Չինաստանը սկսել է գերբարակ արևային մարտկոցների փորձարկումը տիեզերքում. դրանք 20 անգամ ավելի բարակ են, քան սովորականները
3dnews.ru-ն գրում է, որ վերջերս տիեզերք է ուղարկվել չինական GalaxySpace ընկերության Lingxi-03 կապի արբանյակը։ Այն չինական պատասխանն է Իլոն Մասկի Starlink ցանցին։ Նշվում է, որ Lingxi արբանյակներն ավելի էժան և ավելի լավն են, քան SpaceX-ի կապի արբանյակները: Դրանք կաջակցեն 5G կապին, ինչը հնգապատիկ առավելություն կտա տվյալների փոխանցման արագության հարցում, ինչպես նաև այլ բարելավումներ կլինեն, օրինակ դրանք ունենալու են ամենաթեթև արևային մարտկոցները։
Lingxi-03 արբանյակն ուղեծիր է արձակվել Long March 2D հրթիռի հետ մեկ այլ օգտակար բեռի հետ միասին: Սարքի գործարկումն իրականացվել է որպես կապի արբանյակների տեխնոլոգիայի և նախագծման հերթական փորձարկման մի մաս՝ ապագա արբանյակային համաստեղություն ստեղծելու համար, որն ապահովելու է ինտերնետն աշխարհի ցանկացած կետում: Դա առաջին փորձնական ստարտը չէ։ Անցյալ մարտին GalaxySpace-ը փորձարկեց հարթակը մեկ տասնյակից պակաս արբանյակների համաստեղությամբ: Առաջին կոմերցիոն արբանյակների արձակումը սպասվում է այս տարվա վերջին ապագայում 13000 արբանյակներից բաղկացած համաստեղության ստեղծմամբ։
Lingxi-03-ի կառուցվածքը հաշվի է առնում էժան զանգվածային արտադրությունը: Սարքերի շասսին արտադրվում է կաղապարային եղանակով՝ ինչպես ավտոմեքենաների դեպքում: Բոլոր սարքերը տեղադրված են շասսիի արտաքին մասում, ինչը հեշտացնում է գործընթացի պարզությունը և ավտոմատացումը: Ճիշտ է, կա հատուկ պահանջներ սարքավորումների ճառագայթային և ջերմային կայունության հարցով, սակայն այդ հարցն արդեն իսկ լուծված է, ինչը հաստատվել է նախնական փորձարկումներով։
Ծրագրի առանձնահատուկ հպարտությունն են ճկուն և բարակ արևային մարտկոցները, որոնց հաստությունը կազմում է սովորական վահանակների հաստության միայն 5%-ը կամ մոտ 1 մմ, այնքան ինչքան վարկային քարտի հաստությունն է։ Lingxi-03 արբանյակի վահանակների չափսերը 9 × 2,5 մ են: Ծալված վիճակում վահանակն ունի ընդամենը 5 սմ հաստություն: Այս տեխնոլոգիան խոստանում է կիրառել մեծ և չափազանց մեծ արբանյակներում, որոնք ստիպված են մեծ արևային վահանակներ կրել:
Lingxi-03-ի փորձնական արձակումը պետք է հաստատի նոր արևային մարտկոցների արդյունավետությունն ու աշխատանքը, ինչպես նաև մի շարք այլ տեխնիկական լուծումներ տա, մասնավորապես փորձարկելու է մեծաթիվ նման արբանյակների խմբաքանակային արձակման (դասավորման) համակարգը մեկ բեռով:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ադրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան