Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանին
Հասարակություն

Intent.ai-ի նորարար AdTech լուծումները

2019 թվականից հայկական շուկայում ներկայացված Intent.ai ընկերությունը գովազդային ոլորտում առաջարկում է նորարար լուծումներ։ Ընկերության մշակած հարթակի կիրառմամբ գովազդատուները կարող են մատչելի եւ հասկանալի ինտերֆեյսի միջոցով ճշգրիտ թիրախավորմամբ գովազդ մատուցել ցանկալի լսարանին։

Ընկերության հեռանկարներն ու նոր ծրագրերը iTel.am-ի հետ զրույցում ներկայացրել են համահիմնադիր, տեխնիկական տնօրեն (CTO) Հարութ Մարտիրոսյանը եւ գլխավոր գործառնական տնօրեն (COO) Ջուլիա Թումասյանը։

Intent.ai-ի տեխնոլոգիան եւ առանձնահատկությունները

Ջուլիա

Մենք ոչ թե գովազդային գործակալություն ենք, այլ՝ տեխնոլոգիական լուծում, որը միտված է նորարար հարթակ տրամադրելու եւ օգնելու ճշգրիտ թիրախավորել նման գործակալությունների եւ գովազդատուների ցանկալի սեգմենտները։

Հարութ

Intent.ai-ի շնորհիվ գովազդ գործարկելն առավել մատչելի է, քան Google հարթակում։ Մեր կանխորոշումը /precision/ շատ ավելի հստակ է, օրինակ՝ տարիքի պարագայում տատանումն ընդամենը 1-3 տարի է, իսկ սեռի պարագայում ցուցանիշը 87% է, ինչը 20% ավելի է, քան ոլորտային միջինը։ Google-ի դեպքում այն կազմում է 67%։

Հարթակը թիրախավորում է օգտատերերին ըստ այն կայքերի ու հավելվածների, որոնք նրանք այցելում են։ Ըստ այդմ՝ հնարավոր է թիրախավորել ձեր մրցակիցների օգտատերերին եւ կազմել համապատասխան սեգմենտներ։

Ջուլիա

Գործընկերների համար հասանելի են նաեւ հավելյալ ծառայություններ, օրինակ՝ հատուկ սեգմենտների կազմում, տեսաֆայլերի /visuals/ դիզայն եւ գովազդային արշավների խորացված վերլուծություն։ Սպասարկման թիմը գտնվում է նույն ժամային գոտում, ինչ Հայաստանի մեր գործընկերները, ինչի շնորհիվ հասանելի է մշտական աջակցություն։

Հարութ

Հայերեն գրվածքներով վիզուալների հաստատումը, ի տարբերություն Google Ads-ի, արագ է կատարվում։ Բացի այդ, Intent.ai գովազդային հարթակում հասանելի են Google Ads-ի գովազդային բաններների բոլոր չափսերը, ինչպես նաեւ այն HTML շարժական անիմացիայի հնարավորություն ունի, ինչն այլ AdTech hարթակներում հասանելի է միայն որոշակի նվազագույն բյուջե գործարկած լինելու դեպքում։ Այլ հարթակներում պարտադիր պետք է որպես հասցե նշվի պաշտոնական կայք /destination URL/, իսկ մեր պարագայում կարող են լինել ֆեյսբուքյան եւ այլ սոցիալական հարթակների էջեր։

Տվյալների հետ աշխատանքն ու անվտանգությունը

Հարութ

Մեր տվյալները հուսալի աղբյուրից են եւ այդ տվյալների հետ աշխատանքի ընթացքում շատ խիստ կերպով պաշտպանվում են անձնական տվյալները։ Տելեկոմ ընկերությունների հետ ինտեգրացիայի արդյունքում մեր տվյալների աղբյուրն առավել ճշգրիտ է, տվյալները first-party են, ի տարբերություն շուկայում առկա մնացած AdTech պլատֆորմների, որոնք օգտագործում են երրորդ աղբյուրի տվյալներ՝ գնված կամ այլ կերպ հավաքագրված։ Վերջիններս շուտով հասանելի չեն լինելու, քանի որ քուքիները արգելվելու են։

2020-ին Google-ը հայտարարել էր 3-րդ աղբյուրի քուքիների արգելման մասին։ Մեր տեխնոլոգիան ապագայի առումով պաշտպանված է, քանի որ այն առկա է լինելու` անկախ քուքիների արգելքից։

Ջուլիա

Intent.ai-ը Google-ի վավերացված գնորդ է եւ Yandex հարթակի պաշտոնական գործընկեր, ուստի մեր հարթակում դրված ցանկացած գովազդ միանգամից հասանելի է Google-ի եւ Yandex-ի գործընկեր բոլոր կայքերում եւ հավելվածներում։

Մեր տեխնոլոգիան յուրահատուկ է, քանի որ կարողացել ենք միավորել AdTech ու հեռահաղորդակցության ոլորտները, ու փորձարկումների արդյունքում գտել ենք այն մեթոդը, որը երկուստեք շահավետ է։

Հարութ

Ստեղծվել է GDPR-ի բոլոր պահանջներին համապատասխանող մոդել, ըստ որի ստացվող տվյալները նախապես ապանույնականացվում են եւ հետագայում դուրս չեն գալիս տելեկոմ ընկերությունների տվյալների կենտրոնից։ Մեր սերվերները տեղադրվում են այնտեղ եւ տվյալների մշակումը տեղի է ունենում հենց տելեկոմների տվյալների կենտրոններում։

Թիրախային շուկան

Ջուլիա

Գովազդային տեխնոլոգիաները կարող են հետաքրքրել ցանկացած ոլորտի մարքեթինգային մասնագետի։ Այժմ Հայաստանում ակտիվորեն համագործակցում ենք ֆինանսական սեկտորի հետ՝ հնարավորություն տալով բանկերին, ֆինանսական կազմակերպություններին ու վճարային համակարգերին հենց Intent.ai գովազդային հարթակի միջոցով կատարել մրցակիցների թիրախավորում, սեգմենտավորել լսարանը եւ խթանել նոր հաճախորդների ներգրավումը։

Հատուկ առաջարկ է տրամադրվում գովազդային եւ մարքեթինգային ընկերություններին։ White label ծառայության միջոցով նրանք կարող են իրենց հաճախորդներին առաջարկել Intent.ai-ի գովազդային լուծումը՝ սեփական բրենդավորմամբ։

Համագործակցություններն ու առաջիկա ծրագրերը

Ջուլիա

Համագործակցում ենք մի շարք տելեկոմ ընկերությունների հետ։ Հայաստանում համագործակցում ենք Team Telecom Armenia ընկերության հետ։ Airtel Group-ի երկրներից առաջինը Նիգերիան է, որտեղ արդեն հասանելի ենք եւ կշարունակենք ընդլայնվել դեպի այն երկրներ, ուր տվյալ օպերատորը հասանելի է։ Ooredoo Group-ի հետ համագործակցության շրջանակում առաջին երկիրը, որում հասանելի ենք, Թունիսն է։

 

 

Կհաջորդեն Ooredoo-ի այլ երկրներ, դրանք են՝ Քուվեյթը, Քաթարը, Ալժիրը, Օմանը եւ Ինդոնեզիան։ Թայվանում ինտեգրացիոն աշխատանքներն ամփոփված են, շուտով սպասվում է ամբողջական հասանելիություն։ T-Mobile ընկերության միջոցով հասանելի ենք նաեւ Լեհաստանում։

Մենք այժմ մշակում ենք Performance Advertising-ի լուծումներ եւ նախատեսում ենք մոտակա ամիսներին ներկայացնել դրանք։ Նաեւ ծրագրում ենք ընդլայնել գործունեությունը դեպի այն երկրներ, ուր հասանելի են մեր գործընկեր տելեկոմ ընկերությունները. այժմ բանակցություններ են վարվում շուրջ 20 տելեկոմի հետ։