Ովքե՞ր են հավակնում քաղաքապետի պաշտոնին
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների համար առաջադրվել է 13 կուսակցություն և կուսակցությունների մեկ դաշինք։
Դրանք են՝ «Հայաստանի եվրոպական», «Ժողովրդավարական համախմբում», «Քաղաքացիական պայմանագիր», «Հանուն սոցիալական արդարության», «Ուժը հայրենյաց», «Հանրային ձայն», «Ազգային առաջընթաց», «Հաղթանակ», «Ապրելու երկիր», «Հանրապետություն», «Միացյալ Հայաստան», «Արդար Հայաստան», «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները և «Մայր Հայաստան» դաշինքը (կազմում՝ «Երկիր Ծիրանի» և «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցությունները) դաշինքը։
Mediahub.am-ն առաջիկա շաբաթներին հանգամանալից կանդրադառնա ընտրական գործընթացին, դրա առանձնահատկություններին, նրա բոլոր մասնակիցներին, նրանց մոտիվներին, իսկ առայժմ փորձենք գնահատել 14 քաղաքական միավորների ստարտային հնարավորությունները:
Սոցիոլոգիական բոլոր հարցումները գոնե այս պահին հուշում են, որ հիմնական պայքարը ծավալվելու է ՔՊ-ի և այն ցուցակի միջև, որն առաջնորդում է Հայկ Մարությանը:
Իհարկե, առաջատար եռյակին կարող են միանալ «Ապրելու երկիր» կուսակցությունը և «Մայր Հայաստան» դաշինքը, որոնց ընդդիմադիր հռետորաբանությունը և իշխանափոխություն իրականացնելու կոչերը նրանց կողմը կարող են գրավել ընդդիմադիր էլեկտորատի զգալի շերտեր:
Ուրույն դերակատարություն ունեն «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները: Պրոիշխանական այս ուժերից գոնե մեկի հայտնվելն ավագանիում ՔՊ-ի համար կարող է անհրաժեշտություն դառնալ, եթե պարզվի, որ կառավարող կուսակցությունը միայնակ չի կարողանում լուծել քաղաքապետ ընտրելու հարցը:
Մնացած ութ կուսակցությունների շանսերը գոնե այս պահին խիստ մշուշոտ են թվում:
Վահրամ Բագրատյան




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ադրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան