Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան ՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Դատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ Ղազինյան Աշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ Ակոպյան Կան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա Սողոմոնյան Ռազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՍեպտեմբերի 10/11-ին լույս չի լինելու24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանն ու Մակրոնն ընդգծել են խաղաղության ամրապնդմանը միտված քայլերի իրականացման կարևորությունըՄեսսին ընդլայնում է բիզնես-կայսրությունը․ նա մեկ տարում երկրորդ ակումբն է գնում ԻսպանիայումՖիդանն իր ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է իրավիճակը տարածաշրջանումՏեսեք, թե ինչ է տեղի ունենում, երբ փաստերը չեն համապատասխանում քարոզչությանը. Ուժեղ ՀայաստանԵրևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 2-8-ըՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները բացահայտել են ավազակության դեպքըՍահմանային անցակետում առևտրի համար տրվել է կոդ. Հայ-թուրքական սահմանի Ալիջան անցակետում շինաշխատանքները շարունակվում ենՎանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինենՀայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորություններըԱրթիկ-Ալագյազ ավտոճանապարհին ՌԴ պաշտպանության նախարարության «ԿամԱԶ»-ը բախվել է քարերինՀայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահՄիաժամանակ տուգանվել է վեց ռադիոընկերություն․ ՀՌՀՀՊեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցինԲյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահՄխիթարյանը կարող էր փրկել «Ինտերին»․ իտալական մամուլի անդրադարձըՀայաստանցի աշակերտները գրագիտության ցուցանիշներով վերջինն են տարածաշրջանումԹբիլիսյան խճուղում արծիվը խճճվել է բարդու ճյուղերի մեջ. փրկարարները դուրս են բերել թռչունին
Հասարակություն

Աշխարհի լավագույն ռոյալներից մեկը Կապանի միջազգային երաժշտական փառատոնում

Հուլիսի 4-14-ը` առաջին անգամ Սյունիքի մարզում կազմակերպվում է Կապանի միջազգային երաժշտական փառատոնը (KIMF)` նպատակ ունենալով մշակույթի միջոցով բերել նոր հույս և տոկունություն Հայաստանի այս սահմանամերձ տարածաշրջանին։ Այն հանրության ուշադրությունը կհրավիրի Սյունիքի վրա՝ խթանելով մշակույթի պահպանում և զարգացում ու քաջալերելով երիտասարդ խոստումնալից հայ երաժիշտներին՝ վարպետության դասերի,աշխատարանների, սեմինարների ու աշխարհահռչակ երաժիշտների համերգներին մասնակցելու միջոցով:

Խթանելով տեղական մշակութային կյանքը, տուրիզմը՝ փառատոնը ուշադրություն կհրավիրի դեպի այս հրաշալի, սակայն վերջերս նաև խոցելի դարձած տարածաշրջանը՝ իր մի շարք մարտահրավերներով՝ կապված դեռ չլուծված հակամարտության և, մասնավորապես՝ 2020-ի ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված անկայունության հետ։ Այն կոգեշնչի և կխրախուսի տեղացի երեխաներին և երիտասարդներին շարունակել երաժշտական կրթությունը, ինչպես նաև` վստահություն կհաղորդի նրանց՝ հասնելու նպատակներին և կերտելու խոստումնալից մասնագիտական ապագա:

Դրանց կմասնակցեն շուրջ 70 ուսանողներ՝ Կապանից և Հայաստանի այլ քաղաքներից, Կապանի երաժշտության ուսուցիչներ և 20 և ավելի պրոֆեսորադասախոսական կազմի անդամներ՝ արհեստավարժ երաժիշտներ և դասախոսներ Հայաստանից ու արտերկրից: KIMF-ի միջոցառումները անվճար և բաց կլինեն Կապանի բնակչության ու այլ ցանկացողների համար, սակայն դրա հիմնական թիրախն են երաժշտությամբ զբաղվող 10-23 տարեկան երեխաներ, երիտասարդներ։ Կլինի փորձի փոխանակման հնարավորություն, ինչպես նաև` կստեղծվեն ընկերական և մասնագիտական կապեր Հայաստանի ապագա սերնդի երաժիշտների և արհեստավարժ մասնագետների միջև: Փառատոնը ներուժ ունի դառնալու ամենամյա իրադարձություն նաև իր առանցքային դարձած, փառատոնի միջոցով ձեռք բերված STEINWAY D դաշնամուրի միջոցով, որը այլևս զարդարում է Կապանի արվեստի պետական քոլեջի «Երգեհոնային դահլիճը»։



