի նոր՝ սկսած 2.99 դ/մբ սակագինը 65-ից ավելի երկրներում
«Յուքոմ» ընկերության շարժական կապի ձայնային ծառայության բաժանորդներն այսուհետ կարող են օգտվել 1 ՄԲ-ն սկսած 2,99 դրամ սակագնից 65-ից ավելի եվրոպական ու հայտնի ծովափնյա երկրներում ճամփորդելիս, մասնավորապես՝ Հունաստանում, Կիպրոսում, Իտալիայում, Իսպանիայում, Մոնտենեգրոյում, Եգիպտոսում և Վրաստանում՝ համապատասխան օպերատորների ցանցին միանալիս։ Սակագնից օգտվելու համար պարզապես անհրաժեշտ է ակտիվացնել նոր՝ «Ինտերնետ ռոումինգում 8 ԳԲ» փաթեթն ընդամենը 24500 դրամով՝ հավաքելով *121*15# և սեղմելով զանգի կոճակը։ Նոր՝ ամենամեծ փաթեթը վավեր է 14 օր։
«Ucom-ում մենք հասկանում ենք ճամփորդելու ընթացքում մտերիմների և, ինչու ոչ, գործընկերների հետ կապի մեջ մնալու կարևորությունը, հատկապես ամառային սեզոնին, երբ արձակուրդային ակտիվ շրջան է: Ռոումինգում 2,99 դրամ/ՄԲ սակագինը մեր հաճախորդներին հնարավորություն է ընձեռում կապի մեջ մնալ ու կիսվել ճամփորդական հուշերով՝ ունենալով ինտերնետի մեծ ծավալ մատչելի գնով», - ասել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Ի դեպ, որևէ փաթեթ չակտիվացնելու դեպքում մինչև օգոստոսի 31-ը բաժանորդներն ամեն դեպքում կօգտվեն ռոումինգում ինտերնետի ավելի մատչելի՝ 9 դրամ/ՄԲ հատուկ սակագնից՝ նախկին 15 դրամ/ՄԲ-ի փոխարեն, մասնավորապես Բուլղարիա, Հունաստան, Կիպրոս, Իտալիա, Իսպանիա և Մոնտենեգրո ուղևորվելիս և համապատասխան օպերատորներին միանալիս: Նշենք նաև, որ 9 դրամ/ՄԲ սակագինն անժամկետ գործում է Եգիպտոսում Orange, Վրաստանում Geocell/Magticom, ԱՄԷ-ում du և ԱՄՆ-ում T-Mobile օպերատորներին միանալիս:
Հավելենք, որ ռոումինգի ծառայությունն անհրաժեշտ է ակտիվացնել Հայաստանից մեկնելուց առաջ՝ հավաքելով *121#, կամ Ucom բջջային հավելվածի օգնությամբ։ Մնում է միայն վայելել անխափան հաղորդակցությունը Ucom-ի ռոումինգի մատչելի սակագներով, որտեղ էլ որ տանեն ճանապարհները:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ադրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան