ԱՄՆ-ում երեք տարում արևից ու քամուց կստանան հոսանքի քառորդ մասը
Էներգետիկայի կարգավորման դաշնային հանձնաժողովի տվյալներով արևային և քամու էլեկտրակայաններն առաջիկա երեք տարվա ընթացքում կկարողանան արտադրել երկրի ողջ էլեկտրականության 25 տոկոսը, ընդ որում նշվում է, որ այս կանխատեսումները չափազանց համեստ են և իրականում այդ թվերը կարող են շատ ավելի բարձր լինել ակնկալիքներից։
Ներկայումս Միացյալ Նահանգներում քամու էներգիան կազմում են 11,63 տոկոս, իսկ արևային էներգիան ապահովում է 6,86 տոկոսը։ Միացյալ Նահանգներում պետական մակարդակով խրախուսվում է վերականգնվող էներգիայի աղբյուրների զարգացումը: ԱՄՆ հսկայական միջոցներ է ծախսում նման ենթակառուցվածքներ ստեղծելու համար, և, կարծում են, որ աճը չափազանց բարձր է լինելու։
2023 թվականի առաջին 5 ամիսների ընթացքում ավելցված նոր էներգետիկ հզորությունների 51 տոկոս բաժին է հասնում քամու և արևային էներգիային, ընդ որում նշվում է, որ արևային էներգիան շատ ավելի արագ է զարգանում, քան քամու էներգիան։
Թեև Միացյալ Նահանգներն ահռելի տարածքներ ունի, որտեղ կարող է նաև հողմային էլեկտրակայաններ տեղադրել, սակայն վստահաբար նշում են, որ արևային էներգիան ոչ պակաս, երբեմն էլ նաև ավելի արդյունավետ է։
Ի դեպ 2026 թվականի մայիսին նոր կանխատեսումներով՝ նահանգներում արտադրվող էներգիայի 12,43 տոկոսը կապահովի քամին, 12,41 տոկոսը արևը, և դա, ընդ որում, հաշվի չառնելով, մասնավոր տների վրա տեղադրված հզորությունները։
Հայաստանում արևային վահանկներ արտադրող մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը»։
Իրինա Խաչատրյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան