Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան
Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. Արաղչի
Տնտեսություն

Իսրայելական օրինակն անհրաժեշտ է Հայաստանին

Հայաստանում չափազանց սիրում են որպես օրինակ ներկայացնել Իսրայելը։ Ցանկացած հարցով լինի դա տնտեսություն, զինված ուժեր, քաղաքականություն, հայ հասարակության համար Իսրայելը դարձել է մի էտալոն։

Թերևս մեկ հարցում առնվազն Հայաստանը պետք է լուրջ օրինակ վերցնի Իսրայելից։ Այդ երկրի կառավարությունն երկրում էներգիայի սպառման արագաճի համատեքստում մտադիր է զանգվածաբար արևային մարտկոցներ տեղադրել ոչ բնակելի և բնակելի շենքերի տանիքներին։ «Reuters» գործակալության փոխանցմամբ՝ երկրի իշխանությունները կենտրոնացած են արևային էներգիայի զարգացման վրա՝ կապված նրա հետ, որ Իսրայելի աշխարհագրական և կլիմայական առանձնահատկություններն էլեկտրաէներգիա արտադրելու համար թույլ չեն տալիս հողմաղացների և հիդրոէլեկտրակայանների ակտիվ օգտագործումն, ուստի և որոշվել է անցնել արևային էներգիային։

Արևային էլեկտրաէներգիայի ավանդական տեսակների զարգացումն, երբ դրանք տեղադրվում են հսկայական հողատարածքների վրա, Իսրայելի համար դժվար է։ Այդ պատճառով հարմար անապատային տարածքները գտնվում են էլեկտրաէներգիայի հիմնական սպառողների զգալի հեռավորության վրա, ինչը մեծ կորուստների է հանգեցնում փոխանցման ընթացքում, ուստի և Իսրայելն որոշում է կայացրել բոլոր շենքերի վրա տեղադրել սարքավորումներն, որոնք, ըստ աղբյուրների, հիմնականում գնվելու են Չինաստանից։

Կոնկրետ այս մի դեպքը ցույց է տալիս Իսրայելի կառավարության քաղաքական կամքը սեփական երկրի ժողովրդին ապահովել ինքնաբավ էլեկտրաէներգիայով՝ դրա համար միջոցներ չխնայելով։

Հայաստանն այս առումով զգալի հետ է մնում, առավել ևս, որ մեր երկրի իշխանությունները լրջագույն ջանքեր չեն գործադրում արևային էներգետիկայի զարգացման ուղղությամբ։

Մեր երկրում արևային վահանակներ արտադրող ընդամենը մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը», և ծավալների մեծացման դեպքում իշխանությունները պարտավոր են ոչ միայն նոր հնարավորություններ ստեղծել այլ ընկերություների սեփական վահանակներն ու մարտկոցներն արտադրելու Հայաստանի տարածքում, այլ նաև լուրջ ջանքեր գործադրել դրանք գոնե Չինաստանից Հայաստան բերելու համար։

Արուս Մելիքյան