Մեկնարկել է «Մանթաշյանց» գործարարների միության «Global business Forum»-ը․ «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է
350 հայ գործարար աշխարհի ավելի քան 15 քաղաքներից։ Հայաստանում մեկնարկել է «Մանթաշյանց» գործարարների միության ամենամյա «Global business Forum»-ը։ Այս տարի այն անց է կացվում «Կառուցիր գլոբալ նեթվորք գլոբալ բիզնեսի համար» խորագրով։ Ինչպես նշում են կազմակերպիչները, ֆորումը տևելու է մեկ շաբաթ, որի ընթացքում Հայաստանի տարբեր քաղաքներում տեղի կունենան մի շարք հանդիպումներ, միջոցառումներ և քննարկումներ։ Յուրաքանչյուր տարի «Մանթաշյանց» գործարարների ակումբը մոտ 650 միջոցառում է կազմակերպում։
«Global business Forum»-ն այդ միջոցառումներից ամենամեծն է։ Ակումբի անդամ գործարարները նշում են, որ նման հանդիպումների ընթացքում իրենք ոչ միայն մասնագիտական նոր գիտելիքներ են ձեռք բերում, այլև գործարար նոր կապեր ստեղծելու լավ հնարավորություն ստանում։ «Գլոբալ բիզնես ֆորում 2023»-ն այն լավագույն` չկրկնվող հարթակն է, որտեղ հանդիպում են աշխարհի հայախոս գործարարները: Նոր ծանոթություններ, նոր կապեր, նոր գործարքներ: «Մանթաշյանց» գործարարների միության այս նախաձեռնությունը բիզնես աշխարհագրությունը ընդլայնելու ամենակարճ ճանապարհն է: Մեկ ձեռքսեղմում, ու տեղացի գործարարները կարող են դուրս գալ միջազգային շուկա, նոր կապեր հաստատել, դրանց միջոցով նոր շուկաներ գտնել, դիրքեր ամրապնդել, խնդիրներ լուծել:
«Մանթաշյանց» գործարարների միության նախագահ Վահրամ Միրաքյանը նշում է, որ իրենց նպատակն է մեծացնել ակումբի աշխարհագրությունը, և եթե այսօր աշխարհի 10 քաղաքներում մանթաշյանականները կարողանում են գործընկերներ գտնել, ապա մինչև տարեվերջ նախատեսում են այդ քաղաքների թիվը հասցնել 20-ի: Միությունը Հայաստան-Սփյուռք հարաբերությունների սերտացման հնարավորություն է ստեղծում, բայց՝ գործարարության տեսանկյունից: Այսպես «Global business Forum»-ի մասնակիցների թվում են նաև գործարարներ Լոս Անջելեսից, որոնք երկար ժամանակ Հայաստան չէին եկել։ Մանթաշյանականների մեջ կան գործարարներ, որ սկսել են ԱՄՆից ներդրումներ անել Հայաստանում։ «Մարդիկ հանդիպում են, ամիսներով շփվում և միջանձնային հարաբերությունների շնորհիվ ներդրումների գործընթացն ավելի փափուկ է կատարվում», - նշում է միության նախագահ Վահրամ Միրաքյանը:
«Մանթաշյանց»-ի ընդհանուր գլոբալ առաքելությունն է՝ օգնել ամբողջ աշխարհում հայ գործարարներին ավելի արդյունավետ լինել, ավելի արագ լուծել իրենց խնդիրները և արագ զարգանալ: Ներկայում «Մանթաշյանց» գործարարների միությունը աշխարհում ունի 10 մասնաճյուղ՝ Երևանում, Արցախում, Գյումրիում, Վանաձորում, Դուբայում, Մոսկվայում, Կրասնոդարում, Համբուրգում, Լոս Անջելեսում Թբիլիսիում, որոնցում ընդգրկված է 450 գործարար: Նախատեսվում է նոր մասնաճյուղեր բացել Ջավախքում, Չինաստանում, Ղազախստանում, Սանկտ Պետերբուրգում, Դոնի Ռոստովում, Իրանում, Ուկրաինայում, Ֆրանսիայում և այլուր: Ակումբի գաղափարախոսությունն է՝ ««Մենք»-ն ուժեղ է «ես»-ից»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
























Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան