Արա Ավագյանը գլխավորել է ՎՏԲ-Հայաստան Բանկը
Արա Ավագյանը նշանակվել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի-Տնօրինության նախագահի պաշտոնի։ Նոր ղեկավարը կշարունակի զարգացնել բանկի գործունեությունը երկրում՝ բարձրացնել բանկի ֆինանսական ցուցանիշները, ներգրավել հաճախորդներ, ներդնել շուկայում նոր պրոդուկտներ և բարելավել հեռահար սպասարկման ծառայությունները:
Արա Ավագյանը ավարտել է Երևանի տնտեսաիրավագիտական համալսարանը։ Ֆինանսական ոլորտում աշխատում է ավելի քան 25 տարի ։ ՎՏԲ-Հայաստան Բանկում սկսել է աշխատել 2020թ․-ից՝ որպես բանկի Կորպորատիվ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն։ Անցյալ տարվա հուլիսին նշանակվել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի-Տնօրինության նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնի:
«Այսօր ՎՏԲ-Հայաստան Բանկը սպասարկում է երկրի ավելի քան 380 հազ․ մանրածախ և 11 հազ. կորպորատիվ հաճախորդների։ Երկրի կենսաթոշակային տարիքի բնակչության ավելի քան 20%-ը կենսաթոշակ է ստանում մեր բանկի քարտերով։ Մենք շուկայում ակտիվորեն զարգացնում ենք միջազգային փոխանցումները Ռուսաստանից Հայաստան և հակառակ ուղղությամբ, որոնք թույլ են տալիս կարճ ժամանակում գումարներ ուղարկել հարազատներին և ընկերներին։ Մեր հիմնական խնդիրն է պահպանել և շարունակել ամրապնդել մեր դիրքերը երկրի բանկային շուկայում՝ ներգրավելով նոր հաճախորդներ, վերափոխելով ցանցի աշխատանքը և ներդնելով նոր պրոդուկտներ ու ծառայություններ», - նշում է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն - Տնօրինության նախագահ Արա Ավագյանը:
ՎՏԲ-Հայաստան Բանկը 2004թ․-ից հանդիսանում է ռուսաստանյան ՎՏԲ բանկի դուստր ընկերություն։ Բոլոր սեգմենտների հաճախորդներին հասանելի են բանկի 53 մասնաճյուղեր, ավելի քան 200 բանկոմատ և 50-ից ավելի վճարային տերմինալներ ամբողջ երկրի տարածքում:
ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ադրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան