Կատալոնիայում հասարակական շենքերի տանիքներին կտեղադրվեն արևային մարտկոցներ
Catalunya.ru—ն գրում է, որ Կատալոնիայի կառավարությունը որոշել է տարածաշրջանի բոլոր հասարակական շենքերի տանիքներին ֆոտոգալվանային վահանակներ տեղադրել։ Նախաձեռնությունը նախատեսված է առաջիկա 7 տարիների համար՝ մինչև 2030 թվականը։
Ֆոտովոլտային վահանակների տեղադրման հիմնական նպատակը արևային էներգիան էլեկտրաէներգիայի վերածելն է։ Էներգիայի ավելցուկի շնորհիվ «խոցելի» տնային տնտեսությունները, որոնք նման կառույցներից գտնվում են մինչև 2 կմ շառավղով հեռավորությամբ, կկարողանան օրական անվճար էներգիա ստանալ։ Որոշումն ընդունվել է «էներգետիկ աղքատության» աճի հետ կապված, որի ցուցանիշները պայմանավորված էներգակիրների գների աճով այս տարի սկսել են դուրս գալ մասշտաբներից։
Հետաքրքիր է այն, որ մինչ այժմ Կատալոնիայի իշխանությունները չեն կարող նույնիսկ մոտավորապես ասել, թե քանի ընտանիք կշահի այդ նախաձեռնությունից, սակայն արդեն հայտնի է, որ առաջին փուլում նախագծում կներդրվի 58,9 մլն եվրո։ Դրանով հնարավոր կլինի տեղադրել արևային մարտկոցներ հասարակական շենքերի 1452 տանիքների 40%-ի վրա։
2023-2024 թվականներին կարտադրվի 77 ՄՎտ վերականգնվող էներգիա։ Ակնկալվում է, որ մինչև 2030 թվականը հզորությունը կավելանա մինչև մոտ 300 ՄՎտ-ի։ Առաջնահերթությունը կտրվի կրթական շենքերին, առողջության առաջնային պահպանման կենտրոններին և ոստիկանության բաժանմունքներին։
Հաղորդվում է, որ Generalitat-ը պետական էներգետիկ ընկերություններին կփոխանցի արդեն տեղադրված 120 ֆոտովոլտային վահանակները։ Ստացված էլեկտրաէներգիան ամբողջությամբ անվճար կբաշխվի, սակայն արևային մարտկոցների սպասարկման արժեքը դեռևս հայտնի չէ։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան