Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանին
Հասարակություն

Էնդոկրինոլոգների միջազգային միությունը կոչ է արել քայլեր ձեռնարկել շրջափակված Արցախում մարդկանց կյանքեր փրկելու համար

Եվրոպական էնդոկրինոլոգիայի միությունը (ESE) և մանկական էնդոկրինոլոգիայի եվրոպական միությունը (ESPE) համատեղ հայտարարություն են տարածել Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ։

Միջազգային բժշկական հանրությունն իր խորը մտահոգությունն է հայտնում արցախցիների՝ դեղորայքի հասանելիության բացակայության և շրջափակման պայմաններում հիվանդների բուժման և բժշկական օգնություն ցուցաբերելու անհնարինության առնչությամբ։

ESE-ն և ESPE-ն համերաշխություն են հայտնում իրենց հայ գործընկերներին և կոչ են անում բժշկական կազմակերպություններին, գործընկերներին հնարավոր ցանկացած օգնություն ցուցաբերել աջակցելու մարդկանց արգելափակված Արցախում։

«Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին ապահովել բժշկական անհրաժեշտ պարագաների պատշաճ մատակարարումը կյանքի համար սպառնալից սուր կամ քրոնիկական էնդոկրին հիվանդների բուժման համար։ Կոչ ենք անում նաև բոլոր կողմերին ազատ և անվտանգ տեղափոխում ապահովել մասնագիտացված բժշկական օգնության կարիք ունեցող հիվանդների համար»,- ասված է հայտարարության մեջ։

ESE-ի և ESPE-ի կողմից հրապարակված համատեղ հայտարարության մեջ նշված են այն դեղամիջոցները, որոնք անհրաժեշտ են երեխաների և մեծահասակների էնդոկրին հիվանդությունների բուժման համար։

Խոսքը թե' այն հիվանդների մասին է, ովքեր շտապ միջամտության կարիք ունեն սուր իրավիճակները վերացնելու համար, և թե' նրանց, ովքեր երկարաժամկետ թերապիա են անցնում՝ նպատակ ունենալով կանխել անցումը քրոնիկ փուլին։ Դրանք են շաքարախտը, շաքարային դիաբետը, մակերիկամների և վահանաձև գեղձի անբավարարությունը, էնդոկրին, օնկոլոգիական հիվանդությունները և այլն, որոնք մշտական ​​հորմոնալ թերապիա են պահանջում:

Հայտարարության մեջ ընդգծվում է նաև, որ կազմակերպությունները պատրաստ են համագործակցել ոչ առևտրային և բժշկական կազմակերպությունների, համախոհների, գործընկեր մատակարարների, բժշկական ծառայություններ և դեղամիջոցներ տրամադրող ընկերությունների հետ՝ Արցախում հիվանդների համակողմանի աջակցության համար։

«Արցախի շրջափակումը իրական հումանիտար աղետ է, որը տեղի է ունենում ամբողջ աշխարհի աչքի առաջ։ Խոսքը 120 000 մարդու, այդ թվում՝ երեխաների կյանքի մասին է, եւ  մեր պարտքն է անել հնարավոր ամեն ինչ, գործադրել բոլոր ջանքերը՝ 21-րդ դարում նման աղետից խուսափելու համար։

Տարբեր հիվանդություններով պացիենտները արդեն ութ ամիս պաշարման մեջ են առանց անհրաժեշտ դեղամիջոցների։ Մենք կոչ ենք անում բոլոր միջազգային բժշկական համայնքներին և կազմակերպություններին ուշադրություն դարձնել ստեղծված իրավիճակի վրա և անել հնարավոր ամեն ինչ՝ օգնելու այն մարդկանց, որոնց կյանքին կամ առողջությանը որեւէ վտանգ է սպառնում»,- նշում է «VIVA» հիմնադրամի նախագահ, թերապևտ, գաստրոէնտերոլոգ և բժշկական գիտությունների թեկնածու Տատյանա Հովհաննիսյանը։

«Հայ բժիշկները շարունակում են համաշխարհային բժշկական կազմակերպություններին հորդորել ուշադրություն դարձնելու Արցախի հումանիտար աղետին և քայլեր ձեռնարկելու հիվանդներին փրկելու համար, որոնց իրավիճակը շրջափակման պայմաններում ամեն օր սրվում է։ Խոսքը շաքարային դիաբետով հիվանդների, օնկոլոգիական, սրտանոթային, աուտոիմուն և այլն հիվանդությունների մասին է, որոնք համակարգված բուժում են պահանջում: Հատկապես ծանր է հիվանդ երեխաների հարցը։

Մեր պարտքն է առաջին հերթին բժիշկ մնալ։ Ուստի մենք անչափ շնորհակալ ենք Էնդոկրինոլոգների եվրոպական միությանը, որը հավատարիմ է մարդասիրության սկզբունքներին և ահազանգում է՝ գիտակցելով ստեղծված իրավիճակի վտանգի աստիճանը և կոչ անում մյուս միջազգային կառույցներին անմասն չմնալ, անտարբերության չմատնել, ինչպես նաեւ հումանիտար ճգնաժամի իրավիճակում գտնվող գործընկերներին օգնելու ուղիներ գտնել », - նշում է բժշկական գիտությունների թեկնածու, Բելգիայի Լիեժի համալսարանական հիվանդանոցի  էնդոկրինոլոգ Լիլիա Ռոստոմյանը։

Ավելի վաղ Համաշխարհային բժշկական ասոցիացիան (WMA) դիմել էր Ադրբեջանի կառավարությանը Լաչինի միջանցքով՝ անհապաղ անվտանգ տեղաշարժ ապահովելու պահանջով, որպեսզի Արցախում առկա հումանիտար ճգնաժամը չսրվի։ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) նույնպես կոչ է արել բոլոր կողմերին՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղում երեխաների և նրանց ընտանիքների մարդասիրական օգնության հասանելիությունը։

 

Հայտարարությունը՝ https://clck.ru/35Qvfr

 

Եվրոպական էնդոկրինոլոգիայի միություն (ESE)

Էնդոկրինոլոգիայի եվրոպական միությունը միջազգային կազմակերպություն է, որը նպաստում է համագործակցությանը և փորձի փոխանակմանը, աջակցում է առաջադեմ գիտական զարգացմանը, ինչպես նաև հնարավորություն է տալիս ոլորտի լավագույն գիտելիքներով կիսվել էնդոկրին գիտության և բժշկության բնագավառում։ Եվրոպայի ամենամեծ էնդոկրինոլոգիայի համագումարն է անցկացնում։

www.ese-hormones.org

Մանկական էնդոկրինոլոգիայի եվրոպական միություն (ESPE)

Մանկական էնդոկրինոլոգիայի եվրոպական միությունը միջազգային կազմակերպություն է, որը նվիրված է էնդոկրին հիվանդություններով տառապող երեխաների և դեռահասների բժշկական օգնության որակի բարելավմանը, ներառյալ շաքարախտը, կրթական և գիտական ​​գործունեության միջոցով։

www.eurospe.org

 

VIVA - Հայաստանի բժիշկների և կամավորների հիմնադրամ

Բարեգործական հիմնադրամը ստեղծվել է 2016 թվականի ապրիլի 7-ին Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած քառօրյա պատերազմի արդյունքում։ Արդեն պատերազմի չորրորդ օրը առաջին մարդասիրական բեռները՝ դեղեր և սարքավորումներ տեղափոխվել են Արցախ։ 2017թ Հիմնադրամը գրանցվել է որպես շահույթ չհետապնդող կազմակերպություն Հայաստանում։

Հիմնադրամի հիմնական առաքելությունը մատչելի և որակյալ բժշկությունն է։ VIVA-ն օգնում է Հայաստանի և Արցախի հիվանդանոցներին ապահովել անհրաժեշտ բժշկական սարքավորումներով ևսպառվող նյութերով։ Հիմնադրամը մշակում է լայնածավալ կրթական ծրագրեր, գիտաժողովներ բժշկության բոլոր ոլորտներում։ Բժիշկներ և բուժքույրեր Հայաստանից, Արցախից վերապատրաստվում են առաջատար մասնագետների հետ աշխարհի լավագույն կլինիկաներում, այդ թվում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգ, Գերմանիայում, Պորտուգալիայում և այլն։

Թափանցիկությունն ու բաց լինելը «VIVA»-ի հիմնարար սկզբունքներն են և կարգախոսը՝ «VIVA for Life!»

https://viva.foundation

 

Կապ

Լրացուցիչ տեղեկատվության համար կարելի է դիմել Ելենա Կոժեմյակինային  

Հեռ.՝ +37498301039