Չինաստանում գործարկվել է աշխարհի ամենամեծ համակցված արևային էլեկտրակայանն աղուտներում
Ixbt.com-ը գրում է, որ Չինաստանը գործարկել է աշխարհի ամենամեծ համակցված արևային էլեկտրակայանն աղուտներում: Օպերատորի խոսքով կայանն ի վիճակի է բավարարել 1,5 միլիոն տնային տնտեսությունների էլեկտրաէներգիայի կարիքները։
Չինաստանի պետական Huadian Corporation-ը հայտնել է, որ Huadian Tianjin Haijing էլեկտրակայանը միացվել է ցանցին հյուսիսային Տյանցզին նահանգում: Կայանը բաղկացած է բազմաթիվ արևային մարտկոցներից, որոնք տեղադրված են երկրի ամենահին առափնյա աղուտային ֆերմաներից մեկի՝ Չանգլու աղի դաշտերի ավելի քան 13 քառակուսի կիլոմետր մակերեսի վրա:
Օժանդակ աղ-լույս համակարգն արտադրում է և՛ աղ, և՛ էլեկտրականություն օգտագործելով երկկողմանի արևային վահանակներ, որոնք կլանում են ինչպես արևի ուղիղ ճառագայթներն այնպես էլ աղուտներից ու ջրից արտացոլվող արևի լույսը:
China Huadian-ը հայտնել է, որ կայանն ունի 1 գիգավատ դրվածքային հզորություն և ամեն տարի կարտադրի 1,5 միլիարդ կիլովատ/ժամ էլեկտրաէներգիա: Արտադրված մաքուր էլեկտրաէներգիան կօգնի նվազեցնել ածխածնի արտանետումներն առանց աղի դաշտերի շրջակա միջավայրի վրա ազդելու:
Պետական հեռարձակող CCTV-ն էլ հայտնել է, որ վահանակները միմյանցից ավելի հեռու են տեղակայված, քան մյուս կայաններում է, որպեսզի էներգիայի և աղի արտադրությունն օպտիմալացվի, և վահանակները թեքություն ունեն ջրի մակերևույթի ստվերումը նվազագույնի հասցնելու համար:
Այդ աղի դաշտերն օգտագործվում են նաև ծովախեցգետինների աճեցման համար։ Պետական «Սինհուա» լրատվական գործակալությունը հայտնում է, որ Շանդուն նահանգի Բինչժոու քաղաքում ծովախեցգետնի ֆերմայի տարեկան բերքատվությունն աճել է այն բանից հետո, երբ ֆերմայում տեղադրվել է արևային մարտկոց: Զեկույցի համաձայն արտադրությունն ավելացել է, քանի որ պանելները ստվերում էին ծովախեցգետնի լճակները՝ ջրի ջերմաստիճանն իջեցնելով 1-ից 2 աստիճան Ցելսիուսով:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ադրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան