Չեն պատրաստվում նման ամոթալի պայմաններում աշխատել ներկա իշխանությունների հետ. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Մեր ունեցած տեղեկություններով, վերջին օրերին տեղի ունեցող ողբերգական իրադարձությունների ֆոնին հանգիստ չէ նաև պետական համակարգում։ Չնայած Նիկոլ Փաշինյանի մեծագույն ջանքերին, որ պետական համակարգը ներսից ճաքեր չտա, այնուամենայնիվ, ստեղծված իրավիճակով պայմանավորված, այս փուլում ոչ մի վերահսկողական մեխանիզմ չի աշխատում։
«Փաստ» թերթի ԱԳՆ աղբյուրը հայտնում է, որ Հայաստանի՝ տարբեր երկրներում հավատարմագրված մեկ տասնյակից ավելի հյուպատոսներ հրաժարականի զեկուցագրեր են ներկայացրել՝ հայտարարելով, որ չեն պատրաստվում նման ամոթալի պայմաններում աշխատել ՀՀ իշխանությունների հետ։ Նույն աղբյուրի փոխանցմամբ, վերջին մեկ շաբաթվա ընթացքում տարբեր երկրներում ՀՀ դեսպանների և հյուպատոսների հետ սփյուռքահայության ներկայացուցիչները շատ կոշտ խոսակցություններ են ունեցել՝ սուր քննադատելով հայաստանյան իշխանությունների վարած հակահայաստանյան, հակաարցախյան, ընդհանրապես հակահայ քաղաքականությունը։
ԱԳՆ-ից մեզ փոխանցել են նաև, որ մի քանի դեսպաններ նույնպես ցանկացել են հրաժարական ներկայացնել, սակայն նրանց հետ առանձին խոսակցություններ են եղել՝ փորձելով համոզել գոնե այս փուլում մնալ իրենց տեղերում։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...