«Shell-ի մուտքը շուկա վտանգավոր է». տնտեսագետ Նաիրի Սարգսյանը բենզինի թանկացում է կանխատեսում
Shell-ի հայաստանյան լցակայաններում այսօր АИ- 95 (պրեմիում) տեսակի բենզինի 1 լիտրը վաճառվում էր 490 դրամով, АИ- 92 (ռեգուլյար) տեսակինը` 470 դրամով։ Հայաստանյան այլ խոշոր ցանցերում գները 1 լիտրի մեջ 40-50 դրամով ավելի էժան են։
Բրիտանական Shell ընկերության մուտքը բենզինի հայաստանյան մանրածախ վաճառքի շուկա վտանգավոր է, քանի որ գներն ակնհայտ բարձր են, և չի բացառվում, որ դա կհանգեցնի շուկայում նոր թանկացումների։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Աուդիտորների պալատի նախագահ, տնտեսագետ Նաիրի Սարգսյանը։
«Եթե այդ ընկերության նկատմամբ այսպիսի ակնհայտ ուշադրություն կա բարձրագույն իշխանության կողմից, և, եթե շուկային մեսիջներ տրամադրվեն իշխանությունների կողմից, միգուցե մարդիկ սկսեն սպառել հենց այդ կազմակերպության վառելիքը, ինչը դաշտի մյուս խաղացողների մոտ ախորժակ բացի և գների նոր բարձրացում տեղի ունենա առաջիկայում»,– ասաց Սարգսյանը` հավելելով, որ սովորաբար շուկայում նոր խաղացողի հայտնվելը գների անկման առիթ է դառնում։
Մինչդեռ այս դեպքում Shell-ը շուկա մտավ բարձր գներով, ինչը իշխանությունների կողմից նախապես արդարացվում էր ընկերության մատուցած ծառայությունների ու վառելիքի բարձր որակով։
Հայտնել ենք` ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հունիսի 29-ին մասնակցել էր Հայաստանում Shell ապրանքանիշի առաջին բենզալցակայանի բացման արարողությանը` ասելով. «Սա միայն բենզալցակայան չէ, սա նոր մշակույթ է։ Shell-ն իր պրոդուկտների որակով և ծառայությունների մակարդակով կփոխի Հայաստանում բենզալցակայանների ոլորտում մատուցվող ծառայությունների նկատմամբ պահանջարկը։ Մենք կտեսնենք որակական փոփոխություն ընդհանուր շուկայում»։
Shell-ի հայաստանյան լցակայաններում այսօր АИ- 95 (պրեմիում) տեսակի բենզինի 1 լիտրը վաճառվում էր 490 դրամով, АИ- 92 (ռեգուլյար) տեսակինը` 470 դրամով։ Հայաստանյան այլ խոշոր ցացերում գները 1 լիտրի մեջ 40-50 դրամով ավելի էժան են։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան