Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանին
Հասարակություն

Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեի հայտարարությունը Երևանի 33-րդ (Ֆիրդուսի) թաղամասի առնչությամբ

Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեն խստիվ դատապարտում է ՀՀ կառավարության կողմից Երևանի 33-րդ թաղամասում (Ֆիրդուսի) քաղաքային ժառանգության անխնա ոչնչացումը, ներառյալ 19-րդ դարի աղյուսաշեն եզակի հուշարձանի հիմնահատակ վերացումը։ Նման գործելաոճը, որին հանցակից են թե՛ ՀՀ վարչապետի աշխատակազմը, թե՛ ԿԳՄՍՆ, և թե՛ Երևանի քաղաքապետարանը, բնական շարունակությունն է նախորդ իշխանության քաղաքականության, երբ մասնավոր շահը վեր էր դասվում հանրայինից, քաղաքի ժառանգությունը չէր համարվում արժեք, և քաղաքացիական հասարակության և մասնագիտական համայնքի առաջարկություններն անտեսվում էին։ Այն իշխանությունը, որը 2018 թվականին հանրային ցասման ալիքի վրա եկավ մերժելու նախորդ իշխանությունների մոտեցումները, քաղաքական տեսլականն ու վարչական գործելաոճը, հանրությանը չընդգրկեց թաղամասի շուրջ ծրագրվող փոփոխությունների քննարկման գործընթացում, խախտելով օրենքը շարունակեց գերակա հանրային շահի անվան տակ սպասարկել առանձին կառուցապատողների տնտեսական շահերը:

2020 թվականից Երևանի ժառանգության պաշտանության կոմիտեն, թաղամասի բնակիչները, մասնագիտական համայնքը, երկրի մտավորականությունն ու ակտիվ քաղաքացիները բազմիցս կառուցողական եղանակով՝ իշխանությունների հետ երկխոսության միջոցով փորձել են լուծում տալ Ֆիրդուսի թաղամասի ժառանգության պահպանման խնդրին։

Այսպես, 2020 թվականի հունիսին քաղաքացիական գիշերային ակցիայի շնորհիվ, որին ներկա էին նաև Երևանի ավագանու անդամները, հաջողվեց կանխել աղյուսե հուշարձանի ոչնչացումը: Նույն ամսին Երևանի ավագանին հատուկ նիստ գումարեց Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման շուրջ իրավիճակը քննարկելու նպատակով։ Նիստին ելույթ ունեցան մասնագետները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, իրավաբանները. սակայն այդ ելույթները որևէ գործուն արդյունքի չհանգեցրին:

2020 թվականի օգոստոսին 536 քաղաքացիներ բաց նամակով դիմեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ֆիրդուսի թաղամասում աշխատանքները դադարեցնելու կոչով։ Նամակը պատասխան չստացավ։
2020 թվականի սեպտեմբերին Երևանի ժառանգության կոմիտեն հայտարարեց Երևանի 33-րդ (Ֆիրդուս) թաղամասի քաղաքային միջավայրը վերակենդանացնելու այլընտրանքային առաջարկների միջազգային մրցույթ։ Միջազգային հեղինակավոր ժյուրին, ստանալով 28 հայտ 15 երկրից, լավագույն նախագծային առաջարկներին մրցանակներ շնորհեց։ Նախագծերին կարող եք ծանոթանալ այս հղումով։ Նախագծային առաջարկների փաթեթն ուղարկվեց ՀՀ կառավարություն, սակայն դրան որևէ պատասխան, գործնական քայլ չհետևեց։

Այս խնդիրները բազմիցս արծարծվել են մամուլում, մասնավորաբար՝ հասցեագրվել են բնակիչների սեփականության իրավունքը և քաղաքի ժառանգության խնդիրը։ Լրագրողական հետաքննությունները բացահայտել են ապօրինի գործողությունների և կոռուպցիոն գործարքների բազմաթիվ վտանգներ։

Այսպիսով, Երևան համայնքի մի խումբ բնակիչներ ոչ միայն իրենց բողոքի ձայնն են բարձրացրել, այլև իրենց առարկայական առաջարկներով կառուցողական մասնակցության հայտ են ներկայացրել թե՛ քաղաքապետարանին, թե՛ կառավարությանը, ինչը ենթադրում էր, որ Քաղաքաշինության մասին ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետով երկուսն էլ պետք է երաշխավորեին պետության, հասարակության և քաղաքացիների շահերի փոխհամաձայնեցումը: Այնինչ մինչ թաղամասի նախագծի հաստատումը որևէ քննարկում չի կազմակերպվել, համայնքի շահագրգիռ ներկայացուցիչները հնարավորություն չեն ունեցել մասնակցելու որոշման ձևավորմանը, մինչդեռ կենսագործունեության միջավայրի փոփոխության դեպքում դա պարտադիր է, ըստ նույն օրենքի 13-րդ հոդվածի: Ավելին. առաջարկված այլընտրանքային նախագծերը հասարակության ներկայացուցիչների՝ օրենքով ամրագրված իրավունքի իրացման փորձ էին: Այդ փորձն անպատասխան թողնելը կոպտորեն խախտել է օրենքը:

Քաղաքի պատմական միջավայրի ոչնչացումն ընթանում է գերակա հանրային շահի ոտնահարման պայմաններում: Սահմանադրական դատարանի՝ 2006 թվականին ընդունված ՍԴՈ-630 որոշումը սահմանում է դեպքերը, որոնք կարող են համարվել գերակա հանրային շահ և հիմք հանդիսանալ սեփականության օտարման համար: Երևանի 33-րդ թաղամասի նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին ՀՀ Կառավարության 2018 թվականի 332-Ն որոշումն իր «Երևանի կենտրոնից կվերանա ներկայումս առկա խառը, անկանոն կառուցապատումը` տարերայնորեն տեղակայված հին և խարխուլ շինություններով» ձևակերպմամբ բավարար հիմքեր չի տալիս օտարման համար: Սահմանադրական դատարանի որոշման մեջ նշվում է, որ «միջազգային պրակտիկայում սեփականության օտարման համար հիմք են պետության և հասարակության այնպիսի կարիքները, ինչպիսիք են ճանապարհների, երկաթուղիների, խողովակաշարերի, օդանավակայանների, հանրային տարաբնույթ նշանակության այլ ենթակառուցվածքների, պաշտպանական նշանակության օբյեկտների շինարարությունը, երկրի սոցիալ-տնտեսական զարգացման, պատմամշակութային հուշարձանների պաշտպանության, բնակավայրերի կառուցապատման և հասարակական ու պետական կարևորության տարբեր այլ ծրագրերի իրականացումը»: Կառավարության որոշման մեջ նշված հիմանվորումներում բացակայում են հանրայնացված փաստական, հստակ հաշվարկված վերլուծությունները, որոնք կհիմնավորեին (ինչը ՍԴՈ պահանջն է) այն բառակազմը, որով նկարագրվել է թաղամասը: Մինչդեռ, առկա են այլ վերլուծություններ, որոնք հիմնավորում են թաղամասի պատմական արժեքը քաղաքի համար:

Այսպիսով, Ֆիրդուսի թաղամասի պատմական շերտերի և քաղաքի ժառանգության ոչնչացումը վկայում են, որ Հայաստանի կառավարությանն ու Երևանի քաղաքապետարանին հասարակության հետ համագործակցային հաղորդակցությունը չի հետաքրքրում: Երկրում և դրա սահմաններին ստեղծված լարվածության պայմաններում քաղաքացիներին դրական ազդակներ հղելու, համերաշխության մթնոլորտ ձևավորելու փոխարեն, նրանք խորացնում են գոյացած անջրպետը, տարածում հուսալքություն և ամրապնդում փոխադարձ օտարումը։

Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեն կոչ է անում երևանցիներին եզրակացություններ անել այս գործընթացից Երևանի քաղաքապետի ու ավագանու ընտրություններում իրենց քվեով: