Պայքարը թեժանում է. ևս մեկ ուժ հայտարարել է իր շտաբի պետի անունը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, սեպտեմբերին սպասվող Երևանի ավագանու ընտրությունների հետ կապված՝ տարբեր քաղաքական ուժեր ոչ միայն ակտիվ նախընտրական քարոզարշավ են սկսել, թեպետ պաշտոնապես այն դեռ չի մեկնարկել, այլև ձևավորում են իրենց նախընտրական շտաբները: Օրեր առաջ նաև նշել էինք, որ ՔՊ շտաբի պետը լինելու է արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը:
Նախօրեին էլ հայտնի դարձավ, որ «Ապրելու երկիր» կուսակցության նախընտրական շտաբը ղեկավարելու է կուսակցության համահիմնադիր, քաղխորհրդի անդամ Մեսրոպ Առաքել յանը։ «Փաստ» թերթի տեղեկություններով, նման որոշման համար հիմք է հանդիսացել ոչ միայն այն հանգամանքը, որ նա կուսակցության համահիմնադիրներից մեկն է, կամ որ նա քաղաքական և կառավարման լուրջ փորձառություն ունի, այլև այն, որ Առաքել յանը նաև ընտրական փորձ ունի հատկապես ՔՊ-ի դեմ պայքարելու գործում:
Ի մասնավորի, նա համակարգել է նաև ՏԻՄ ընտրություններում կուսակցության նախընտրական շտաբները։ Ավելին, նախորդ երկու տարվա ավագանու ընտրությունների արդյունքում այս կուսակցությունը ներկայացված է 18 համայնքում, համատեղ կառավարում է իրականացնում Տաթևում և հաղթել է Ալավերդի, Նոյեմբերյան համայնքներում՝ ընդդիմադիր դարձնելով ՔՊ-ին։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...