Վեցերորդ օրը Կապանի միջազգային երաժշտական փառատոնում
Փառատոնում ձևավորված ավանդույթի համաձայն՝ հանդիսատեսը նախ շփվեց երեք երաժիշտ կատարողների հետ՝ Անդրեյ Գրիդչուկ՝ ալտահար, Արմեն Նազարյան՝ բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, ճանաչված ալտահար, մի շարք հեղինակավոր նվագախմբերի մենակատար, ալտի միջազգային մրցույթների դափնեկիր, Հայկ Ղազազյան՝ ջութակահար, միջազգային մի շարք հեղինակավոր մրցույթների դափնեկիր: Ճանաչված երաժիշտները հետաքրքրական մտքեր արտահայտեցին երաժշտության՝ ունկնդրի վրա թողած բարերար ազդեցության մասին և պատասխանեցին հանդիսատեսների հարցերին:
Փառատոնում ձևավորվել է մեկ այլ ավանդույթ ևս․ համերգային ծրագիրը մեկնարկել երիտասարդ ու տաղանդավոր երաժիշտների կատարումով: Այս անգամ հնչեց Մոցարտի «Դաշնամուրային կվարտետ համար 1 սոլ մինոր» ստեղծագործությունը (դաշնամուր՝ Լիլիթ Մարտիրոսյան, ջութակ՝ Ալեքսանդրա Հայրապետյան, ալտ՝ Անդրեյ Գրիդչուկ, թավջութակ՝ Էլեն Պողոսյան):
Այնուհետև հանդիսականն ունկնդրեց ավելի լայնակտավ ստեղծագործություններ. Շոստակովիչ, «Հիշողություն Ֆլորենցիայի մասին»՝ մենակատարներ Հայկ Ղազազյան՝ առաջին ջութակ, Հրաչյա Ավանեսյան՝ երկրորդ ջութակ, Անդրեյ Գրիդչուկ՝ առաջին ալտ, Արմեն Նազարյան՝ երկրորդ ալտ, Սևակ Ավանեսյան՝ առաջին թավջութակ, Դավիթ Եժով-Յավրումյան՝ երկրորդ թավջութակ:
Այնուհետև հնչեց Ֆրանց Շուբերտ-Das Forellen Quintett հինգ մասանի ստեղծագործությունը, մենակատարներ՝ Հրաչյա Ավանեսյան՝ ջութակ, Անդրեյ Գրիդչուկ՝ ալտ, Սևակ Ավանեսյան՝ թավջութակ, Հայկ Խաչատրյան՝ կոնտրաբաս, Մարիաննա Շիրինյան՝ դաշնամուր:
Հաջորդիվ հնչած ստեղծագործությունը երաժշտական կատակ էր՝ Կամիլ Սեն Սանս, «Կենդանիների շքահանդես»: Նվագախումբն էլ պատկառելի կազմ ուներ. Աննա Սարկիսովա՝ առաջին դաշնամուր, Արմեն Քարամյան՝ երկրորդ դաշնամուր, Հրաչյա Ավանեսյան՝ առաջին ջութակ, Հայկ Ղազազյան՝ երկրորդ ջութակ, Արմեն Նազարյան՝ ալտ, Սևակ Ավանեսյան՝ թավջութակ, Հայկ Խաչատրյան՝ կոնտրաբաս, Նարեկ Ավագյան՝ ֆլեյտա, Արսեն Գրիգորյան՝ կլառնետ, Արման Աղաջանյան՝ հարվածային գործիքներ:
Սեն Սանսը արգելել էր ստեղծագործությունը կատարել իր կենդանության օրոք, որ անլուրջ կոմպոզիտորի անուն չվաստակի: Իր մահից հետո այն այլևս չիջավ բեմից և դարձավ տարբեր նվագախմբերի ամենասիրելի գործերից մեկը: Ստեղծագործությունը համեմված է հումորով, երբեմն փոխակերպվում է սատիրայի, կրկնօրինակում որոշ ստեղծագործություններ՝ տալով դրանց այլ հումորային հնչերանգ: Նվագախումբն այլ նպատակ ուներ. այս գործով ոգևորել ամենակրտսեր հանդիսատեսին: Տեսնելով ակտիվ արձագանքները՝ կապանցի հանդիսատեսին ևս դուր եկավ Սեն Սանի ստեղծագործությունը:
Համերգին մասնակցում էին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիյը, Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը, որոնց բարի կամեցողությամբ է հնարավոր դարձել միջազգային նման փառատոնի անցկացումը:
Վահրամ Օրբելյան




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Եթե պետությունն ուզում է լավ մարդ և քաղաքացի ունենալ, պետք է նրան ապահովի որակյալ կրթությամբ. Ատոմ Մ...