Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան
Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. Արաղչի
Տնտեսություն

Պետության կողմից տրամադրվող անվճար դեղերի ցանկը թարմացվել և համալրվել է ևս 5 անվանում դեղերով

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հաշմանդամություն ունեցող անձիք իրենց սպասարկող ամբուլատոր պոլիկլինիկաներից այսուհետև կստանան դեղեր՝ համապատասխան հիմնական դեղերի ցանկի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առողջապահության նախարարության դեղորայքային քաղաքականության եւ բժշկական տեխնոլոգիաների վարչության բաժնի պետ Մարինե Հարությունյանը՝ հավելելով, որ ներկայումս ՀՀ առողջապահության նախարարությունը գտնվում է լուրջ բարեփոխումների փուլում և դրանց համատեքստում բարեփոխումներ և փոփոխություններ են իրականացվել նաև դեղապահովման ոլորտում:

Նրա խոսքով՝ Առողջապահության նախարարի հրամանով՝ գործող հիմնական դեղերի ցանկը նույնպես համալրվել է նոր դեղերով: Այսինքն՝ այսուհետև հաշմանդամություն ունեցող անձը կարող է դիմել իրեն սպասարկող պոլիկլինիկա և ստանալ անվճար դեղեր: Ուզում եմ նշել, որ նախկինում այս խմբի անձիք դեղերը ստանում էին 50 տոկոս զեղչով։

Վերջինս մանրամասնեց՝ ծրագրից ընդհանուր առմամբ 2022 թվականին օգտվել է շուրջ 220 հազար շահառու, իսկ հաշմանդամություն ունեցող՝ դեղ ստացող անձանց թիվը կազմում է շուրջ 30 հազար մարդ: Ծրագրի իրականացման համար Կառավարությունից հատկացվել է շուրջ 400 միլիոն դրամ:

«Դեղորայքի ցանկը ՀՀ դեղերի հիմնական ցանկն է, որը թարմացվել և համալրվել է ևս 5 անվանում դեղերով և կազմում է 530 անվանում դեղ, և այդ ցանկի շրջանակներում իրականացվում է դեղապահովում: Այդ ցանկը պարբերաբար լրամշակվում է, և 310 անվանման փոխարեն մենք հիմա ունենք 530 անվանում: 310 եղել է մինչև 2018-19 թվականները: Այդ ցանկը կազմելիս հաշվի են առնվել և՛ նեղ բուժաշխատողների կարծիքները, և՛ պացիենտների խնդրանքները»,- ասաց Մարինե Հարությունյանը:

ՀՀ առողջապահության նախարարության դեղորայքային քաղաքականության եւ բժշկական տեխնոլոգիաների վարչության բաժնի պետը նկատեց՝ քաղցկեղով հիվանդների համար նախատեսված է երկու անվանում դեղ, որոնք կարող են տրամադրել պոլիկլինիկական ծառայությունները. «Քանի որ դրանց մեծամասնությունը ստացիոնար բուժում ստացող պացիենտների համար են նախատեսված, պոլիկլինիկական ծառայությունում դրանք չեն կարող տրամադրվել և չեն էլ տրամադրվում»,-ասաց նա՝ ավելացնելով, որ  2-ից 5 անվանում դեղեր կան, որ քաղցկեղով հիվանդները քիմիաթերապևտիկ կուրսն անցնելուց հետո կարող են ստանալ պոլիկլինիկայի միջոցով, որը տրվում է ամբողջությամբ անվճար։ 

Ըստ նրա՝ և՛ շաքարային դիաբետի, և՛ սիրտ-անոթային հիվանդությունների համար նախատեսված է լայն սպեկտոր ունեցող դեղերի ցանկ հիմնական դեղերի ցանկում, որոնք տրամադրվում են անվճար: