Վերին Շորժա համայնքի ղեկավարը՝ գյուղում տիրող վիճակի մասին
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանական զինուժի նախորդ գիշեր արձակած կրակոցները Վերն Շորժայի դիրքերի ուղղությամբ է եղել, գյուղում չի լսվել, հիմա էլ հանգիստ է վիճակը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Վերին Շորժա համայնքի ղեկավար Արտյոմ Երանոսյանը՝ նշելով, որ գյուղում խուճապ չկա:
«Մարդիկ միշտ պատրաստ են, զգոն են, բայց խուճապ չկա: Մարդիկ զբաղված են իրենց գյուղատնտեսական աշխատանքներով, մեկ ամսից խոտհունձը կսկսի, տեսնենք՝ ոնց են անելու: Խոտհարքները գտնվում են ադրբեջանցիների վերահսկողության տակ, ինձ թվում է՝ ոչ մեկ չի կարող այդ հատվածներում խոտհունձ անի: Արոտավայրերն էլ են իրենց վերահսկողության տակ, այդ պատճառով անասնաքանակը կիսով չափ կրճատել ենք»,-ասաց նա: Նա նշեց, որ գյուղից արտագաղթ չկա:
Ավելի վաղ ՊՆ-ից հայտնել էին, որ հունիսի 18-ին՝ ժամը 03:20-04:10-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել սահմանագոտու արևելյան (Վերին Շորժա, Սոթք) և հարավարևելյան (Ներքին Հանդ) ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան