Ucom-ն առաջարկում է ձեռք բերել Xiaomi Redmi 12-ն ամսական 1500 դրամով և ստանալ անլար ականջակալ
Ուսումնական տարվա մեկնարկին, մինչև սեպտեմբերի 30-ը «Յուքոմ» ընկերությունն առաջարկում է ձեռք բերել Xiaomi Redmi 12 սմարթֆոնն անհավանական պայմաններով՝ ամսական ընդամենը 1500 դրամով և ստանալ Canyon TWS-5 անլար ականջակալ ու 2 անգամ շատ ինտերնետ ամբողջ ուսումնական տարվա համար, գեղեցիկ հեռախոսահամար ու Level Up 1800 փաթեթից 1 ամիս անվճար օգտվելու հնարավորություն։ Ինտերնետի կրկնակի՝ 12 ԳԲ ծավալի առաջարկը գործում է Level Up 1800 կանխավճարային սակագնային պլանով, մինչև 2024թ․մայիսի 31-ը։
Ի դեպ, Ucom-ում 128 ԳԲ-ոց Xiaomi Redmi 12-ը հնարավոր է ձեռք բերել նաև կանխիկ՝ ընդամենը 72 000 դրամով։
«Առցանց ուսումնական հավելվածներից, տեսանյութերից ու գրքերից առավելագույնն ստանալու համար ձեր տան աշակերտներին և ուսանողներին անհրաժեշտ է արագագործ սմարթֆոն և բավարար քանակությամբ մեգաբայթեր։ Ավելին, Level Up 1800 սակագնային պլանով նրանք առանց մեգաբայթեր սպառելու կարող են օգտվել Coursera, DuoLingo, Microsoft Teams, Google Classroom և Google Meet հավելվածներից», - նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
«Երկնային կապույտ» և «կեսգիշերվա սև» գույներով ներկայացված Xiaomi Redmi 12-ի էսթետիկ ու ոճային դիզայնը կգոհացնի նույնիսկ ամենաբծախնդիր երիտասարդներին։ 50 Մպ անհավանական որակ ապահովող հիմնական, 8 Մպ ուլտրա-լայն և 2 Մպ մակրո տեսախցիկները կօգնեն ֆիքսել բոլոր կարևոր պահերը, իսկ 5000 մԱ/ժ մարտկոցը թույլ կտա ակտիվ շահագործել սմարթֆոնն ամբողջ օրվա ընթացքում։ Նշենք, որ IP53 պաշտպանությամբ Redmi 12-ն էլ ավելի դիմացկուն է ջրի կաթիլների և փոշու նկատմամբ: Ավելին, SGS Low Blue Light սերտիֆիկացումը և 3․0 կարդալու ռեժիմը կապահովեն կապույտ լույսի ներգործության ցածր մակարդակ և կպաշտպանեն աչքերը տեսողական գերբեռնվածությունից։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ադրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան