Հերոսներն անմահ են
Մուշ Մհերի Հակոբյանը ծնվել է 1999 թ. հունիսի 23֊ին ՀՀ Գեղարքունիքի մարզ, Ծակքար գյուղական համայնքում ։ ։2005֊2013 թթ. բարձր առաջադիմությամբ, սովորել է Ծակքար գյուղական համայնքի միջնակարգ դպրոցում, պարգևատրվել է գովասանագրերով։ Հանրակրթական դպրոցին զուգահեռ զբաղվել է սպորտով։2018 թ. հունվարի 28֊ին զորակոչվել է ժամկետային պարտադիր զինվորական ծառայության։ Ծառայել է ԱՀ քաղաք Հադրութի ՊԲ ԶՈՒ N զորամասում։ 2020 թ. սեպտեմբերի 27֊ին բռնկված արցախ֊ ադրբեջանական 44֊օրյա պատերազմի ժամանակ մասնակցել է Հադրութի 144֊րդ մարտական դիրքի պաշտապանության համար մղվող ռազմական գործողություններին։ Ճշտգրիտ հաշվարկների շնորհիվ խոցել է հակառակորդի չորս զրահասայլ (տանկ)։ Անմահացել է սեպտեմբերի 30֊ին հակառակորդի հերթական տանկային գրոհը կասեցնելու ժամանակ ,144֊րդ պաշտպանական դիրքում հարազատ հայրիկի ներկայությամբ ։ Հուղարկավորված է Ծակքար գյուղական համայնքի պանթեոնում, ծնողների ցանկությամբ , այն ինչ պետք էր հուղարկավորվեր "Եռաբլուր" զինվորական պանթեոնում ։ Ծակքարի պանթեոնը, կառուցվել պետության կողմից ։ Մուշն ընկերասեր էր, նվիրված շրջապատին ,հարազատ մարդկանց։ Աչքի է ընկել զենքերին տիրապետելու կարողությամբ։ Եղել է ավագին փոխարինող։ Երկու անգամ արժանացել է կրծքանշանի դիվերսիա հետ մղելու համար։ Մեծ երազանքներ ուներ,ուզում էր ուսումը շարունակել բանակից հետո։
Անտանելի ծանր է և դժվար ամեն անգամ յուրաքանյուրիդ ծնողի ցավը տեսնելը, ամենամեծ ցավը այն սուրբ հողն է, որ մնաց թշնամուն։
Փառք ու պատիվ բոլոր հերոսներին ։
Մերի Հակոբյան




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ադրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան