Զբոսաշրջության կոմիտեի կողմից կազմակերպվել է «Ճանաչիր Հայաստանը» երկօրյա մարզային զբոսաշրջային ցուցահանդես
Մայիսի 27-28-ը Զբոսաշրջության կոմիտեի կողմից կազմակերպվել էր «Ճանաչիր Հայաստանը» երկօրյա մարզային զբոսաշրջային ցուցահանդեսը, որի նպատակն էր ներկայացնել Հայաստանի բոլոր մարզերի զբոսաշրջային առանձնահատկություններն ու առկա ներուժը, արկածային տուրիզմի հնարավորությունները, հարուստ մշակութային ժառանգությունն ու խոհանոցը։
Ցուցահանդեսին ‹‹Նոյի կանգառը․ քո կանգառը›› կարգախոսով Արարատի մարզը ներկայացրել են Արտաշատ ու Վեդի համայնքները՝ գեղեցիկ ու գողտրիկ տաղավարով, որտեղ ցուցադրվել են Արարատյան դաշտավայրի արևահամ բերք ու բարիքը, անուշահամ չրերը, տեղական արտադրության ուտեստներ: Այցելուներին հատկապես հիացրել էր համայնքի Շահումյան բնակավայրից վարպետ Գրիգորի պատրաստած գինու անկրկնելի ջրվեժը, որտեղ վերջիններս ոչ միայն համտեսել են արտաշատյան անուշահամ գինին, այլև հիացրել գեղեցիկ տեսարանով և լուսանկարվել:
Արտաշատը ներկայացրել է նաև հետաքրքիր հնություններ, որոնք արտացոլում էին հայկական կենցաղն ու ապրելակերպը՝ հին Արտաշատում:
Իսկ գաստրո հատվածում պատրաստվել է հատուկ ուտեստ՝ Արարատի համեղ տապակա:
Հեղինակ ' Լիլիթ Պետրոսյան




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ադրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան