Հայ գործարարների ասոցիացիան ամփոփում է երկու տարվա ներդրումային գործունեության արդյունքները
Հայ գործարարների ասոցիացիան անցկացրել է իր ներդրումային նախագծերի առաջին փակ հանդիպումը։ Միջոցառմանը ներկա էին վերջին 2 տարվա ընթացքում Buissup ծրագրի շրջանակներում ներդրում ստացած 14 ընկերությունները։
Հիմնադիրները ներկայացրեցին ներդրողի հետ աշխատանքի արդյունքում ստացված ձեռքբերումները, ինչպես նաև կիսվեցին այս պահին առկա խնդիրներով և խոչընդոտներով։
Հայ գործարարների ասոցիացիայի հետ համագործակցության արդյունքում առավել զգալի հաջողությունների է հասել QaylTech ընկերությունը, որն իրականացրել է իր միջազգային շուկա մուտք գործելու լայնածավալ ռազմավարությունը։ Առաջատար վերականգնողական կենտրոններից մեկի հետ համատեղ ք. Մոսկվայում բացվել է QaylTech-ի առաջին շոուրումը, որտեղ այժմ ներկայացված են իրենց կողմից ստեղծված նորարարական սարքավորումները։
Հայ նկարիչների աշխատանքներով շարֆեր ստեղծող Արտույտ բրենդն այս մեկ տարվա ընթացքում ձեռք է բերել համաշխարհային ճանաչելիություն։ Արտույտն ընդլայնել է իր տեսականին և մուտք գործել Միացյալ Նահագների և Ղազախստանի շուկաներ։ Վերջերս բացվել է նաև բրենդի խանութ-սրահը։
Text'nPayMe նորարական ֆինանսական ստեղնաշարը այս երկու տարիների ինտենսիվ աշխատանքի արդյունքում ինտեգրման պայմանավորվածություն է ձեռք բերել երկու խոշոր բանկերի հետ և շատ շուտով մուտք կգործի հայկական և միջազգային շուկաներ։ Ընկերությունն ընդգրկվել է նաև աշխարհի ամենամեծ ստարտափ աքսելերատոր՝ 500 Global-ի անդամների շարքում։
Group 404 ստարտափը, որը մոդելավորել է 3 նորարական տարբեր ուղղվածությունների սարքավորում, այժմ կառուցում է դրանց պրոտոտիպերը և մշակում շուկա մուտք գործելու ռազմավարությունը։
Հայ գործարարների ասոցիացիայի արժեքների հիմքում ընկած է ներդրումային նախագծերի հետ գործընկերային աշխատանքային միջավայրի ձևավորումը, որտեղ կարևորվում է անհատական մոտեցումը յուրաքանչյուր ընկերությանը։
Հայ գործարարների ասոցիացիայի ներդրումային գործունեությունը իրականացվում է «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ադրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան