Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանին
Հասարակություն

Մենք պահանջում ենք գործարկել հումանիտար օդային կամուրջ. Ռուբեն Վարդանյան

«Մենք ենք մեր սարերը» գործակալության համահիմնադիր, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել է. 

 
Արցախը ոչ մի հումանիտար օգնություն չեն ընդունելու Ադրբեջանի կողմից: Մենք պահանջում ենք գործարկել հումանիտար օդային կամուրջ, և շատ կարևոր է, որ ողջ աշխարհը գիտակցի, որ ներկա պայմաններում միակ լուծումը օդային կամուրջ ապահովելն է՝ արցախցիներին սնունդ և անհրաժեշտ այլ ապրանքներ մատակարարելու համար: Օդային կամուրջը կարող է կազմակերպվել միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից, ովքեր նման բեռներ տեղափոխելու իրավունք ունեն՝ անկախ նրանից, թե շրջափակում իրականացնող երկիրը համաձայնում է դրան, թե ոչ:
 
Օդային կամրջի մասին պետք է հնարավորինս շատ բարձրաձայնել, որովհետև մենք շատ լավ հասկանում ենք, որ Ադրբեջանը մտադիր չէ մեզ թույլ տալ սնունդ ստանալ Հայաստանից, իսկ Ադրբեջանից որևէ բեռների տեղափոխում մենք թույլ չենք տալու: Դա չափազանց վտանգավոր է:
 
Ինչ վերաբերում է ավելի կտրուկ քայլերին, մենք պետք է գիտակցենք, որ առկա ռազմական իրավիճակում մենք պետք է պատրաստ լինենք դիմագրավելու տարբեր սադրանքների, որոնք կարող են իրականացվել Ադրբեջանի կողմից: Մեր պատրաստվածությունը պետք է շատ բարձր լինի: Ոչ միայն զինծառայողները, այլ նաև հասարակ քաղաքացիները պետք է պատրաստ լինեն դիմադրության:
 
Նման իրավիճակում, երբ գիտենք Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը, երբ տեղյակ ենք ռուս խաղաղապահների սահմանապահ հնարավորություններից, մենք պետք է պատրաստ լինենք ինքներս բացել ճանապարհը, եթե դա հնարավոր չի լինելու անել այլ քաղաքական քայլերով: Դա պահանջում է համախմբում հայաստանցիների հետ, որ միասին բացենք ճանապարհը, որովհետև անընդունելի է, որ 120 հազար մարդ, այդ թվում 30 հազար երեխա, 20 հազար տարեցներ զրկված են տարրական կենսապայմաններից: Եթե օդային կամուրջը չի ապահովվելու, մենք պետք է ճանապարհը բացենք մեր ուժերով:
 
Մնացած հարցերի պատասխանը Alpha News-ի հարցազրույցում: