Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալՈսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդներըՓաշինյանն Ալիևի աշխատակիցն է և չունի որևէ ուժ նրան դիմադրելու. Ավետիք ՉալաբյանՔննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջԻշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանՈստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել էՄեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Գրանցվեց հուշամրցաշարի նոր ռեկորդ. հուշամրցաշարն անցկացվեց Կապանի համայնքապետի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբԸնդդիմությունն իր աշխատանքով պետք է փորձի ամրապնդել դիրքերը ՏԻՄ-երում. Արեգ ՍավգուլյանԵթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա ԿոստանյանՀրավիրում եմ լրատվամիջոցների ուշադրությունը. Մենուա Սողոմոնյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր ԱվետիսյանԿիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքումԱզգային կրթությունը հետընթաց է ապրում, ինչը շատ մտահոգիչ է. Ատոմ ՄխիթարյանԱրմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ումԲարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան 50 տարի անկողնուն գամված առաջին կարգի հաշմանդամ կնոջը պետությունը «բարեկեցիկ» է ճանաչել. Իրինա ՅոլյանՊարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ»
Տեսանյութեր

Կա միջազգային կոնսենսուս Նիկոլ Փաշինյանին դուրս մղելու հարցում․ Անդրանիկ Թևանյան

Արցախի ու Հայաստանի անվտանգության ապահովման համար կարեւորագույն նախապայման է ՀՀ իշխանության փոփոխությունը՝ ասաց «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը Հանրապետության հրապարակի բեմահարթակից։ 
«Դրսում կա միջազգային կոնսենսուս այն առումով, որ Նիկոլ Փաշինյանն ամբողջ աշխարհի համար է դուրս մղված։ Աշխարհն ուզում է հասկանալ՝ արդյո՞ք հայ ժողովուրդը կարողանալու է սեփական ջանքերով փոխել իրավիճակը եւ չցեղասպանվել 21-րդ դարում։ Մեզանից է կախված, թե ինչպիսի ճակատագրի մենք կարժանանանք»,-ասաց Անդրանիկ Թեւանյանը։  
 
Նա նշեց, որ ժամանակի ընթացքում գործարար աշխարհի հազարավոր ընկերություններ են միանալու շարժմանը, բայց այս գործի «պիոներների» անունները կարդաց՝ քաջալերելու համար, որպեսզի օրինակ ծառայեն մյուներին․ «Անռիվա տուր», «Հայաթ» ռեստորան, «Նարեկածին» արծաթյա զարդերի խանութ, «Ամիրյան 8» խանութ, «Յանկի փաբ» եւ այլն։  
 
Անդրանիկ Թեւանյանը նկատեց, որ թեեւ երեկ հայտարարել էր, որ ով չբռնվի՝ չեմպիոն է, որ կարողանա ավելի արդյունավետ աշխատել, իրեն այսօր բերման ենթարկեցին եւ չեմպիոն չդարձավ, ցավոք։  
 
«Բայց մի կարեւոր բան հայտնաբերեցի․ որոշ ոստիկանների մոտ տեսնում ենք այդ ենիչերական, այդ վայրենի, գազանաբարո մոտեցումը։ Բայց բացի այն, որ նրանք ամոթի են արժանի, արժանի են լուրջ իրավական հետապնդման, ես ինձ համար պարզեցի, որ ոստիկանական համակարգում այդ տիպը քիչ է․ այնտեղ ծառայում են յուրօինակ ձեւով գերի ընկած մարդիկ, որոնք երբ ինձ բերման էին ենթարկել, ասում էին՝ ցավներրդ տանեմ, սրանցից ե՞րբ ենք պրծնելու»,-ասաց Անդրանիկ Թեւանյանը։  
 
Նա փաստեց, որ շարժումն ընտրել է անցնցում, հանրության մեծ զանգվածների ներգրավմամբ փոփոխությունների իրականցման ճանապարհը։ 
 
«Եթե կարգապահ գնանք այդ ճանապարհով՝ որեւէ կասկած չունենաք մեր հաջողելու մասով․ արդյունքը Նիկոլ Փաշինյանին վռնդելով Արցախն ու Հայաստանը փրկելն է։ Մենք պետք է հասկանանք, որ իշխանության աղբյուրը ժողովուրդն է, եւ առանձին անհատներից չպահանջենք հերոսություն, հերոսությունը ժողովուրդը պետք է անի ու ստիպի, որ ուժային կառույցներն անցնեն ժողովրդի կողմը։ Մենք մեր գործողություններով դա ստիպելու ենք անել։ 
Նա թվարկեց նաեւ դասադուլին միացած ուսումնական հաստատությունների անունները։  
Անդրանիկ Թեւանյանը հայտարարեց առաջիկա անելիքը․ վաղը շարունակվում են ակցիաները՝ ավելի կազմակերպված ցանցային տարբերակով։ 
 
1․ Կան ինքնակազմակերպված խմբեր, որոնք կարողանում են ցանցային տարբերակով պայքար մղել․ վաղը պետք է մեզ ավելացնենք այդ խմբերին, որ միաժամանակյա հնչող կոչով՝ իրար հետ կապվելով կարողանանք գործողություններ իրականացնել։  
 
2․ Բոլոր այն խմբերը, որոնք արդեն կազմակերպված են՝ քաղաքի տարբեր տեղերում իրականացնում են հավաքներ եւ քարոզչություն մեր այն քաղաքացիների համար, ովքեր մինչեւ վերջ չեն խորացել այս իրավիճակի մեջ։  
 
3․ Երթեր, փողոց փակելու եւ այդ տիպի ակցիաներ փողոցներում, պուրակներում, քաղաքի այլ հատվածներում։  
 
4․ Կոմիտեն էլ կազմակերպչական եւ կառուցվածքային ընդլայնման աշխատանքներ պետք է իրականացնի։  
 
Կիրակի օրը ժամը 18։00-ին հավաքվելու ենք Հանրապետության հրապարակում եւ կնշենք հետագա քայլերը՝ ասաց Անդրանիկ Թեւանյանը։  
 
Հավաքից անմիջապես հետո ակցիայի մասնակիցները 4 ուղղությամբ իրականացրին փողոցներ փակելու բողոքի գործողությունները։