Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը Մեղրիից Հայաստանն իրապես ուժեղ կարող է լինել միայն ուժեղ առաջնորդ ունենալու դեպքում. Տիգրան Դումիկյան Ուժեղ Հայաստան՝ արժանապատիվ ապագայի համար 7 առաջարկ Հայաստանին, որ ուզում եմ առանձնացնել և շատ կարևորում եմ ԲՀԿ ծրագրում. Էլինար Վարդանյան Արի՛ ընտրության, ընտրի՛ր փոփոխությունը, ընտրի՛ր «Ուժեղ Հայաստանը» ՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավը Վարաչպետական մրցավազքը պետք է մի կողմ դնել. նախ պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանը լինի․ Էդմոն Մարուքյան Մայիսի 24-ին «Ուժեղ Հայաստան» դաշինքը գալիս է Ավան վարչական շրջան Սամվել Կարապետյանը Կոտայքի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է բոլորի կյանքը բարելավելու ծրագրերը Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը. Էդմոն Մարուքյան Զելենսկին Երևան գալուց առաջ Բաքվում էր, բայց պրովոկացիոն հակառուսական հայտարարություններ այնտեղ չարեց․ Վահե Հովհաննիսյան Բանակի վերազինումից հետո ծառայության ժամկետը աստիճանաբար կրճատվելու է մինչև 1 տարի․ «Ուժեղ Հայաստան»
Բայրամովն ու Գուտերեշը քննարկել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացըԱրցախի կորուստը քաղաքական գիտակցված որոշում էր. ՀՀ ԶՈւ պահեստազորի կապիտան Արթուր Հովհաննիսյան Հայաստանում փլվում-հալվում-վերանում են հանրային եւ քաղաքակրթական բազում ֆենոմեններ․ ԱշոտյանՌոբերտ Քոչարյանի հարցազրույցը ՄեղրիիցԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՀայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում կարող է վտանգել առևտրաշրջանառության 40%-ը․ ՌԻԱ ՆովոստիՀայաստանի իշխանությունն ամեն ինչ անում է Արցախի էջը փակելու համար ՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան»–ի քարոզարշավը Ալեքսանդր Թամանյանի արձանի մոտ«Ուժեղ Հայաստան» դաշինքի քարոզարշավը մեկնարկել է. ուղիղԱտելության պիկապը և վաղվա Հայաստանը. Վահե Հովհաննիսյան Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն կրկին կալանավորել են2 տարի 7 ամիս բանտում ձեր տված քվեների բարձի վրա եմ քնել. ճակատս պարզ է. Մամիկոն Ասլանյան Եթե մենք չմասնակցենք ընտրություններին, ադրբեջանցիները կգան. Գոհար Ղումաշյան Ենոքավանցի ստախոսը պետք է դադարի մոլորեցնել մեր բարի ժողովրդին և առերեսվի արդարադատությանը՝ որպես ապագայի գող. Նարեկ Կարապետյան Ինտեգրման պուլսը․ ԵԱՏՄ առևտրային համաձայնագրերը՝ որպես պատասխան գլոբալ տուրբուլենտությանըՀայրենիքի գողը հեռանում է․ գալիս է հայրենիքի զավակը․ Էդգար Ղազարյան Ռուբիոյի՝ Երևան այցի առանձնահատկությունները և ստորագրված փաստաթղթերը. Սուրեն ՍարգսյանՎանաձորում չկա զարգացում, կա ասֆալտ. պետք են տնտեսական լուրջ ծրագրեր. Նարեկ Կարապետյան Խաչը «անհետացել» է բանակի խորհրդանիշից․ ՊՆ-ն լռում է, Պապիկյանը՝ թաքնվում. «Ժողովուրդ»Այս օրերին մարդկանց հիմնական ցանկությունը մեկն է՝ ապրել խաղաղ, անվտանգ և բարեկեցիկ երկրում, սեփական աշխատանքով ապահովել ընտանիքի արժանապատիվ կյանքը. Գ. Ծառուկյան
Քաղաքականություն

«Հրապարակ». Ինչու են Սյունիքի հանքերը հայտնվել Ադրբեջանի թիրախում

Ադրբեջանական լրատվամիջոցները շարունակում են թիրախավորել Հայաստանի, մասնավորապես Սյունիքի հանքերը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային, Կապանի լեռնահարստացման կոմբինատները, այն շեշտադրմամբ, թե իբր այդ հանքավայրերը վտանգ են ներկայացնում տարածաշրջանի էկոլոգիական իրավիճակի համար։ Baku TV հեռուստաընկերությունը վերջերս նույնիսկ ռուս լրագրող էր գործուղել Հայաստան, որը փորձագետներից, Կապանի եւ Քաջարանի բնակիչներից մեկնաբանություններ էր հավաքել՝ տրամադրելով դրանք ադրբեջանական լրատվամիջոցներին, իսկ ԱԱԾ-ի աչքից դա վրիպել էր, քանի որ ՀՀ իշխանություններն ավելի շատ զբաղված են հայաստանյան լրատվամիջոցներին վերահսկելով ու սահմանափակելով, իսկ ադրբեջանական ԶԼՄ-ներն իրենց իշխանությանը չեն խանգարում։

Այնուամենայնիվ, ի՞նչ նշանակություն ունեն այս հանքերը Հայաստանի համար, եւ ինչո՞ւ է Ադրբեջանը թիրախավորել դրանք՝ հարցրինք տնտեսագետ Սուրեն Պարսյանին։ «Հանքարդյունաբերությունը յուրաքանչյուր երկրի համար կարեւոր նշանակություն ունի, ինչպես Ադրբեջանի դեպքում նավթարդյունահանումն է, որն ապահովում է իր ՀՆԱ-ի մոտավորապես 30 տոկոսը, իրենց պետական բյուջեի կեսից ավելին ապահովում են նավթագազային փողերը: Հայաստանի պարագայում հանքարդյունաբերության տեսակարար կշիռն անհամեմատ ավելի փոքր է, այն կազմում է ՀՆԱ-ի մոտավորապես 3-4 տոկոսը՝ ի տարբերություն Ադրբեջանի: Հայաստանի հանքարդյունաբերությունը հիմնականում մետաղական հանքի շահագործումն է, ինչն իրականացվում է ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով, եւ այստեղ ներգրավված են եղել մշտապես արեւմտյան, ռուսական ընկերություններ, որոնք արդիական տեխնոլոգիաներ են կիրառել այստեղ։ Այս պահին, օրինակ, մեր հանքարդյունաբերության տեսակարար կշիռն արտահանման մեջ շատ փոքր է, մոտավորապես՝ 4- 8 տոկոս։ Հանքարդյունաբերող ընկերություններն անցած տարի պետական բյուջե են վճարել մոտավորապես 200 մլրդ դրամի չափով հարկեր, սա կազմում է ընդհանուր հարկային մուտքերի մոտավորապես 10 տոկոսը, ոչ ավելի։ Այսինքն՝ հանքարդյունաբերությունը ՀՀ տնտեսության համար կարեւոր նշանակություն ունի: Օրինակ, Սյունիքի պարագայում, որտեղ հանքարդյունաբերության գործունեության արդյունքում է, որ մարզում աղքատությունը 2.3 տոկոս է, այն դեպքում, երբ ամբողջ Հայաստանում միջինը 26.5 տոկոս է։ Այսինքն՝ կոնկրետ Սյունիքում հանքարդյունաբերության շնորհիվ սոցիալական, տնտեսական բազմաթիվ խնդիրներ են լուծվում։ Անշուշտ, հանքարդյունաբերության հետ մեկտեղ պետք է քայլեր իրականացվեն նաեւ շրջակա միջավայրի պահպանության համար, ինչը, բնականաբար, արվում է, եւ հաստատ Ադրբեջանը չէ, որ Հայաստանին խորհուրդ պետք է տա, թե բնապահպանական ինչ նորմեր պահպանենք։ Մեր պետական մարմիններն իրենք են պահպանում շրջակա միջավայրը, եւ Հայաստանի բնակչության առողջության մասին ադրբեջանցիները մտահոգվել չեն կարող»,- ասաց տնտեսագետը։

Իսկ ինչո՞ւ են ադրբեջանցիները հենց հանքարդյունաբերությունը թիրախավորել։ «Ակնհայտ է, որ նրանք Սյունիքի ուղղությամբ ռազմական, քաղաքական ու քարոզչական ճնշումներ են իրականացնում։ Ռազմական ճնշումն արդեն իրականացրել են, քաղաքականն ամեն օր փորձում են իրականացնել՝ քարոզչական գործիքներով: Այդպես էլ բնապահպանական ճնշում են փորձում իրականացնել, թե իբր Սյունիքում բնապահպանության վիճակը վատ է, եթե մենք մտնենք, իրավիճակը կշտկվի, տարածաշրջանն ավելի մաքուր կլինի եւ այլն։ Այսինքն՝ փորձում են հիմքեր ստեղծել ռազմական ագրեսիայի համար, որոնցից մեկը կարող է դիտվել բնապահպանական իրավիճակը։ Դա իրենց տրամաբանությունն է, բայց դա, անշուշտ, նաեւ իրենց ներքին լսարանի համար է․ փորձում են լսարանին ոգեւորել, ինչ-որ առիթներ ստեղծել, թե ինչի համար կարելի է այդ ուղղությամբ ագրեսիա իրականացնել»,- պատասխանեց Պարսյանը։

Հետաքրքիր է, որ Ադրբեջանը Հայաստանում տնտեսական աղետից է խոսում, մինչդեռ հենց Ադրբեջանն է տարածաշրջանի թիվ 1 աղտոտողը։ Մեզ հետ զրույցում «Էկոլուրի» նախագահ Ինգա Զարաֆյանը ներկայացրեց, թե ինչ վտանգներ է ստեղծել տարածաշրջանի համար Ադրբեջանը․ «2006թ. Կասպից ծովի բոլոր ափամերձ երկրները, այդ թվում՝ Ադրբեջանը, վավերացրել են Կասպից ծովի ծովային միջավայրի պաշտպանության շրջանակային կոնվենցիան (Թեհրանի կոնվենցիա)։ Կասպից ծովի արեւմտյան ափին գտնվող նավթի եւ գազի պաշարներով հարուստ Ապշերոնի թերակղզու 21,3 հազար հեկտար տարածքը խիստ աղտոտված է նավթով եւ նավթամթերքներով: Նավթի երկարատեւ արտահոսքերն այս տարածքում առաջացրել են շրջակա միջավայրի եւ բնական լանդշաֆտի  լուրջ մարդածին փոփոխություններ: Ադրբեջանի նավթագազային արդյունաբերությունը զգալի վտանգ է ներկայացնում Կասպից ծովի ավազանի երկրների՝ Իրանի, Ղազախստանի, Ռուսաստանի, Թուրքմենստանի եւ հենց Ադրբեջանի համար։ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղն անցնում է Վրաստանի տարածքով՝ ընդգրկելով Բորժոմի ազգային պարկի մի մասը, որը հարուստ է հանքային ջրի աղբյուրներով, միջազգային նշանակություն ունի առողջապահական եւ սպորտային զբոսաշրջության տեսանկյունից: Վրաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները մի քանի տարի դեմ են արտահայտվել հատուկ պահպանվող տարածքով նավթամուղի անցկացմանը՝ մատնանշելով հնարավոր արտահոսքի եւ վթարների ռիսկերը հատկապես հանքային ջրերի աղբյուրների համար։ Նրանք պահանջում էին փոխել նախագծի երթուղին, սակայն ներդրողները եւ Ադրբեջանի կառավարությունը չհամաձայնեցին բարձրացնել ծրագրի արժեքը, եւ այն իրականացվեց։ Հաշվի առնելով «կանաչ» էներգետիկային անցման անհրաժեշտությունը՝ պետք է իրականացնել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան եւ նավթագազային արդյունաբերության այլ նախագծերի գործունեության, կատարված եւ չկատարված պարտավորությունների, ինչպես նաեւ ջերմոցային գազերի արտանետումների եւ շրջակա միջավայրին հասցված վնասների միջազգային աուդիտ: Նեֆթչալիի շրջանի Միրղուրբանլի եւ Յենի Գիշլագ գյուղերի բնակիչները դժգոհում են ռադիոակտիվ յոդի արտանետումներից, որոնք «Ազեր Յոդ» ՍՊԸ-ին պատկանող Նեֆթչալայի յոդի եւ բրոմի գործարանի թափոններն են։  

2023թ. Ադրբեջանի Գեդաբեկի շրջանի Սոյուդլու գյուղի բնակիչները դեմ են արտահայտվել ցիանային պոչամբարի կառուցմանը: Այն նախատեսված էր Գյադաբայի ոսկու եւ արծաթի հանքավայրի շահագործման արդյունքում առաջացած թափոնների համար: Բնակիչները մտահոգված են իրենց արոտավայրերին, ջրերին սպառնացող վտանգներով։ Նրանց նկատմամբ Ադրբեջանի իրավապահ մարմինները բռնի գործողություններ են ձեռնարկել՝ մահակների, ռետինե փամփուշտների, պղպեղի եւ արցունքաբեր գազի կիրառմամբ։ Նշեմ, որ 2017թ. դադարեցվել է Ադրբեջանի անդամակցությունն Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը (EITI)` նախաձեռնության սկզբունքների խախտման, քաղաքացիական հասարակության նկատմամբ երկրի կառավարության մշտական ճնշման եւ կոշտ միջոցների կիրառման, ինչպես նաեւ՝ քաղաքական ընդդիմախոսների եւ լրագրողների նկատմամբ հետապնդումների պատճառով։ Հասարակական ակտիվիստները, որոնք հանդես էին գալիս Ադրբեջանում հանքարդյունաբերության ոլորտի բաց եւ հաշվետվողական լինելու օգտին, կա՛մ ձերբակալվեցին, կա՛մ ստիպված եղան լքել երկիրը»։