Անցել է իշխանությունների կողմն ու ինտենսիվ շինարարություն է իրականացնում. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է
Էրեբունու նախկին թաղապետ, նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի՝ Թոխմախի Մհերի որդին՝ Դավիթ Սեդրակյանը, որը պատգամավոր էր դարձել «Հայաստան» դաշինքի ցուցակով, 2021 թվականի հոկտեմբերին մանդատը անակնկալ վայր դրեց։ Մեր ունեցած տեղեկություններով, նա արագորեն անցել է գործող իշխանությունների կողմը։
Արդյունքում, մեր աղբյուրների փոխանցմամբ, նա հիմա ինտենսիվ շինարարական աշխատանքներ ու կառուցապատումներ է իրականացնում «Բիդեք» ընկերությամբ։ Դա նույն ընկերությունն է, որը ժամանակին Թոխմախի կամ Վարդավառի լիճը 99 տարով վարձակալել է, բայց պարտավորությունների չկատարման արդյունքում առկա է բնակիչների լուրջ դժգոհությունը։
Ի դեպ, ավելորդ չէ նշել, որ իշխանափոխությունից հետո քրեական գործեր հարուցվեցին Թոխմախի Մհերի ու նրա հետ փոխկապակցված անձանց նկատմամբ։ Հավելենք նաև, որ վերջերս մենք տեղեկացրել էինք, որ ապօրինի գույքի գործընթացի հետ կապված որոշ նախկին պաշտոնյաներ ինդուլգենցիա են ստացել։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...