Կապանում «Ռուսական գրքի տունը» լինելու է ռուսական մշակույթի կենտրոն․ Իգոր Մասլով (տեսանյութ)
ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում հիմնվեց «Ռուսական գրքի տունը»։
ՌԴ նախագահի՝ արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության պետ Իգոր Մասլովը, «Ռուսական գրքի տան» բացման միջոցառմանը հանդես գալով ելույթով, առանձնահատուկ երախտիքի խոսքեր հղեց «Անմահ գունդ» միջազգային շարժման գլխավոր համակարգող և Երևանում «Ռուսական գրքի տան» հիմնադիր Մհեր Ավետիսյանին։
«Առաջին հերթին կուզեի շնորհակալություն հայտնել «Ռուսական գրքի տան» պրոյեկտի կազմակերպչին՝ Մհեր Ավետիսյանին․ նա ոչ միայն կարողանում է լավ գաղափարներ ծնել, այլև կարողանում է դրանք կյանքի կոչել։
Անխոս, պրոյեկտը իրականություն դարձավ նաև, քանի որ մենք, երբ դեկտեմբերին այցելել էինք Սյունիք, զգացինք, որ Սյունիքի, Կապանի իշխանությունները սիրով ընդունեցին այս առաջարկը, և արեցին ամեն բան, որպեսզի գաղափարը կյանքի կոչվի։
Ուզում եմ նշել, որ Կապանում «Ռուսական գրքի տունը» ոչ միայն խանութ կամ գրադարան է լինելու, այլ նաև լինելու է ռուսական մշակույթի կենտրոն՝ Կապանում։ Այստեղ մենք պլանավրում ենք իրականացնել տարբեր իրադարձություններ, արվեստի երեկոներ, միջոցառումներ»,-ասաց Իգոր Մասլովը և հավելեց, որ այդ առումով բաց են նաև առաջարկների համար։
Մանրամասները՝ տեսանյութում։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստ...
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027