ՎՏԲ-Հայաստան Բանկը հովանավորել է Սաղաթել Հարությունյանի գրքի նոր հրատարակությունը
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես Newmag հրատարակչության գործընկեր, որը «Երազ» մանկական մատենաշարի շրջանակում հրատարակել է հայտնի հայ գրող, բանաստեղծ, դրամատուրգ, ԽՍՀՄ մշակույթի վաստակավոր գործիչ Սաղաթել Հարությունյանի «Ծիպիլին, Տիմբական և ծիծաղը» հեքիաթ-վիպակի նոր պատկերազարդ հրատարակությունը։
Առաջին անգամ «Ծիպիլին, Տիմբական և ծիծաղը» գիրքը տպագրվել է 1985 թվականին և անմիջապես դարձել
երկրի փոքրիկ ընթերցասերների շրջանում ամենասիրված ստեղծագործություններից մեկը։ Հեքիաթ-վիպակը մի քանի անգամ վերատպվել է հայերեն և ռուսերեն լեզուներով։ Գրքի նոր պատկերազարդ հրատարակությունը հասանելի կլինի հանրապետության բոլոր գրախանութներում, ինչպես նաև այն կարելի է պատվիրել օնլայն:
«ՎՏԲ-Հայաստան Բանկի աշխատանքի նշանակալից ուղղություններից մեկը հանրապետությունում սոցիալական նախագծերին աջակցությունն է։ Ուրախ ենք, որ Newmag հրատարակչության հետ համագործակցության շրջանակներում հնարավորություն ունենք մեր ներդրումն ունենալու երիտասարդ սերնդի զարգացման գործում։ Այս յուրահատուկ և գունեղ գրքերը կդառնան մեր փոքրիկ ընթերցողների գրադարանների անբաժանելի մասը»,- նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի - Տնօրինության նախագահի ԺՊ Արա Ավագյանը:
«Գրքի ընտրությունը պատահական չէր. «Ծիպիլին, Տիմբական և ծիծաղը» հեքիաթ-վիպակը արդեն շուրջ 30 տարի շատ հայտնի է, և մենք որոշեցինք թարմացնել այն՝ գրքին համապատասխան ժամանակակից նկարազարդումներ մշակելով։ ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ համագործակցությամբ՝ սիրված հայ հեղինակի գրքի նոր հրատարակությունը կրկին հայտնի կդառնա երիտասարդ սերնդի շրջանում»,- նշեց Newmag հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանը։
ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ադրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան