Մրգօղիներ վայելելու բացառիկ հնարավորություն Տավուշում
Այս աշնանը՝ սեպտեմբերի 23-ին, Տավուշի մարզի Կողբ գյուղում երկրորդ անգամ կանցկացվի «Սեպտեմբերֆեստ» մրգօղու փառատոնը։
«Տավուշն ու հատկապես Կողբ գյուղը տարիներ շարունակ առանձնացել են իրենց հյուրընկալությամբ, պատմամշակութային կոթողներով և անմահական բերքուբարիքով։ Բացի այդ՝ Տավուշի մարզը գտնվում է կլիմայական այն գոտում, որտեղ աճում են գրեթե բոլոր մրգերն ու հատապտուղները։ Այսպես ընտրվեց Հայաստան ժամանած հյուրերի և մեր հայրենակիցների համար Հայաստանը ներկայացնող յուրօրինակ ապրանքանիշ դարձած մրգօղու (քաշած օղու) փառատոնի վայրը», - նշեց փառատոնի կազմակերպիչ Կարեն Քոչարյանը։
Փառատոնի ընթացքում տեղի կունենա ինչպես տեղական, այնպես էլ ՀՀ մյուս բնակավայրերի բարիքներից ստացված մրգօղիների ցուցադրություն և վաճառք։ Մրգօղիների ցուցադրությանը զուգահեռ հնարավորություն կլինի նաև համտեսելու տարատեսակ խորտիկներ, ծանոթանալու տեղացի տաղանդավոր արհեստագործների և նրանց սաների աշխատանքներին, մասնակցելու մրցույթների և սեղանի խաղերի առաջնությունների։
Փառատոնը կունենա նաև համերգային հատված, որտեղ իրենց ելույթներով հանդես կգան Արսեն և Արթուր Սաֆարյանները, ինչպես նաև Another story band-ը։
Ցուցադրությանը իրենց տաղավարներով կարող են մասնակցություն ունենալ ինչպես խոշոր, այնպես էլ միջին և անհատ արտադրողներ ողջ Հայաստանից։ Որպես մասնակից տաղավար ամրագրելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հղումը։
Սեպտեմբերյան տոնախմբության մասին մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ փառատոնի ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերից։
Հիշեցնենք, որ «Սեպտեմբերֆեստ» մրգօղու փառատոնը առաջին անգամ իրականացվեց 2019 թվականին ու իր շուրջ համախմբեց 2000-ից ավելի այցելուների և բազմաթիվ արտադրողների։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան