Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանին
Հասարակություն

Տան ամենաարագ՝ Ucom-ի ֆիքսված ինտերնետն արդեն Գորիսում է

«Յուքոմ» ընկերությունն ընդլայնել է իր ֆիքսված ցանցը՝ կառուցելով այն Գորիսում, ինչպես նաև արդիականացրել է հայաստանյան այդ մարզային քաղաքի շարժական ցանցը։ Այսուհետ Գորիսի ինչպես անհատ, այնպես էլ կորպորատիվ բաժանորդները կարող են օգտվել նորագույն տեխնոլոգիաների գործարկմամբ կառուցված օպտիկամանրաթելային ցանցի բոլոր առավելություններից։ Գորիսեցիները նույնպես կկարողանան միավորել իրենց ֆիքսված և շարժական կապի ծառայությունները մեկ փաթեթում և վճարել մինչև 45% ավելի քիչ գումար, քան այդ ծառայություններին առանձին-առանձին բաժանորդագրվելու դեպքում։

Մասնավորապես, ընտրելով Unity փաթեթները, բաժանորդներն ամբողջ ընտանիքի համար կապահովեն մինչև 500 Մբիթ/վրկ արագությամբ տան ինտերնետ, 210+ հեռուստատեսային ալիքներ, այդ թվում՝ 4K որակի, նորագույն սերնդի Wi-Fi 6 սարք, որը կընձեռի տան ինտերնետի ավելի արագ ու սահուն փորձառություն։ Ավելին, փաթեթում հնարավոր կլինի ներառել հատուկ գին ունեցող մինչև 4 Սուպեր SIM-քարտ՝ ընտանիքով ամենաարագ շարժական կապի հնարավորություններից օգտվելու համար։

Հենց այս՝ ամենամեծ Unity Սուպեր 20000 փաթեթին է միացել գորիսեցի առաջին բաժանորդը՝ Արտյոմ Օհանջանյանը, որի ընտանիքն անվճար կվայելի նշված ծառայությունները մեկ ընդհանուր փաթեթում 6 ամիս շարունակ։

«Բոլոր տեղերում ինտերնետը կարևոր է․ լինես սահմանամերձ բնակավայրի, Երևանի, թե աշխարհի ցանկացած կետի բնակիչ, ուզում ես հեռու ապրող հարազատիդ հետ կապ ունենալ, դեմքը տեսնել, խոսել։ Արագ ինտերնետը շատ կարևոր է», - նշել է Գորիս քաղաքում «Յուքոմի» Unity փաթեթին միացած առաջին բաժանորդ Արտյոմ Օհանջանյանը։

«Անշուշտ, Ucom-ը հատուկ առաջարկ ունի հենց Գորիսի բնակիչների համար։ Մինչև հոկտեմբերի 1-ը Unity 9000 մարզային փաթեթին 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում ամսական ընդամենը 8000 դրամի դիմաց գորիսյան ընտանիքները կստանան մինչև 150 Մբիթ/վրկ արագությամբ տան ինտերնետ, 210-ից ավելի  հեռուստաալիք, 20 ԳԲ շարժական ինտերնետ, ամենահայտնի բջջային հավելվածներից օգտվելու հնարավորություն՝ առանց մեգաբայթերի սպառման, և 1000 րոպե դեպի տեղական բոլոր ցանցեր, Արցախ, ԱՄՆ և Կանադա զանգելու համար։ Ի դեպ, զանգերը կատարվելու են արդեն արդիականացված շարժական ցանցի միջոցով, իսկ բոլոր միացումները կիրականացվեն եռօրյա ժամկետում», - նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։  

Հուլիսի 11-ի այցի ընթացքում պարոն Յիրիկյանին ինտերնետ կապի տրամադրման դիմում են ներկայացրել Գորիսի թիվ 4 և Ա․Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոցների, ինչպես նաև «Գորիսի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրեններ Ա․ Շեգունցը, Լ․Մանուչարյանը և Կ․Լազարյանը։ «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրենն անմիջապես հանձնարարել է թիմերին ապահովել ֆիքսված ինտերնետի հասանելիությունը նշյալ կրթօջախներում, որոնց հարյուրավոր սաներն անվճար կօգտվեն Հայաստանի ամենաարագ ինտերնետից։

Հիշեցնենք, որ «Յուքոմ» ընկերությունը ցանցի ընդլայնման ռազմավարական պլանի շրջանակներում ընդլայնելու է ֆիքսված ցանցը՝ մուտք գործելով նաև Աշտարակ, Արտաշատ, Գավառ, Սևան և Իջևան մարզային քաղաքներ։ Տեխնիկական աշխատանքներն ավարտին կհասցվեն 2024 թվականի ընթացքում։ Ավելին, ֆիքսված և շարժական ինտերնետի թեստավորման և վերլուծության համաշխարհային առաջատար Ookla® ընկերությունը 2 տարի անընդմեջ՝ 2021 և 2022թթ․ Ucom-ին շնորհել է «Ամենաարագ ֆիքսված ցանցը Հայաստանում 2021» և «Հայաստանում ամենաարագ ֆիքսված ցանց 2022» Speedtest Award™ մրցանակները, ինչն ընկերության 1400 աշխատակիցների համատեղ ջանքերի լավագույն գնահատականն է ոչ միայն հայաստանյան շուկայի, այլև տարածաշրջանի և ԱՊՀ երկրների մակարդակով։