Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան ՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Դատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ Ղազինյան Աշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ Ակոպյան Կան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա Սողոմոնյան Ռազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՍեպտեմբերի 10/11-ին լույս չի լինելու24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանն ու Մակրոնն ընդգծել են խաղաղության ամրապնդմանը միտված քայլերի իրականացման կարևորությունըՄեսսին ընդլայնում է բիզնես-կայսրությունը․ նա մեկ տարում երկրորդ ակումբն է գնում ԻսպանիայումՖիդանն իր ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է իրավիճակը տարածաշրջանումՏեսեք, թե ինչ է տեղի ունենում, երբ փաստերը չեն համապատասխանում քարոզչությանը. Ուժեղ ՀայաստանԵրևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 2-8-ըՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները բացահայտել են ավազակության դեպքըՍահմանային անցակետում առևտրի համար տրվել է կոդ. Հայ-թուրքական սահմանի Ալիջան անցակետում շինաշխատանքները շարունակվում ենՎանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինենՀայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորություններըԱրթիկ-Ալագյազ ավտոճանապարհին ՌԴ պաշտպանության նախարարության «ԿամԱԶ»-ը բախվել է քարերինՀայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահՄիաժամանակ տուգանվել է վեց ռադիոընկերություն․ ՀՌՀՀՊեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցինԲյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահՄխիթարյանը կարող էր փրկել «Ինտերին»․ իտալական մամուլի անդրադարձըՀայաստանցի աշակերտները գրագիտության ցուցանիշներով վերջինն են տարածաշրջանումԹբիլիսյան խճուղում արծիվը խճճվել է բարդու ճյուղերի մեջ. փրկարարները դուրս են բերել թռչունին
Հասարակություն

«Կրկին գործ ունենք կեղծիքների հետ. ներկայացված թվերը, տնտեսական ու հարկային քաղաքականությունը միֆեր են»․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

2022-ին արձանագրված 12,6 տոկոս տնտեսական աճն իշխանությունները վերջին 15 տարիների համար ոչ միայն ռեկորդային են անվանում, այլև կարծում են, որ այդ ցուցանիշը բարեփոխումների, նաև ստվերի կրճատման արդյունք է։ Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը «Փաստի» հետ զրույցում նշել է, որ նման պնդումները որևէ հիմնավորում չունեն։

«Նույնիսկ 180 աստիճանով հակառակ պատկեր կա։ Այսինքն, կրկին գործ ունենք կեղծիքների հետ։ Այո, 12,6 տոկոս տնտեսական աճ է արձանագրվել, բայց հարց է՝ այն դրական ազդեցություն ունեցե՞լ է բնակչության վրա, ներառակա՞ն է եղել, ո՞ր ոլորտներն են աճել։ Դա ապահովել են, օրինակ՝ խաղային ոլորտը՝ 44 տոկոսով, բանկային գործունեությունը՝ 67 տոկոսով, և այդպես շարունակ։ Բնակչության վրա դրակա՞ն, թե՞ բացասական ազդեցություն են ունեցել նշվածները։ Ակնհայտ է՝ բացասական, այսինքն, աղքատացրել են բնակչությանը։ Ստվերի և, առհասարակ, Հայաստանի հետ ընդհանրապես աղերս չունեցող գործընթացներ են տեղի ունեցել։ Օրինակ՝ 1,7 միլիոն զբոսաշրջիկ է եկել Հայաստան ու սպառում իրականացրել, բացի այդ, Հայաստանում Ռուսաստանից ու Ուկրաինայից ռելոկանտներ կան։ 26,6 տոկոսով աճ է գրանցել մեծածախ առևտուրը, Արևմուտքից ապրանքներ են բերել, վերաարտահանել Ռուսաստան, մինչդեռ մանրածախ առևտուրն աճել է 2,6 տոկոսով»,-ասաց նա՝ նշելով, որ մանրածախ առևտուրը հենց Հայաստանի ներսում ՀՀ քաղաքացու սպառման ցուցիչն է։

«Մեծածախ առևտրի ցուցանիշից կարող ենք եզրակացնել՝ բնակչությունն աղքատացե՞լ է, թե՞ ոչ։ Եթե ՀՀ մշտական բնակչության կեսից ավելիի չափով զբոսաշրջիկ է եկել ու մանրածախ ոլորտում սպառումն աճել է 2,6 տոկոսով, նշանակում է, որ Հայաստանի մշտական բնակչությունն ավելի է աղքատացել։ Իսկ եթե ռելոկանտները չլինեին, մանրածախ առևտուրը աճ չէր գրանցի, ինչը կնշանակեր, որ մարդիկ նախորդ տարվա համեմատ ավելի քիչ գնումներ են կատարում։ Տնտեսությունը, մեծ հաշվով, աճել է խաղատնային ոլորտի, բանկային գործունեության, ռուս-ուկրաինական պատերազմի հաշվին։ Եթե կառավարությունում ասում են, որ ստվերի կրճատում է տեղի ունեցել, կամ տնտեսական քաղաքականություն է իրականացվել, այդ դեպքում գեթ մեկ տնտեսական բարեփոխում պետք է մատնանշեն։ Դրական ոչ մի օրինակ չկա, մինչդեռ բացասական առումով տնտեսական քաղաքականության օրինակները շատ են»,-ասաց նա։

Խոսելով թվերը ռեկորդային համարելու իշխանությունների սովորության մասին՝ նա հավելեց. «Ինձ մոտ տպավորություն է, որ կառավարությունը թերթի խմբագրություն է, որտեղ նպատակն, ընդ որում, ոչ թե անկողմնակալ, իրական տեղեկատվությունը հասարակությանը մատուցելն է, այլ սենսացիաներ առաջացնելն ու դրանցով «դիտելիություն» ապահովելը։ Կառավարության գործունեությունն այլ որևէ բանի ես չեմ նմանեցնում։ Իրենք հնչեցնում են թվեր, իրենք էլ ոգևորվում։ Իրականում, այո, իրենց իշխանական շրջանակների համար տնտեսական, սոցիալական բավականին լուրջ բարեփոխումներ են իրականացվել։ Իրենք թվեր են հայտնում, սենսացիան ապահովում ու հենց իրենք էլ օգտվում են։ Մինչդեռ իրենց լսող մարդիկ տեսնում են, որ ամենօրյա գնումներ կատարելու ժամանակ իրենց եկամուտը չէր բավականացնում 2022-ի, չի բավականացնում նաև 2023-ի ծախսը սպասարկելուն»,ասաց մեր զրուցակիցը։ Նաիրի Սարգսյանի խոսքով, վիճակագրությունն անարժանահավատ է, բայց ամենաանարժանահավատ կետերից մեկը գնաճի վերաբերյալ տեղեկությունն է։

«Հայտարարում են, որ հասել են գնաճի թիրախային կետին, խոսքն այդ դեպքում ապրանքների և ծառայությունների միջինացված արժեքի մասին է։ Այն, այո, մակրոտնտեսության կարևոր բաղադրիչ է, բայց բնակչության սոցիալական կարգավիճակը գնահատելու համար շատ ավելի կարևոր են առօրյա ուսումնասիրությունները։ Մասնավորապես, մեկ տնային տնտեսության համար առավել շատ սպառվող գների աճը, դրանց տատանումները։ Գնաճի միջին ցուցանիշը կարող է նախանշված թիրախայինը լինել, բայց այն իրականության հետ որևէ կապ չունի։ Փաստն այն է, որ մարդիկ ավելի են աղքատացել»,-շեշտեց նա։

Ընդհանուր առմամբ, ըստ Նաիրի Սարգսյանի, մեր երկրում կայունացում չենք տեսնում։ Նա իրավիճակը «անկայուն վտանգավոր» որակեց։ «Նման վիճակում, հատկապես եթե նշվածը փոխկապակցում ենք տնտեսության հետ, գումարած՝ առկա անվտանգային իրավիճակը, տնտեսությունը պետք է անցում կատարի ճգնաժամային կառավարմանը, և այլ որոշումներ, այլ լուծումներ պետք է կայացվեն, որոնցով հնարավոր կլինի տնտեսությունը մի քիչ կայունացնել՝ մինչև անվտանգային միջավայրը կայունանա, դրանից հետո էլ արդեն կարելի է մտածել խոշոր կորպորացիաների հիմնադրման մասին»,-շեշտեց նա՝ ընդգծելով, որ, ցավոք, այլ է իրավիճակը, որը նպաստում է նաև արտագաղթի աճին։

Հարկային եկամուտների հավաքագրման ցուցանիշին անդրադառնալով՝ Ն. Սարգսյանի հետ զրույցում խոսեցինք նաև համեմատությունների շուրջ։ Բյուջե 2022-ի կատարողականը ներկայացնելու ժամանակ Նիկոլ Փաշինյանը 2023-ի առաջին 4 ամիսների բյուջեն համեմատեց 2000, 2002, 2003, 2008, 2010 թվականների տարեկան բյուջեների հետ։ «Անամոթություն է նման համեմատականը։ Ցանկացած ֆինանսական համադրության մեջ հաշվետու ժամանակաշրջանում, նախորդից բացի, այլ ժամանակահատվածների հետ չեն համեմատում։ Առավելագույնը համեմատում են վերջին 3, վերջին 5 տարիները, ընդ որում՝ այդ համեմատությունն ինքնանպատակ չէ։ Այն իրականացվում է, որպեսզի նախանշված նպատակներին հասնելու որոշումներ կայացվեն։ Օրինակ՝ եթե պետությունը խոշոր նախագիծ է ուզում իրականացնել, կարող է վերջին 5 տարվա տնտեսության աճի կամ նվազման դինամիկան վերլուծել՝ հասկանալու՝ գնա՞լ այդ քային, թե՞ ոչ։ Բայց սա այդ դեպքը չէ. այս իրավիճակում նման համեմատություններ անելն անամոթություն է։ Ավելին՝ եթե վերոնշյալը համեմատում ենք 2022 և 2021 թվականի հետ, ապա հարկերի հավաքագրման աճն ապահովել են խոշոր հարկատուները՝ վճարելով ավելի շատ հարկեր, ինչը պայմանավորված է մի շարք հանգամանքներով»,ասաց նա՝ ընդգծելով էլեկտրաէներգիայի, ջրի, գազի սակագների գործոնի մասին։

«Կառավարությունը միտումնավոր միջամտեց, բարձրացրեց սակագները։ Բանկերն էլ են շատ հարկ վճարել, որոնք 2023-ի եռամսյակի տվյալներով բնակչությանն աղքատացնելու հաշվին գերշահույթներ են ապահովել։ Բանկերի տոկոսադրույքներն աննորմալ ձևով բարձր են, այսինքն՝ մարդկանց վարկ տրամադրելուց աղքատացնում են, ինչի հաշվին գերշահույթ են ապահովում և, բնականաբար, ավելի շատ հարկեր պետք է վճարեն։ Մեծ հաշվով, հարկային ավելի հավաքագրումները ոչ թե նոր արժեքի ստեղծման, այլ բնակչությանը հերթական անգամ աղքատացնելու հաշվին են։ Այսինքն, ներկայացված թվերը, տնտեսական ու հարկային քաղաքականություն ասվածը միֆեր են»,-շեշտեց նա։

Նաիրի Սարգսյանի համոզմամբ, իրականում գործ ունենք կառավարությունից անկախ տնտեսական քաղաքականության և տնտեսական իրավիճակի հետ։ «Կառավարությունն առհասարակ կապ չունի մեր տնտեսության հետ։ Մեր տնտեսությունն այս պահին շարժում և աշխատացնում է բիզնես համայնքը, որը յուրաքանչյուր տարի նախորդից ավելի շատ՝ 5-7 տոկոս մինիմալ սահմանով աճ է պլանավորում։ 24 ժամ աշխատելով՝ բիզնեսն ամեն ինչ անում է նշվածին հասնելու համար։ Իսկ բացարձակ թվերով տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը ուղիղ կապված է ռուս-ուկրաինական պատերազմի հետ։ Տնտեսական իարվիճակը, ռեկորդներն ու հակառեկորդները կառավարությունից անկախ են»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում