Երևանում կհնչեն Ռախմանինովի ստեղծագործությունները
2023 թվականին երաժշտական աշխարհը նշում է ռուս մեծ կոմպոզիտոր Սերգեյ Ռախմանինովի 150-ամյակը։ Երևանում ևս հուլիսի 12-ին և 13-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կազմակերպմամբ տեղի կունենան համերգներ՝ նվիրված ականավոր կոմպոզիտորին։ Դասական երաժշտության սիրահարները հնարավորություն կունենան ունկնդրելու Ռախմանինովի փառահեղ ստեղծագործությունները. կհնչեն նրա դաշնամուրային թիվ 1, թիվ 2, թիվ 3 և թիվ 4 կոնցերտները, ինչպես նաև Ռապսոդիան Պագանինիի թեմայով։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան մեծ համբավ վայելող դաշնակահարներ Թեո Գեորգիուն, Ալեքսանդր Ռոմանովսկին, Անդրեյ Գուգնինը, Դմիտրի Իշխանովը և Անաստասիա Տերենկովան։ Համերգը կղեկավարի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Ռախմանինովին նվիրված համերգների բացառիկ հովանավորն է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։
Ռախմանինովը 20-րդ դարի մեծագույն դաշնակահար է, փայլուն դիրիժոր և հանճարեղ կոմպոզիտոր, ում ստեղծագործական ժառանգությունը համաշխարհային երաժշտարվեստի գանձարանի մաս է կազմում։ Նրա երաժշտությունն առանձնահատուկ է՝ ճանաչելի առաջին իսկ նոտաներից։ Ռախմանինովն ամենաշատ կատարված ռուս կոմպոզիտորներից է։ Նրա կոնցերտները, սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունները հնչում են աշխարհի լավագույն բեմերում և լավագույն նվագախմբերի ու մենակատարների կողմից։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ադրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան