Ucom-ում մեկնարկում են շարժական ցանցի արդիականացման աշխատանքները
«Յուքոմ» ընկերությունը մեկնարկում է շարժական ցանցի արդիականացման աշխատանքները։ Արդիականացումը կմեկնարկի առաջիկա շաբաթում՝ սեպտեմբերի 4-ից, Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանից և մասամբ կներառի Արաբկիր վարչական շրջանը։
«Մեր սիրելի բաժանորդներին ուզում ենք նախապես տեղյալ պահել, որ սա դեռ սկիզբն է։ Աշխատանքն իրականացվելու է փուլերով, որպեսզի մինչև տարեվերջ դուք ունենաք ավելի սահուն ու ժամանակակից մարդու պահանջները բավարարող փորձառություն Ucom-ի արդեն արդիականացված, նորացված շարժական ցանցում։ Իսկ մինչ այդ անհրաժեշտ է զինվել համբերությամբ, քանի որ այսպիսի աշխատանքը ենթադրում է կապի որակի հնարավոր անկում, շարժական ցանցի ծածկույթի կրճատում, նաև կապի ընդհատումներ», - նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Հավելենք, որ Երևանի վարչական շրջաններում իրականացվող աշխատանների մասին Ucom-ը մշտապես նախապես կտեղեկացնի։ Ընկերությունը կանխավ հայցում է իր բաժանորդների ներողամտությունը՝ խոստանալով արագագործ շարժական կապ մինչև տարեվերջ։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ադրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան