Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արի՛ ընտրության, ընտրի՛ր փոփոխությունը, ընտրի՛ր «Ուժեղ Հայաստանը» ՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավը Վարաչպետական մրցավազքը պետք է մի կողմ դնել. նախ պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանը լինի․ Էդմոն Մարուքյան Մայիսի 24-ին «Ուժեղ Հայաստան» դաշինքը գալիս է Ավան վարչական շրջան Սամվել Կարապետյանը Կոտայքի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է բոլորի կյանքը բարելավելու ծրագրերը Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը. Էդմոն Մարուքյան Զելենսկին Երևան գալուց առաջ Բաքվում էր, բայց պրովոկացիոն հակառուսական հայտարարություններ այնտեղ չարեց․ Վահե Հովհաննիսյան Բանակի վերազինումից հետո ծառայության ժամկետը աստիճանաբար կրճատվելու է մինչև 1 տարի․ «Ուժեղ Հայաստան» Ժամանակն է անկարողներին փոխել ուժեղով․ Լիլիա Շուշանյան Այն ինչ կարելի է քպ-ականներին, չի կարելի ընդդիմադիրներին. Գոհար Ղումաշյան Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի սիրելի հայրենակիցներ ջան, չհավատա՛ք ստերին ու կեղծիքներին. «Ուժեղ Հայաստան» Կապիտուլյացիոն իշխանության նոր միթոսը․ հայկական ապրանքների արտահանում առանց շուկայի
«Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքը Ստեփանավանում․ ՀայաՔվեԲագրատաշենի անցակետից ետ են ուղարկել դեպի ՌԴ արտահանվող ելակը․ պատգամավորն ահազանգում է2026-ին կզացնում ենք 16֊ին. Արշակ Կարապետյան Երկու հողամաս, բնակելի տուն Դիլիջանում, բնակարան Երևանում․ ի՞նչ է հայտարարագրել Սրբուհի ԳալյանըՆարեկ Կարապետյանը բացառապես ՀՀ քաղաքացի է և երբևէ որևէ այլ երկրի քաղաքացիություն չի ունեցել․ Լիլիա Շուշանյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների երգը ավտոբուսումՀակակոռուպցիոն կոմիտեն ընտրական հանցագործության նոր դեպք է բացահայտելԲաշ Ապարանում հանդիպեցինք Դրոյի թոռանը՝ Ֆիլլիպ Կանայանին․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանը հանդիպել է մշակույթի գործիչների հետՎրաերթ-վթար՝ Երևանում. «Jeep»-ը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի և բախվել էլեկտրասյանը. կան վիրավորներԴու քո կյանքով և ընտրությամբ ցույց տվեցիր, թե ինչ է նշանակում լինել իսկական հայրենասեր՝ պատրաստ ամենամեծ զրկшնքների. Սամվել Կարապետյանի շնորհավորանքը՝ Ռուբեն Վարդանյանին«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շարունակում է քարոզարշավը ՍտեփանավանումԱրցախը պարտվե՞ց, թե հանձնեցին. բացառիկ հարցազրույց գեներալ Վարդան Ավետիսյանի հետ«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նախընտրական հանդիպումը՝ ԵղեգնաձորումԻրանում հաղորդել են, որ երկրի ԶՈւ-ն պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցությունների հնարավոր խափանմանը«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շարունակում է քարոզարշավը Լոռու մարզի Բազում գյուղումԳնա՜ ընտրության, մի թող, որ քո փոխարեն որոշի Փաշինյանը․ Մարիաննա ՂահրամանյանԿասեցվել է «Ապարանի պանրի գործարան»-ի արտադրական գործունեության առանձին գործառույթըԱսում են՝ «գնում ենք ԵՄ», բայց վերջին 5 տարում դեպի ԵԱՏՄ և ՌԴ արտահանման ծավալներն են գնալով մեծանում. Գևորգ Գորգիսյան 300 հազար ադրբեջանցիների "խաղաղ" ներխուժման մասին ավելի մանրամասն. Արմեն Մանվելյան
Տնտեսություն

Վիճակագրական ծառայության և իրական վիճակագրության միջև

Կառավարության կողմից ընդունված նախագծով հուլիսի 1-ից Հայաստանում միջին ամսական և նվազագույն կենսաթոշակները, ինչպես նաև ծերության, հաշմանդամության նպաստների չափերը կբարձրանան։ Նվազագույն կենսաթոշակը 31 600 դրամից կդառնա 36 000, միջին կենսաթոշակը՝ 46 100 դրամից՝ 49 700 դրամ։ Այդ բարձրացումները գնաճից առաջանցի՞կ են, թե՞ ոչ։ Այս և գնաճին վերաբերող այլ հարցերի Vesti.am-ի հետ զրույցում պատասխանել է Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը։

- Վիճակագրական ծառայության հրապարակումները դիտարկելով՝ տեսնում ենք, որ պարենային զամբյուղի ապրանքներում 2018թ-ի և այսօրվա գներում փոփոխություններ կամ  չկան, կամ էլ շատ չնչին են, բայց ունենք 8,3 % գնաճ, 2018թ-ի 1,8%-ի համեմատ։ Ինչո՞վ է սա պայմանավորված։

- Նախ նշեմ, որ Վիճակագրական կոմիտեի ցուցանիշները կասկածի տակ ենք դնում: Միշտ չէ, որ այդ ցուցանիշներն արտացոլում են իրականությունը։ Գնաճ՝ նշանակում է բոլոր ծառայությունների  և ապրաքատեսակների արժեքի միջին աճ։  2018թ-ից մինչ այսօր ունենք 30 % գնաճ։ Այսինքն՝ մարդկանց համար ապրելը թանկացել է 30 %-ով։  Պարենային զամբյուղում կարող են լինել ապրանքներ, որոնց գները նույնիսկ նվազել են, իսկ որոշներն էլ՝ թանկացել են կրկնակիից ավելի։ Այստեղ հարց է առաջանում, թե ո՞ր ապարանքներն է ավելի շատ ձեռք բերում միջին վիճակագրական քաղաքացին։ Օրինակ՝ մակարոնեղենը թանկացել  է մոտ 80-90 %-ով։ Բացի այդ, ամսվա սկզբում, երբ աշխատավարձերի, թոշակների, նպաստների վճարման ժամանակահատվածն է՝ այդ ընթացքում խանութներում մի քանի անգամ գների փոփոխություն կարող ենք տեսնել։  Այսինքն՝  հիմնական սպառման ժամանակահատվածում գները բարձրացնում են, հետո՝ նվազեցնում։ Միջինում՝ ամեն ինչ նորմալ է, բայց իրականում՝ ոչ։

- Օրինակ՝ տավարի մսի գնի փոփոխությունը չնչին է։ 2018թ-ին 1 կգ ոսկորներով տավարի միսը կարելի էր գնել միջինը 2500 դրամով, իսկ հիմա այն մոտ 3800 դրամ է, բայց վիճակագրությունում այդ 30 %-անոց ցուցանիշը չի երևում։ Ինպե՞ս բացատրել։

- Այստեղ իրարից տարանջատված չեն տեղական թարմ արտադրության միսը և ներմուծված սառեցված միսը, որը հիմականում ձեռք է բերվում պետական գնումների, արտադրական պրոցեսի համար։ Տնային տնտեսությունում հիմնականում օգտգործվում է թարմ տեղական միսը։ Սրան պետք է գումարել Վիճակագրական կոմիտեի թվերին միանշանակ չվստահելը և սեզոնայնության գործոնը։

- Առանց առանձին ապրանքնները դիտարկելու՝ թոշակառուն ասում է, որ 4400 դրամ բարձացած թոշակի պայմաններում ավելի քիչ գնում է կարողանում անել։ Մոտ 15 % բարձրացումը կարո՞ղ է կոմպրեսացնել գնաճը։

- Ո՛չ։ 2018թ մինչ այժմ ունեցել ենք 30 տոկոս գնաճ։ Եթե թոշակառուների թոշակը բարձրացել է 15%-ով, այնուամենայնիվ, նա աղքատացել է 15 %։

- Այս դեպքում մոտ 50 %-ով բարձրացել է միջին աշխատավարձը։ Այստեղ խնդիրը ո՞րն է։

- Թվերը խաբուսիկ են։ Այդ ցուցանիշն ավելացել է բացառապես պետական ապարատում ավելացած պարգևավճարների, որոշ ոլորտներում ղեկավար կազմի աշխատավարձների բարձրացման հաշվին՝ ոստիկանություն, հանքարդյունաբերություն, ՏՏ, կապ և այլն։ Եթե դիտարկենք առանձին ոլորտները, ապա գյուղատնտեսության ոլորտում  աշխատավարձերն ավելացել են 10%-ով։ Նշանակում է, որ գյուղատնտեսության ոլորտի աշխատակիցն աղքատացել է 20 %-ով։ Որոշակի աճ կա շինարարության ոլորտում, իսկ, օրինակ, կրթության, գիտության, մշակույթի ոլորտում աշխատավարձերը փոփոխության չեն ենթարկվել։ Մշակույթի ոլորտում իրական 40 000 դրամ աշխատավարձեր կան, կրթության ոլորտում՝ 80 000 դրամ և այլն։

-         Մինիմալ աշխատավարձը 2018թ-ին 55 000 դրամ էր, իսկ հիմա՝ արդեն 75 000 դրամ։ Ստացվում  է 36 % մինիմալ աշխատավարձի աճ կա և 30 % գնաճ, բայց գնումներում քաղաքացին էական դժվարություններ ունի։ Ինչո՞ւ։

-  30% գնաճում կան ծառայություններ, որ քաղաքացին ընդհանրապես ձեռք չի բերում։ Օրինակ՝ հաշվապահական հաշվառում, փաստաբանական ծառայություն, գուցե սրանք աճել են 5%-ով, իսկ մակարոնեղենը 90 %-ով։ Քաղաքացին այս ծառայություններից չի օգտվում և պետք է դիտարկել, որ իր համար գնաճ հենց 90 %-ն է։ Այս մակրոտնտեսական ցուցանիշները միշտ էլ բոլոր իշխանությունների համար ամենաձեռնտու ցուցանիշներն են, որովհետև միջին թվեր են հրապարակում և ասում են՝ ամեն ինչ լավ է։ Միջին վիճակագրական քաղաքացու ծախսերն իրականում կրկնապատկվել են։

- Ունենք 12,6 % տնտեսաան աճ և 8,3 % գնաճ։ Սրանք, համեմատության  մեջ դնելիս, իրար փոխլրացնո՞ւմ են

- Սրանք համեմատել պետք չէ, քանի որ կարևոր է, թե մենք ո՞ր ոլորտում ունենք գնաճ և ո՞ր ոլորտն է շոգեքարշի դերում տնտեսությունը տարել առաջ։ Հիմանական տնտեսական աճի գործոն է  հանդիսացել ռուս-ուկրանիական պատերազմը։ Առանձին ցուցանիշները դիտարկելիս՝ տեսնում ենք, որ մոտ 28 %-ով աճել է ծառայությունների ոլորտը։ Մասնավորապես՝ ռեստորանային, հույրանոցային, սրճարանային ոլորտը։ 1,7 մլն տուրիստ է եկել Հայաստան և այդ ծառայություններից օգտվելով՝ տնտեսությունն առաջ է մղել։ Զուգահեռ, երբ դիտարկում ենք առնձին ոլորտներում տնտեսկան ցուցնիշները, ապա օրինակ՝ մշակվող արդյունաբերությունը 2 % աճ է գրանցել։ Այսինքն այստեղ արդեն կա կեղծիք, քանի որ չի կարող այդքան ռեստորանային ծառայությունների ավելացումն իր հետ չտանի որոշակի մշակվող արդյունաբերության աճին՝ խմիչքներ, մթերքներ։ Այս ամենին զուգահեռ մանրածախ առևտուրն աճել է 2 %-ով։ ՀՀ բնակչության կեսից ավելի մարդ է եկել Հայաստան, բայց մանրածախ առևտուրն աճել է 2 %-ով։ Սա նշանակում է, որ գնաճի հաշվին ՀՀ քաղաքացու սպառումը նվազել է, բայց նախորդ տարվա համեմատ աճում է զուտ 1,7 մլն ռելոկանտի հաշվին։ Եթե դա չունենայինք, ապա ականատես կլինեինք մարածախ առևտրի մոտ 10% նվազման։