5000 կմ ճանապարհ  կտրելով՝  դաշնամուրը  Վիեննայից հասավ  Կապան։ Հեշտ չի եղել ճանապարհը՝ հիշում է փառատոնի կազմակերպիչ Սեւակ Ավանեսյանը։ «Կարծես խնդիրներն անխուսափելի էին․ աթոռները եկան ոչ թե Վիեննա, այլ՝ Բրյուսել, օդանավում, որով պիտի տեղ հասցնեիք դաշնամուրը, պարզվեց՝ տեղ չկա։ Դաշնամուրը հասավ Հայաստան, մարդիկ, որ պատասխանատու էին մաքսազերծման հարցերը լուծելու՝ չէին արել։ Ինձ ասացին մեկ ամսվա ընթացքում այդ հարցը կկարգավորվեն։ Ամեն ինչը մեկ մազից էր կախված՝ կամ լինում է ֆանտաստիկ, կամ ոչինչ չի լինում։ Ու մի կողմ դնելով թավջութակս՝ զբաղվեցի այդ խնդիրներով, օրական երկու ժամ էի քնում»,-պատմում է Սեւակ Ավանեսյանը։ Հովանավորներից Անդրեյ Գյումջանյանը գնեց մեկ այլ դաշնամուր, որ Կապան ուղարկվողը մի քիչ էժան լինի։ Վերջինիս շուկայական արժեքը 250 հազար եվրո է։

Կարմիր խաչի կոմիտեի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին, Սեւակ Ավանեսյանը, դաշնամուրների վերանորոգման ու պահպանման վարպետ Հայկ Աբելյանը Կապանի արվեստի քոլեջի բեմում են։ Շնորհակալ են դաշնամուրի ձեռք բերման նպատակով կազմակերպած հանգանակության բոլոր մասնակիցներին եւ աջակիցներին, հատկապես՝ Հայկական բարեգործական ընդհանուր միությանը, մասնավորապես  տիկին Նադյա Գործունյանին։



Բոլոր շահառու մասնակիցների համար փառատոնը կդառնա նաև կարևոր հարթակ՝ կապեր ստեղծելու և մասնագիտական շրջանում ընթացիկ շփումները շարունակելու համար։ Կապանի համայնքին կտա համբավ և ճանաչելիություն երաժիշտների և երաժշտասերների շրջանում, ինչը զարկ կտա նոր համերգներ կազմակերպելու, այստեղ հրավիրելու մեծանուն երաժիշտներին և նրանց հանդիսատեսին տարբեր քաղաքներից և արտերկրից վերականգնելով երբեմնի «Հարավային մայրաքաղաքի» , «Հարավային ֆիլհարմոնիայի» դերը։

 Փառատոնի բացմանը ելութ ունեցավ նաև Կապանի համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանը, ով իր խոսքում հավելեց.

«Ուզում եմ նշել, որ փառատոնը Կապանի մշակութային կյանքում եզակի եւ նշանակալի իրադարձություն է, քանի որ իր շուրջն է համախմբել հարյուրից ավելի երաժիշտների՝ ինչպես հանրապետության բոլոր տարածաշրջաններից, այնպես էլ միջազգային ճանաչում ունեցող երաժիշտների՝ աշխարհի տարբեր երկրներից։ Նման մակարդակի, ծավալի եւ միջազգային ընդգրկվածություն ունեցող միջոցառման անցկացումը չափազանց կարեւորում եմ ներկա իրավիճակում, հատկապես մշակութային կյանքի աշխուժացման տեսանկյունից, բայց եւ մեծ հույսեր ունեմ, որ փառատոնը կնպաստի Կապանն աշխարհին ավելի ճանաչելի դարձնելու մեր գործին»:



Կապանի արվեստի քոլեջի դահլիճի բոլոր՝ 500 աթոռները, օթյակները  զբաղված էին նաեւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգին։ Նվագախումբն առաջին անգամ էր ելույթ ունենում Կապանում։ Գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ հնչեցին Մոցարտի, Ջակոմո Պուչինիի, Ալֆրեդո Կատալանիի, Մարտին Ուլիխանյանի եւ Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։





Կապանի միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Կապանի արվեստի թանգարանում բացվել է նկարիչ, շեփորահար Հայկ Գրիգորյանի անհատական ցուցահանդեսը՝ «Փոխակերպում/ Transformation» խորագրով։



Ավելացնենք, որ փառատոնի կազմակերպման աշխատանքներին աջակցել են Կապանի համայնքապետարանն ու  Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։