Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Տեսանյութեր

Երեւանում «Հայաքվե» նախաձեռնության շրջանակում մեկնարկել է ստորագրահավաքը

Հիշեցնենք, որ «Հայաքվե» նախաձեռնությունը հանդես է գալիս օրենսդրության փոփոխության պահանջով՝ խիստ պատիժ նախատեսելով Արցախի ինքնորոշումից հրաժարվելու եւ Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնելու համար։ Հայաստանի ԿԸՀ դրական պատասխանից հետո սահմանվել է 60-օրյա ժամկետ՝ 2023թ. հունիսի 19-ից մինչեւ օգոստոսի 19-ը, ստորագրահավաքի կազմակերպման համար (50 000 ստորագրություն)։ Այնուհետեւ նրանք կդիմեն ԿԸՀ, որը պետք է հաստատի ստորագրությունների իսկությունը, ինչից հետո ներկայացվելու է Ազգային ժողովին։

Լրագրողների հետ զրույցում նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը հայտարարել է, որ Երեւանի քաղաքապետարանը փորձել է խանգարել գործընթացին։ «Իշխանությունը քաղաքում բռնազավթված է։ Օրենքի համաձայն, եթե չկա ընտրված քաղաքապետ, 2 ամսվա ընթացքում անցկացվում են ավագանու նոր ընտրություններ։ Այսինքն՝ ներկա կազմը չունի քաղաքը կառավարելու լիազորություններ։ Եվ դրա հետ մեկտեղ՝ նրանք իրենց օրենքից վեր են դասում»,- իրավիճակը ներկայացրել է Չալաբյանը։

Նա ավելացրել է, որ  ստորագրահավաքին խանգարելու համար նրանք երկուշաբթի հանցագործության մասին հայտարարություն են տվել։ «Ընդ որում՝ դա վերաբերում է ոչ միայն Երեւանի քաղաքապետարանին։ Նրանց սահմանադրական պարտավորությունն է տարածք տրամադրելը։ Հասկանալով, որ անգամ դատախազը իրենց չի փրկի, քաղաքապետարանում որոշել են չսրել իրավիճակը եւ ենթարկվել օրենքին։ Սակայն, հաշվի առնելով այն, որ ամբողջ գործընթացին հատկացվել է 60 օր, ստիպված ենք արձանագրել, որ 3 օր մեզանից խլել են, քանի որ գործընթացը պետք է սկսվեր ավելի վաղ։ Կարծում եմ, որ արդյունավետ աշխատելով կկարողանանք լրացնել գողացված օրերը։ Միեւնույն ժամանակ, ներկայացվել է դիմում ԿԸՀ՝ եւս 3 օրով գործընթացը երկարացնելու համար»,- նշել է Չալաբյանը։

Նրա խոսքով՝ մի քանի համայնքներ՝ Սպիտակ, Սիսիան, Դիլիջան, Ամասիա, հրաժարվել են տարածք հատկացնել։ «Նրանց նույնպես կարգի կհրավիրենք»,- խոստացել է Չալաբյանը։ Մարզերում ստորագրահավաքը կսկսվի վաղը, առաջինը հերթի մեջ են Գյումրին եւ Վանաձորը։ «Տեխնիկապես բավական աշխատատար գործընթաց է։ Այսօր սկսվել է ստորագրահավաքը Երեւանի բոլոր վարչական շրջաններում, բացի Արաբկիրից։ Յուրաքանչյուր ստորագրող ստանում է մասնակցության գրավոր հաստատում, որտեղ նշվում է նրա անունն ու կա կնիք։ Սա իրավական գործընթաց է, ոչ թե պարզապես ստորագրահավաք, որը, որպես կանոն, բարոյահոգեբանական նշանակություն ունի։ Ստորագրահավաքը տեղի է ունենում վարչական շրջանների ղեկավարների նստավայրերում, այլ ոչ թե մի ինչ-որ տեղ փողոցում։ Այն անցկացնում են հատուկ պատրաստված մարդիկ։ Այլ ստորագրահավաքները իրավական նշանակություն չունեն, սա իր տեսակի մեջ միակ իրավական գործընթացն է»,- ընդգծել է Ավետիք Չալաբյանը։