IKEA խանութների սեփականատերը ձեռք է բերում արևային ակտիվներ Իտալիայում
Interfax.ru-ն գրում է, որ Ingka Group-ի ներդրումային դուստր ձեռնարկությունը, որն ամբողջ աշխարհում IKEA խանութների մեծ մասի սեփականատերն ու օպերատորն է, Avapa Energy-ից ձեռք է բերել Իտալիայի արևային պորտֆելի 49%-ը:
Պորտֆելը ներառում է նախագծեր Պուլիայում, Վենետոյում, Մոլիզում, Սարդինիայում և Սիցիլիայում, որոնք, երբ շահագործման հանձնվեն, կկարողանան տարեկան արտադրել մոտ 780 ԳՎտժ ընդհանուր ծավալով էլեկտրաէներգիա, ինչը համարժեք է տարեկան մոտ 250 հազար Եվրոպական տնային տնտեսությունների էլեկտրաէներգիայի կարիքին:
«Մեր սեփական արևային էլեկտրակայանների օգնությամբ մենք ցանկանում ենք օգտագործել վերականգնվող էներգիան IKEA-ի արժեքային շղթայում և դրանից դուրս», — ասել է Ingka Investments-ի գործադիր տնօրեն Փիթեր վան դեր Պոլը:
Ingka Investments-ն ավելի քան 3,5 միլիարդ եվրո է ներդրել քամու և արևային էներգիայի նախագծերում, որպես 100% վերականգնվող էներգիայի նախաձեռնության մաս, որը պահանջում է 6,5 միլիարդ եվրո ընդհանուր ներդրում:
Ներդրումների արդյունքում ընկերությունը կունենա 594 հողմային տուրբիններ և 22 արևային էլեկտրակայաններ 18 երկրներում, ինչպես նաև ավելի քան 1 միլիոն արևային մարտկոցներ IKEA-ի խանութների և պահեստների տանիքներին։
Այդ ամենը միասին կապահովի 4 ՏՎտ/ժ էլեկտրաէներգիայի արտադրություն, որը գերազանցում է 1 միլիոն եվրոպական տնային տնտեսությունների էլեկտրաէներգիայի տարեկան սպառումը։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան