Արևային էներգիան կարող է «աֆրիկյան հրաշքի» սկիզբը դնել
Քենիայում կայացած գագաթնաժողովում ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը զարգացած երկրներին կոչ է արել մինչև 2025թ. ներկայացնել էներգիայի վերականգնվող աղբյուրներին անցնելու ֆինանսավորումը երկակի ավելացնելու կոնկրետ պլաններ։ Նայրոբիում, Աֆրիկյան կլիմայական գագաթաժողովում նա նշել է, թե պետք է ավելի հավակնոտ խնդիրներ առաջադրենք կլիմայի ոլորտում, որպեսզի երկրներն ակտիվացնեն ջանքերը ջերմաստիճանի աճը սահմանափակելու և այդ գործընթացի վրա ազդելու ուղղությամբ։
Գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ եկել է հանածո վառելիքից հրաժարվելու և վերականգնվող էներգիային անցման ժամանակը։ «Մեզ պետք են մինչև 2030 թ. ածխից հրաժարվելու վստահություն ներշնչող պլաններ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) անդամներից, 2040 թ.՝ մնացած երկրներից»,- ասել է Գուտերիշը։ Նա նշել է Ցելսիուսի 1,5 աստիճանով միջին տարեկան ջերմաստիճանի բարձրացումը պահելու անհրաժեշտության մասին։ Նրա խոսքով՝ զարգացած երկրները պետք է հստակ պլաններ ներկայացնեն մինչև 2025 թ. կլիմայական անցման ոլորտում ներդրումների երկակի ավելացման վերաբերյալ։ Համաձայն նրանց ստանձնած պարտավորությունների՝ նրանք պետք է «զարգացող երկրներին, որպես աջակցություն կլիմայի ոլորտում, տրամադրեն տարեկան 100 մլրդ դոլար և ամբողջությամբ ֆինանսավորեն Կլիմայի ֆոնդը»։
Նշելով, որ աֆրիկյան երկրները տառապում են տապից՝ Գուտերիշը նշել է, թե արևը կարող է վնասի փոխարեն օգուտ տալ, եթե Աֆրիկայի երկրները զարկ տան արևային էներգիայի կիրառմանը, արևային վահանակներ և մարտկոցներ ներկրեն, և մասսայական տեղադրեն։ «Աֆրիկյան հրաշք» այդպես է անվանել ՄԱԿ գլխավոր քարտուղարը Աֆրիկա մայրցամաքի հնարավորությունները, որին կարող են հասնել առաջին հերթին արևի միջոցով։
Հայաստանում արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը»։
Արմինե Կարապետյան




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ադրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան