Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանին
Հասարակություն

«Ամեն ինչ արվում է, որ կիրառվի համաշխարհային լավագույն փորձը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

ԶՊՄԿ-ում սեփականատիրական և ղեկավար կազմի փոփոխություններից հետո մի քանի անգամ ընկերության ղեկավարության կողմից հնչեցվել է այն պնդումը, որ բնապահպանական խնդիրները հնարավոր է լուծել, բայց դրա համար ժամանակ է անհրաժեշտ։ Արդեն մեկ տարուց ավելի ժամանակ է անցել փոփոխություններից հետո, ու թեև «ժամանակ» ասելով՝ գուցե ԶՊՄԿ ղեկավարությունը ավելի երկար շրջան նկատի ուներ, այդուհանդերձ, եթե ինչ-որ միջոցառումներ ձեռնարկվում են, հավանաբար դրանք արդեն պետք է տեսանելի լինեն։ «Փաստը» դիմեց ԶՊՄԿ, և մեր հարցերին պատասխանեց Բնապահպանական և աշխատանքի անվտանգության ղեկավար Տարոն Նավասարդյանը։

- Պարոն Նավասարդյան, մենք կցանկանայինք տեղեկանալ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մոտեցումների մասին՝ կապված տարածաշրջանի բնապահպանական հիմնախնդիրների և բնապահպանական կայունության պահպանման հետ։ Դա հատկապես կարևոր է, քանի որ վերջերս կառավարությունն ընդունել է հանքարդյունաբերական ոլորտի ռազմավարությունը, և ոլորտի ամենախոշոր ընկերությունը, փաստորեն, այդ ռազմավարության հիմնական շահառուն է ու պատասխանատուն։

- Հանքարդյունաբերության ոլորտում բնապահպանական խնդիրները իրոք ժամանակակից մարտահրավերներից են, իսկ առկա հիմնախնդիրների լուծման համար «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի կողմից ներդրվող ջանքերը՝ ոգևորող, քանի որ ընկերությունը հանդիսանում է Հայաստանում հանքարդյունաբերական ոլորտի լոկոմոտիվն ինչպես արդյունաբերական ծավալներով, այնպես էլ վճարված հարկերով։ Սակայն հարկ է նաև նշել, որ ընկերությունը գործում է արդեն 70 տարի և իր վրա կրում է խորհրդային տարիների բնապահպանական մշակույթը, որն այսօր մեծ քայլերով փոխարինվում է ժամանակակից տեխնոլոգիաներով և բնապահպանական ու աշխատանքի անվտանգության արդի լուծումներով։ Մենք ձգտում ենք շրջակա միջավայրի վրա Ընկերության հնարավոր բնապահպանական ազդեցությունները բացահայտել, կառավարել և մեղմացնել՝ իրական հնարավորություն ստեղծելով դրանց հնարավոր մինիմալիզացման համար։ Դրա վրա մենք ոչինչ չենք խնայում, ամեն ինչ արվում է, որ առկա հիմնախնդիրների կառավարման համար կիրառվեն հանքարդյունաբերական արդի նորարարությունները և համաշխարհային լավագույն փորձը։

- Այդ դեպքում, հարցին անդրադառնանք ըստ ոլոտների. մասնավորապես, ի՞նչ է արվում, օրինակ՝ ջրային ռեսուրսների վրա հանքի ազդեցությունը բացառելու ուղղությամբ։ Ընդհանրապես դա հնարավո՞ր է։

- Ժամանակակից հանքարդյունաբերության մեջ գրեթե ամեն ինչ հնարավոր է։ Մենք շարժվում ենք այդ ուղղությամբ։ Ընկերությունը դիմել է և արդեն ունի հաստատված նոր ջրօգտագործման թույլտվություն, որը հնարավորություն է տալիս ավելի համակարգված և ճշգրիտ օգտագործել տարածաշրջանում մակերևութային ջրային ռեսուրսները՝ պահպանելով բոլոր էկոլոգիական նորմերը և անելով ամեն ինչ, որ չխաթարվի ջրային էկոհամակարգը։ Այդ համատեքստում կարևոր է, որ նոր ջրօգտագործման թույլտվությունը համապատասխանի ինչպես ընկերության տեխնոլոգիական պահանջներին, այնպես էլ տարածաշրջանի էկոլոգիական հավասարակշռությանը։ Դրան զուգահեռ ընկերությունը, համագործակցելով Կապանի տեղական ինքնակառավարման մարմինների հետ, իրականացնում է գետերի մաքրման աշխատանքներ։ Գետերը մաքրվում են բնական գետաբերուկներից և տարբեր գործոնների հետևանքով առաջացած օրգանական և անօրգանական աղտոտումից։ Սա մի ծրագիր է , որը նախատեսում է Ողջի գետի մաքրում։ Ընկերությունը նախատեսում է իրականացնել նմանօրինակ համագործակցություն նաև Քաջարան համայնքի հետ, որպեսզի հնարավոր լինի մաքրել Ողջի գետի այն հատվածը, որը գտնվում է Քաջարան համայնքի տարածքում։

- Հանքի պոչամբարի հնարավոր ազդեցությունը նույնպես հիմնականում կարող է կրել Ողջի գետը։ Հնարավոր է արդյո՞ք նման ազդեցությունը չեզոքացնել։

- Անշուշտ, հնարավոր է և արվում է։ Պոչամբարը հատուկ խնամք և հատուկ ուշադրություն է պահանջում՝ ռիսկերի կառավարման առումով։ Ընկերությունն Արծվանիկի պոչամբարի կայունության բարձրացման և վերահսկողությանը ուղված մի քանի խոշոր ծրագիր է իրականացնում, մասնավորապես՝ ուղղահայաց դրենաժային համակարգի նախագծումն ու մոնտաժումը։ Կարևոր եմ համարում հատուկ ընդգծել մի նոր ծրագիր, որն ուղղված է պոչամբարի սեյսմիկ կայունության գործակցի բարձրացմանը։ Դա ավտոմատ ռեժիմով աշխատող էլեկտրոնային սեյսմիկ համակարգ է, որը մշտապես տեղեկատվություն է տրամադրում պոչամբարի պատվարի հնարավոր սեյսմիկ ռիսկերի վերաբերյալ։ Սա կարևորագույն հարց է, մեր տարածաշրջանում պարտադիր անհրաժեշտություն է մշտական հսկողության տակ պահել պոչամբարի սեյսմիկ զգայունությունը՝ տարբեր սեյսմիկ ռիսկերի նկատմամբ։

- Ինչպե՞ս է դա աշխատելու։

- Պոչամբարում տեղադրվելու են սեյսմիկ զգայուն ընկալիչներ, որոնք առցանց ռեժիմով մշտապես տեղեկություն են փոխանցելու երկրաշարժերի և ցանկացած սեյսմիկ շարժի վերաբերյալ։ Սա շատ կարևոր ծրագիր է, և ուզում եմ հատուկ հպարտությամբ ընդգծել, որ Հայաստանի հանքարդյունաբերական ոլորտում սա առաջին նմանատիպ ծրագիրն է, որը կարող է էականորեն բարձրացնել պոչամբարի կայունությունը ու հուսալիությունը։ Համակարգի ներդրման համար պայմանագրային աշխատանքներն արդեն ավարտման փուլում են, և իրականացվում են զուգահեռ ուսումնասիրություններ՝ սարքավորումների տեղադրման ճշգրիտ տեղադիրքերի որոշման համար։ Կիրառվում է ճապոնիայի փորձը, սարքավորումները իտալական են, դրանք տեղադրելու են տեղացի մասնագետները, որոնք միջազգային տարբեր հարթակներում բավարար փորձառություն են ձեռք բերել։ Մեծ հույս ունեմ, որ մինչև տարեվերջ համակարգը կգործարկվի։

- Քանի որ հանքավայրը մոտ է քաղաքային բնակավայրերին, մակերևութային ջրերի պաշտպանության հարցին հավասար մտահոգիչ է նաև փոշու խնդիրը, և համայնքում հաճախ են բողոքում հենց փոշու առկայությունից։ Ինչպե՞ս է կատարվում փոշու կառավարումը, եթե, իհարկե, կատարվել է ընդհանրապես։

- Հանքավայրերում փոշու առաջացումը այս ոլորտի մարտահրավերներից մեկն է, և դա է պատճառը, որ աշխարհում այդ խնդրին տեխնոլոգիական ամենատարբեր լուծումներ են փնտրել և գտել։ Այս խնդիրը միշտ առկա է եղել նաև ընկերության արտադրական հրապարակներում։ Այժմ սկսել ենք խնդրի լուծմանն ուղղված ծրագրեր իրականացնել։ Ձեռք ենք բերում նորագույն սարքավորումներ, որոնք ջրի ցողային շիթի միջոցով կատարում են փոշենստեցում՝ շուրջ 150 մետր շառավղով։ Սարքավորումների տեղադիրքերի ընտրության համար կիրառվել են առկա մշտադիտարկումների տվյալները, վերլուծվել են հավանական քամու ուղղությունները՝ համադրելով դրանք փոշու հավանական հոսքերի հետ։ Արդեն պատվիրել ենք 5-6 այդպիսի սարքավորում։ Սարքավորումները Հայաստանում կլինեն առաջիկա շաբաթներին, և լիահույս եմ, որ ամռան չորային սեզոններին փոշու ռիսկը լավագույնս կկառավարվի։ Ծրագրի ընհանուր արժեքը կկազմի շուրջ 50 միլիոն դրամ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում