Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը Մեղրիից Հայաստանն իրապես ուժեղ կարող է լինել միայն ուժեղ առաջնորդ ունենալու դեպքում. Տիգրան Դումիկյան Ուժեղ Հայաստան՝ արժանապատիվ ապագայի համար 7 առաջարկ Հայաստանին, որ ուզում եմ առանձնացնել և շատ կարևորում եմ ԲՀԿ ծրագրում. Էլինար Վարդանյան Արի՛ ընտրության, ընտրի՛ր փոփոխությունը, ընտրի՛ր «Ուժեղ Հայաստանը» ՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավը Վարաչպետական մրցավազքը պետք է մի կողմ դնել. նախ պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանը լինի․ Էդմոն Մարուքյան Մայիսի 24-ին «Ուժեղ Հայաստան» դաշինքը գալիս է Ավան վարչական շրջան Սամվել Կարապետյանը Կոտայքի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է բոլորի կյանքը բարելավելու ծրագրերը Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը. Էդմոն Մարուքյան Զելենսկին Երևան գալուց առաջ Բաքվում էր, բայց պրովոկացիոն հակառուսական հայտարարություններ այնտեղ չարեց․ Վահե Հովհաննիսյան Բանակի վերազինումից հետո ծառայության ժամկետը աստիճանաբար կրճատվելու է մինչև 1 տարի․ «Ուժեղ Հայաստան»
Լեզուներիդ տե՛ր կանգնեք, ժողովուրդը խաղաղությանը տե՛ր կկանգնի․ Անդրանիկ Գևորգյան Ժողովուրդ ջան 07.06.2026 պետք է գնալ ընտրությունների. hունիսի 7-ին ասենք այո փոփոխություններին. Արամ ՎարդևանյանՆախընտրական հանդիպումները շարունակվում են՝ հաջորդ կանգառը Գավառում է. ԲՀԿԱԱԾ-ն պետք է Անդրանիկ Քոչարյանին բռներ (տեսանյութ) Փաշինյանը ձեռք չի քաշել երկաթուղու կոնցեսիան խլելու մտքից Փաշինյանը կիսում է Բրյուսելի մոտեցումները, նույնացվում բրյուսելյան բյուրոկրատիայի հետ․ ԶախարովաԿրիպտոակտիվների մասին օրենքը պետք է փոխվի և կրիպտոակտիվների թրեյդինգով զբաղվելը ազատականացվի. Հայաստանը պետք է ֆինանսական ինքնիշխանություն ունենա. Էդմոն ՄարուքյանՄենք կապահովենք ձեր բարեկեցիկ կյանքը Մայր Հայաստանում. Ուժեղ ՀայաստանՄայիսի 28-ին իր փիառի համար Նիկոլը կասի՝ ուժեղ ենք, 29-ին նորից կվախեցնի պատերազմով․ ԴումիկյանՓաշինյանն ասում է՝ թանկ տեղ ես ապրում, վաճառի, գնա Մասիվ. Մարուքյան Մեր սիրուն երկիր, քո լավագույն օրերը դեռ գալու են. Նարեկ Կարապետյան30 արծաթ Փաշինյանի համար. աշխարհաքաղաքական սակարկության խաղ, որը Հայաստանը թողնում է առանց ապագայի ՊՆ-ն ներկայացրել է ՀՀ բանակի նոր զինանշանը՝ մի շարք փոփոխություններովՅունիբանկը չի բարձրացնի անշարժ գույքի գրավով վարկերի հաստատուն ճշգրտվող տոկոսադրույքները Նախընտրական հանդիպումները շարունակվում են՝ հաջորդ կանգառը Մարտունիում է. ուղիղՓաշինյանի ցածր քաղաքական նշաձողն ու Ծառուկյանի կեցվածքը. տեսանյութ Հունիսի 7-ից հետո ցանկացած իշխանության թիվ 1 խնդիրը պետք է լինի երկրում մթնոլորտի փոփոխությունըՍուտ և բամբասանք. Սողոմոնյանը՝ Թաթոյանի և Մարությանի քարոզարշավների ֆինանսավորման մասին Ուժեղ Հայաստանի» 8 ներկայացուցչի ձերբակալել են ընտրակաշառքի կասկածով․ փաստաբանՀայաստանն ունենալու է ուժեղ բանակ, Հայաստանն ունենալու է բանակ, որը կարողանալու է պաշտպանել մեր սահմանները և ապահովել արժանապատիվ խաղաղություն. Նաիրի Սարգսյան
Հասարակություն

«Հրապարակ»․ Երկիրը մաշվում է այս մթնոլորտից

Մայիսի 8-ից Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է դատաքննություն՝ 2017 թվականին խորհրդարանական ընտրություններում ընտրակաշառք տալու մեղադրանքով, որտեղ մեղադրյալների թվում են Գագիկ Ծառուկյանը, Սեդրակ Առուստամյանը: Եվ չնայած այս քրեական գործի վաղեմության ժամետներն անցել են, բայց այն չի կարճվում, որովհետեւ Գագիկ Ծառուկյանն ու Սեդրակ Առուստամյանը համաձայն չեն մեղադրանքի հետ եւ արդարացում են պահանջում։ Այնուամենայնիվ, գործի դատաքննությունը սկսվել է եւ ընդմիջումներով ընթանում է։ Մենք մի քանի հարց ենք ուղղել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին։

- Պարոն Ծառուկյան, երկու օրից հերթական դատական նիստն է, նախորդ անգամ Դուք ասել էիք, որ անհանգստանալու ոչինչ չունեք, Ձեր վերաբերմունքը չի՞ փոխվել այդ առումով, մտահոգություններ չունե՞ք, որ, այնուամենայնիվ, դատարանը Ձեզ մեղավոր կճանաչի։

- Որպես քաղաքացի՝ ես պարտաճանաչ գնում եմ նիստերին, վերաբերվում եմ այնպես, ինչպես պահանջում է ՀՀ օրենսդրությունը։ Իսկ որպես Գ. Ծառուկյան՝ ես այսօր, իհարկե, ունեմ լուրջ մտահոգություններ, բայց դրանք կապվում են ոչ թե դատական գործի հետ, այլ մեր երկրում, մեր երկրի սահմաններին, Արցախում ստեղծված վիճակի հետ։ Որպես մարդ, ով ամբողջ կյանքն ապրել, կառուցել եւ ստեղծել է իր հայրենիքում, ես տեսնում եմ լուրջ խնդիրներ, որոնք կանգնած են իմ երկրի դռանը, ու նաեւ տեսնում եմ մի վիճակ, երբ մենք համարժեք լրջությամբ չենք վերաբերվում դրան։ Այս դատական գործը Հայաստանի ամենակարեւոր խնդիրը չէ, բայց եթե սա է առիթը, որ մենք խոսենք կարեւոր թեմաների, կենսական հարցերի մասին, որոնք կանգնած եմ մեր պետության դռան շեմին, ես դեմ չեմ։

- Այնուհանդերձ, դատական նիստերի օրերին Դուք հակված չեք պատասխանելու լրագրողների այն հարցերին, որոնք վերաբերում են դատական գործին, կարծես խուսափում եք՝ ինչո՞վ է դա պայմանավորված։

- Խնդիրը պատասխանի մեջ չէ, խնդիրը հարցի մեջ է։ Ի՞նչ հարցեր կան մի գործի մասին, որի վաղեմության ժամկետն անցած է, եւ ես կարող էի ընդունել, ու թեման կփակվեր։ Բայց ես դա չեմ արել։ Ի՞նչ եք կարծում, այս դատական գործը պատասխա՞ն է տալու մեր ընտրական համակարգի բարդ խնդիրներին, անաչառ վերլուծությա՞ն է ենթարկելու անկախությունից ի վեր մեր ընտրական համակարգի խնդիրները։ Ո՞րն էր ընտրական համակարգի հանդեպ անվստահության պատճառը։ Մենք ուզո՞ւմ ենք խորը քննարկել, թե ինչ փուլեր ենք անցել, ինչ բարդ խնդիրներով, ու հիմա ինչ ռիսկեր կան, ապագայում ինչ խնդիրներ կան։ Ես չեմ տեսնում նման ցանկություն։ Ես կողմնակից եմ լուրջ քննարկումների, ոչ թե՝ չգիտեմ ով, չգիտեմ ում ինչ տվեց ինչ-որ ձայնի համար։ Երբ հասարակությունը, քաղաքական համակարգը, ինչպես հիմա ընդունված է ասել՝ հանրային վերնախավերը պատրաստ լինեն բարդ, լուրջ խոսակցության՝ թե´ ընտրական համակարգի, թե´ մեր պետության անցած ճանապարհի, թե՛ ապագայի մասին, ես պատրաստ եմ։ Ես հիմա էլ եմ պատրաստ, կրկնում եմ, լուրջ խոսակցության։ Թե չէ՝ դատը ոնց եղավ, ով ում ինչ ասաց՝ դրանք երկրորդական հարցեր են։ Մի անգամ ասել եմ՝ եթե իմանամ, որ այս դատով մեր երկրի խնդիրները կլուծվեն, մարդիկ կապրեն անվտանգ ու բարեկեցիկ՝ պատրաստ եմ ամեն օր գալ դատի։

- Վերջերս անընդհատ շեշտում եք հանրային համերաշխության գաղափարը։ Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ պետք է արվի՝ ներքին հաշտության գալու համար։

- Մենք արդեն չենք էլ նկատում, թե ինչ թունավոր մթնոլորտում ենք ապրում։ Ընտանիքներ են կիսվում, բարեկամներ են թշնամանում, հարազատություն է իրարից խռովում։ Աջ ու ձախ մարդիկ բարիկադավորվել են, իրար բարեւ չեն տալիս։ Նման մթնոլորտում չի կարող լինել ոչ մի զարգացում, ոչ մի առաջընթաց։ Մենք ո՛չ լավը կտեսնենք, ո՛չ էլ վատի վտանգը կզգանք։ Ես կյանքիս ընթացքում ստեղծել եմ խոշոր հիմնարկներ, գործարաններ, ու միշտ առաջին բանը, որ ձգտել եմ ստանալ՝ կոլեկտիվում նորմալ մթնոլորտն է։ Սա ամենակարեւորն է։ Մթնոլորտը պետք է լինի արդար, առանց թշնամանքի, մարդիկ պետք է ուզենան լավ աշխատել, որ հիմնարկին լավ լինի ու իրենց էլ լավ լինի։ Նույնը պետության մասշտաբով է։ Չեմ թաքցնում, ներքին հաշտության թեման իմ գլխից դուրս չի գալիս, ինձ հանգիստ չի թողնում։ Անընդհատ մտածում եմ՝ ի՞նչ կարելի է անել, քննարկում եմ տարբեր մարդկանց հետ, գիտելիք, փորձ, խելք ունեցող մարդկանց հետ, ում սիրտը ցավում է այս իրավիճակից, եւ ովքեր հասկանում են այս վիճակի վտանգավորությունը։

- Օրինակ, ԱԺ նիստերին հաճախ ենք տեսնում լեզվակռիվ, ձեռնամարտեր, իրար ամեն ինչ ասելու, վիրավորելու ձգտում։ Սա, ըստ Ձեզ, չի՞ ազդում մարդկանց տրամադրությունների վրա։

- Մարդկանց վրա շատ բան է ազդում, երկիրը մաշվում է այս մթնոլորտից։ Ներքին հաշտությունն այլընտրանք չունի։ Սա շատ լուրջ հարց է եւ պահանջում է լուրջ վերաբերմունք։ Իսկ ԱԺ նիստերին ես շատ վաղուց արդեն չեմ հետեւում, ինձ հետաքրքիր չէ։ Եվ ունեմ տպավորություն, որ ժողովրդին էլ դա առանձնապես չի հետաքրքրում։

- Իսկ ի՞նչ եք կարծում՝ մենք ժամանակ ունե՞նք դիմակայելու, սխալներն ուղղելու, ուժեղանալու, ճիշտ ճանապարհով զարգանալու համար։

- Եկեք հարցին հակառակ կողմից մոտենանք. մենք ժամանակ չունենք սխալների, անգործության, ոչ ճիշտ քայլերի, չմտածված բաների։ Նման բաների ժամանակ չունենք, վտանգը մեր դռանն է։ Իսկ հետեւություններ անելու, խելոք, ընդունակ մարդկանց համախմբելու, սխալներ ընդունելու, գրագետ լուծումների ժամանակն ամեն օր է։ Անենք հիմա՝ արդյունքները կլինեն վաղը։

- Կան խոսակցություններ, որ աշնանը ԲՀԿ մեծ համագումար է լինելու։

- Հարցը մեծի կամ փոքրի մեջ չէ, հարցը բովանդակությունն է, ասելիքի որակը։ Եթե ես զգամ, որ կա կարեւոր ասելիք, եթե թիմը զգա, որ կա քննարկման, ներսում եւ հանրության հետ բաց խոսակցության անհրաժեշտություն, կանենք։ Կարեւոր մտքերը, կարեւոր գաղափարները հաճախ ձեւավորվում են փոքր սենյակներում, ոչ թե մեծ դահլիճներում։ Համագումարի մեծն ու փոքրը հարցի երկրորդ կողմն է։ Այս փուլում, ինձ հետ կապվող հանրային համակարգերում ես ամեն կերպ խրախուսում եմ ինքնուրույնությունը, նախաձեռնողականությունը, որը ենթադրում է նաեւ պատասխանատվություն։ «Կենտրոն» հեռուստաընկերությունում ես հեռուստադիտող եմ, կառավարման եւ բովանդակային հարցերին չեմ խառնվում՝ ընդհանրապես, այնտեղ էլ, կուսակցությունում էլ տվել եմ հնարավորություն՝ նոր դեմքերին, կառույցների ղեկավարներին, ակտիվիստներին՝ կայանալու, իրենց միջավայրերում հեղինակություն ձեռք բերելու, գործով ապացուցելու իրենց կարողությունը։ Նախկին պատգամավորներին, հանրային դեմքերին ասել եմ՝ եղեք ինքնուրույն, ձեզ վրա պատասխանատվություն վերցրեք՝ տեսակետ ձեւակերպելու եւ պաշտպանելու, բանավեճի ընթացքում աճեք որպես հանրային գործիչներ։ Իհարկե, ես կարող եմ ժամանակ առ ժամանակ եթերներից տեսնել ինչ-որ բաներ, համաձայն չլինել ինչ-որ բանի հետ, բայց վստահ եմ՝ այսօր դա է ճիշտ ճանապարհը։ Միակ բանը, որ ես խնդրել ու պարտադրել եմ իմ թիմակիցներին՝ չվիրավորել մարդկանց, չվիրավորել դիմացինին, չմտնել անձնական դաշտ։ Քաղաքական բանավեճը չվերածել անձնական վիրավորանքի։ Դրանից ոչ մի օգուտ չկա։ Եվ ես շատ ուրախ եմ, որ իմ թիմը ճիշտ է հասկացել իմ ուղերձը։

Արեգ Մարգարյան