Իր պաշտոնավարման 5 տարում ՀՀ գործող վարչապետը փոխել է արարողակարգի 3-4 ղեկավար. Վահագն Մելիքյան․ Alphanews.am
«Հայաստանի պետական արարողակարգի ծառայությունը մեր երկրի ամենակայացած ինստիտուտներից մեկն էր, և Հայաստանին մշտապես մատնացույց էին անում ամենալրջագույն կենտրոններից, ինչպիսիք են՝ Փարիզը, Մոսկվան, Բրյուսելը, ԱՄՆ-ն», — Alpha Newsroom-ի ուղիղ եթերում ասել է 2001-2006 թվականներին Հայաստանի պետական արարողակարգի ծառայության ղեկավար Վահագն Մելիքյանը և հարցադրում արել, թե ինչպես ստացվեց, որ հանկարծ պարզվեց, որ Հայաստանը 25-30 տարի դիվանագիտական արարողակարգ չի ունեցել: Այս գնահատականը տվել է Նիկոլ Փաշինյանը:
Իր պաշտոնավարման 5 տարում ՀՀ գործող վարչապետը փոխել է արարողակարգի 3-4 ղեկավար, որը ըստ Մելիքյանի՝ Փաշինյանի քմահաճույքների հետևանքն է:
«Բոլորն էլ պրոֆեսիոնալներ էին, որոնք երկար տարիների փորձ ունեին հենց արարողակարգի ոլորտում: Հարց է առաջանում՝ ինչպես կարող է ստացվել, որ չորսն էլ հեռանան այդ պաշտոնից: Միանգամից չորս հոգի չի կարող մեղավոր լինել և սխալը սխալի հետևից անել», — նկատել է Մելիքյանը
Նա բացատրել է նաև, թե առհասարակ ինչպես է կազմակերպվում երկրի առաջին դեմքերի այցը այլ երկրներ: Երբ այցի օրն արդեն հաստատված է լինում՝ արարողակարգի մասնագետները քայլ առ քայլ, սանտիմետր առ սանտիմետր լինում են այն վայրերում, որտեղ պետք է լինի երկրի ղեկավարը, դրանից հետո սկսվում են բանակցությունները երկու երկրների համապատասխան մարմինների միջև՝ արարողակարգ, անվտանգութան ծառայություն և այլն:
Նախապես ճշտվում են մի շարք հարցեր, և ասել օրինակ, որ մենք չգիտեինք՝ ով է լինելու այդ փոքր սենյակում՝ արարողակարգի խոշորագույն վրիպում է:
Վահագն Մելիքյանի պնդմամբ՝ Փաշինյանից բացի Հայաստանի բոլոր ղեկավարները ենթարկվել են արարողակարգի աշխատակիցներին, և մինչև նրա՝ Հայաստանի ղեկին հայտնվելը, մենք երբևէ նման կիքսեր չենք ունեցել:
«Սա անպոչ գդալի նման ներս ընկնել չէ, արարողակարգը ժամ սիրող, րոպե, վայրկյան սիրող ինստիտուտ է, և դու պարատվոր ես կատարել քո պարտականությունները», — ընդգծել է Մելիքյանը:
Որևէ երկիր այց կազմակերպելը հսկայական աշխատանք է: Ծրագիր է կազմվում, որի տակ դրված է մի ամբողջական սցենար: Եթե ծրագիրը 3-4 էջից է կազմված, ապա սցենարը բաղկացած է 150 էջից: Պետության ղեկավարը դրանք կարդալով՝ պատկերացում է կազմում իր քայլերի մասին, թե ինչ պետք է անի օդանավից իջնելուց հետո:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ադրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան